Երեկ տեղի ուեցավ ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը, որտեղ ընդգրկված էին երկու կարեւորագույն հարցեր` «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում» եւ «Միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները»: Նիստը փակ էր, ԱԺ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն` առաջին հարցի վերաբերյալ երկու երկրների խորհրդարանականները տնտեսական, քաղաքական եւ օրենսդրական լուծումներով իրենց ...
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Աշոտ Ղուլյանի գլխավորած ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը: Անդրադարձ անելով ԼՂ խնդրին նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, թե ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ էթնիկ զտումների: Այդպիսի ...
«Նա, ով ուզում է պատերազմել, երբեք այդ մասին նախօրոք չի հայտարարում, եւ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ կոչերը պարզապես ոչ մի արժեք չունեն», հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը նաեւ վստահեցրել է, որ հայկական կողմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմի. «Սակայն մենք` ...
Այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթնացը հանդիպումների ինտենսիվությամբ հավակնում է նախադեպ չունենալու գնահատականին, հակամարտությունը սառեցված որակելու ու ռազմական լուծման ուղին բացառելու մոտեցումներն առավել սնանկ են դառնում:
Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Թուրքիայում արգելվեց քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության գործունեությունը: Նրա համանախագահ Ահմեդ Թուրքը զրկվեց պատգամավորի մանդատից, 5 տարով կասեցվեցին ղեկավար կազմի 37 անդամների քաղաքական իրավունքները, իսկ Դիարբեքիրի պատգամավոր տկն Այսեր Թուղլուքի դեմ, որը կուսակցության մյուս համանախագահն է, ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով քրեական գործ հարուցվեց:
Ադրբեջանական «Զերկալո» թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի «Մարդկանց վաճառքի մասին» ամենամյա զեկույցում Ադրբեջանն ընդգրկված է «վտանգավոր ցուցակում»: Զեկույցը հրապարակում է, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կանայք, երեխաները, տղամարդիկ ենթակվում են կոմերցիոն, սեքսուալ շահագործման, նաեւՙ բռնի աշխատանքի: «Ընդ որում, եթե տղամարդկանց հիմնականում պարտադրվում է ծանր աշխատանք, ապա կանայք եւ ...
«Ադրբեջանի հասարակությունը լրջորեն մտահոգված է այն փաստից, որ Միացյալ Նահանգները 8 մլն դոլարի օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին», հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւը : Ըստ Գուլիեւիՙ որ ԱՄՆ-ը օգնում է «Ղարաբաղի անջատողականներին», արդեն նշանակում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում. «Դրսեւորվում է ԱՄՆ քաղաքական համակարգի կոռումպացված ...
«Ազգը» արդեն հաղորդել է (տես դեկտեմբերի 8-ի համարը) «Դեյլի թելեգրաֆի» տեղեկությունը, որ Գարադաղի շրջանում ArMeCo գործարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Եվրոմիության Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպան Թոնի Բլերը այցելել է Բաքու եւ այդ այցելության դիմաց ստացել մոտ 100 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ ...
Սահմանադրագետ Հրայր Թովմասյանըՙ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգերին, փաստեց, որ վավերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում տարբեր են:
«Հայ զիվորների գործուղումը Աֆղանստան` ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների եւ մեր կազմակերպություններում Հայաստանի ունեցած դիրքերի վրա», երեկ «Երեւան-Մոսկվա» տեսաասուլիսի ժամանակ նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան : Նա նաեւ շեշտեց, որ Երեւանում գործող ՀԱՊԿ ինֆորմացիոն կենտրոնը արդյունավետ է գործում, եւ դրա օրինակով կազմակերպության ...
Այսպես է վերնագրված «Ակօս» շաբաթաթերթի հարցազրույցը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի հետ: Դա վարել է «Ակօսի» թղթակից Արիս Նալչըն եւ թուրքերեն թարգմանությամբ հրապարակել նոյեմբերի 13-ի համարում: Թերեւս կարելի էր չանդրադառնալ հարցազրույցին, համարելով ժամանակավրեպ, եթե այնտեղ բարձրացված հարցերը հրատապ չլինեին, Պոլսո հայոց պատրիարքարանը չպատրաստվեր աթոռակից պատրիարքի ընտրությանը, հարցազրույցի կրճատ տարբերակը ...
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում, եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների մասնակցությամբ, անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների հեռանկարները: Նախարարը հանձնարարել է բոլոր դեսպաններին հնարավորինս նպաստել Հայաստանի անդամակցությանը եվրոպական տարբեր կառույցներին ու էլ ավելի մեծացնել դրանց հետ համագործակցության մակարդակը:
Երեկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը։ Քննարկվեցին մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ու ընթացիկ հաշվետվությունը։ Քննարկվեցին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեին ...
Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության մասին արդեն իսկ ներառվել է դեկտեմբերի 17-ին Փարիզում տեղի ունենալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում:
Նախօրեին ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 9 մասնաճյուղեր տարածել էին հաղորդագրություն` անվստահություն հայտնելով կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: «Վերջին ամիսներին ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի բացարձակ մեծամասնության պահանջով սույն թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար», ասված է հայտարարության մեջ:
«Երկար-բարակ» վերլուծություններից հետո, նաեւ գիտակցելով «քաղաքական պատմական պահը», Հայաստանի մարքսիստական կուսակցությունը որոշում է կայացրել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից` այդ համագործակցությունը համարելով աննպատակահարմար իրենց կուսակցության համար:
Չնայած Հայաստանը զբոսաշրջության ոլորտում համարվում է թանկ երկիր, այնուամենայնիվ իր հնագույն կրոնական մշակույթով աշխարհում մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում դեկտեմբերի 22-ին թուրք հանդիսատեսին կներկայացվի «Արաքսի ափին» ֆիլմը, որը ստեղծվել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» հրատարակչական դեպարտամենտի եւ «Թուրք-հայկական գործարարության զարգացման» կենտրոնի համատեղ ջանքերով: Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները:
Դեկտեմբերի 14-ին իր 80-ամյակը նշեց մեր հայտնի ռեժիսոր-սցենարիստներից Արման Մանարյանը , որին անհրաժեշտություն չկա ներկայացնել. նրա մասին խոսում են արդեն իր ֆիլմերը: Բավական է միայն նշել «Տժվժիկ», «Կարինե», «Վերադարձ», «Ընկեր Փանջունի» եւ այլ գործեր: Իսկ մեր աճող սերունդը պարտական է նրան վերջապես հայտնված «Սասնա ծռեր» մուլտֆիլմով:
Կես դար առաջ քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը վարում էր իր «Պոբեդան» Երեւանի փողոցներով եւ ամեն մի գեղեցիկ բնապատկերի հանդիպելիս կանգ էր առնում ու ճեպանկարներ անում:
Կալիֆոռնիայի հայահոծ համայնքում այսօր հրատարակվում են մոտավորապես 17 անուն պարբերականներ, հաղորդումներ են հեռարձակում 5-6 հեռուստաընկերություններ: Սակայն լրագրողական դաշտը գործում է բաժան-բաժան, շատ հաճախ նաեւ` ընդդեմ միմյանց: Երբեմն այդ հակադրություններն ունենում են լարված ու թշնամական դրսեւորումներ: Նման պայմաններում զգացվում է միավորող կառույցների անհրաժեշտությունը:
Պեկինում, Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Չինաստանում բնակվող հայերի ընդունելություն-հավաք: Հավաքույթին մասնակցել են հայեր Պեկինից, Շանհայից, Հոնկոնգից եւ այլն:
Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան լրագրողների միջեւ հարցում է անցկացնումՙ որոշելու անցնող տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Կարծում ենք, այս տարի լավագույնին որոշելն այնքան էլ դժվար խնդիր չէր, քանի որ օլիմպիական մարզաձեւերում Հայաստանն աշխարհի միայն մեկ չեմպիոն է ունեցելՙ հանձին ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի : Ուստի պատահական ...
«Վիվասել-ՄՏՍ-ը» ստանձնել է Երեւանի «Հատիս» բասկետբոլի թիմի մեկ տարվա հովանավորությունը: Երեկ կազմակերպության գլխամասային գրասենյակում համագործակցության մասին պայմանագիր ստորագրեցին «Վիվասել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Արթուր Մինասյանը :
Երեւան է ժամանել մակեդոնացի մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին, որը մարզում էր բուլղարական «Մոնտանա» ակումբը: Ինչպես տեղեկացանք «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, Կուզմանովսկու հետ առայժմ բանակցություններ են ընթանում «Բանանցը» գլխավորելու շուրջը: Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ էր արվելՙ ստանձնելով ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Այս հարցի պատասխանը կտրվի Լոնդոնի շախմատի մրցաշարի ավարտական տուրում: 25 հազար եվրո գլխավոր մրցանակին հավակնում են նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: 6-րդ տուրում Կառլսենը հաշտություն կնքեց Ադամսի հետ, իսկ ահա Կրամնիկը շատ կարեւոր հաղթանակ տոնեց Շորթի նկատմամբ: Ավարտական տուրից առաջ Կառլսենը վաստակել է 12 միավոր, Կրամնիկը նրանից հետ ...
«Ազգը» ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ Արթուր Աշոտի Այվազյանից երկու բողոք նամակներ է ստացել, որոնցում հստակ նշել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պրն Էդ. Ավետիսյանի կողմից 15.10.2009 թ. կայացված «բողոքը մերժելու» որոշման դեմ, դատապարտյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ ...
Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում ավարտված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայություններից եւ առաջադրանք ստացել հավաքել ու ադրբեջանական կողմին տրամադրել տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր` հակահայկական քարոզչություն իրականացելու համար:
Ըստ բրիտանացի օդերեւութաբաններիՙ 2010-ին երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 0,58 աստիճանով եւ կկազմի 14,58 աստիճան: Մինչ այժմ տարեկան ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 1998-ին (14,52): Տաք ջերմաստիճանի առաջացմանը կնպաստեն երկրագնդում արձանագրվող կլիմայական փոփոխություններն ու Խաղաղ օվկիանոսի որոշ տեղերում ջրերի տաքացումը: Բրիտանացիները ուսումնասիրել են նաեւ, որ գալիք տարի երկրագնդի մակերեւույթի ջերմաստիճանը ...