Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին եւ դժգոհություն հայտնել Լեռնային Ղարաբաղին 2010թ. 8 միլիոն դոլար հատկացնելու դեմ: Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ն սկսել է ուսումնասիրել այն հարցը, թե ինչո՞ւ ամերիկյան հեղինակավոր «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունն իր տարեկան զեկույցում առանձին տեղ է հատկացրել Լեռնային Ղարաբաղին: Գրեթե միաժամանակ Ադրբեջանի արտաքին ...
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղի տարածքում հայ ոստիկանները իրենց ծառայության ընթացքում տեղի երկաթգծի մոտ նկատել են երեք զինված անձանց, որոնք անասուն են տարել դեպի Ադրբեջան: Երբ ոստիկանները նախազգուշական կրակ են բացել անհայտ անձանց դեմ` պարզելու վերջիններիս ինքնությունը, գողերը, թողնելով 11 խոշոր եւ 4 մանր ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) դեկտեմբերի 10-11-ի տարածաշրջանային այցի ժամանակ եղան միայն Ադրբեջանում: Հայաստան չայցելելու առնչությամբ իր ժամանակին բացատրություն տրվեց, թե Հայաստանի ղեկավարությանը հարմար չէր այդ օրերին հանդիպումը: Նշենք, որ հենց այդ ժամանակ Հայաստանը պետական մակարդակով հյուրընկալել էր Լատվիայի նախագահին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 6-8-ը Վաշինտոն կատարած այցելության ժամանակ վիրավորական արտահայտություններով հանդես եկավ հայերի ցեղասպանության կապակցությամբ: Սպիտակ տանը ընդունելու փոխարեն նախագահ Բարաք Օբաման պետք է նրան persona non grataՙ անցանկալի անձ հայտարարեր:
Երեկ Նախիջեւանում կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս բռնության են ենթարկվել Նախիջեւանի ռեսուրսային կենտրոնի նախագծի երեք մասնակիցները: Նախիջեւանի համալսարանում աշխատանքներ իրականացնելիս դասախոսները խնդրել են նրանց լքել բուհը: Վերջիններս հեռացել են, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը «Թուրան« լրատվական գործակալությանը պատմել է, որ ճանապարհին ենթարկվել են հարձակման 40 հոգանոց ավազակային խմբի կողմից, որն ...
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ հանդիպում հայ եւ թուրք լրագրողների միջեւ: Թուրք լրագրողները Հայաստանում կլինեն չորս օր: Նախատեսված են նաեւ ղարաբաղյան, հայ-թուրքական արձանագրությունների ու Թուրքիայում հայ միգրանտների խնդիրների քննարկումներ: «Ազգի» հետ զրույցում «Չոմհյուրիեթ» թերթի լրագրող Օզգուր Օլուսույը , անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ...
CNN turk-ի լուրերի բաժնի պատասխանատու Ֆերհաթ Բորաթավը եւ «Միլլիեթ» թերթի լրագրող Բեդրի Գյուրսելը , իրենց իսկ խոսքերով Հայաստան են եկել ոչ թե կոնկրետ ծրագրով, այլ կարծիքներ փոխանակելու համար: Հայ-թուրքական արձանագրությունների ձգձվող վավերացումները, դրանց վերաբերյալ երկու երկրներում կատարվող քննարկումները, նաեւ նախապայմանները` առանց նախապայմանների այս գործընթացում, երեկ քննարկվեցին «Հայելի» ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում տեղի ունեցած աշխատանքային նիստում չի քննարկել Հայաստանի Ազգային ժողովի , մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին նախատեսված նիստի օրակարգում այդ հարցն ընդգրկված էր, սակայն հանձնաժողովը քննարկում չի անցկացրել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով:
ՑԽԻՆՎԱԼ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերություններից մեկի գրասենյակի վրա:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ կին պատգամավորների մասնակցությամբ երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել այս տարվա նոյեմբերի 30-ին Հայաստանի ԱԺ-ի եւ Բրիտանական խորհրդի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության ծրագրերը: Քննարկումների ընթացքում նշվել է ԱԺ նախագահին առընթեր կանանց հարցերով միջկուսակցական մարնի ստեղծման անհրաժեշտությունը: Ամենայն հավանականությամբ` այդպիսի մարմին ...
«Ազգն» արդեն տեղեկացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի Վանաձոր քաղաքում կայացած արտագնա նիստից որոշ մանրամասներ, այժմ ներկայացնենք նիստից հետո կայացած լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած խորհրդի կողմից հաստատված նյութերը։
Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք փակվել են գրիպի համաճարակի պատճառով, դեկտեմբերի 21-ից կշարունակեն աշխատել: Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 28-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 11-ը:
Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն դա գործնականում անհնար էՙ առանց հարկային եւ մաքսային ոլորտներում կոռուպցիայի վերացման, շուկայում հավասար մրցակցային հնարավորությունների ստեղծման, նաեւՙ օլիգոպոլիաների վերացման: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:
Հայաստանի պատմության թանգարանում դեկտեմբերի 17-ից բացվել է նոր ցուցադրություն: Ցուցադրվում են հին քարեդարից` պալեոլիթից բրոնզեդար ընկած շրջանում ստեղծված բացառիկ իրեր.սա ավելի քան 100 տարի առաջ սկիզբ առած եւ մինչեւ օրս Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոների բացառիկ ընտրանի է:
«Ուրարտուն եւ նրա հարեւանները» գիտաժողովը վերջերս Հայաստան էր բերել Արեւմուտքի եւ հարեւան երկրների ուրարտագետներին` բացառությամբ Թուրքիայից հրավիրվածների, որոնք թեպետ խոստացել էին մասնակցել, բայց վերջին պահին տարբեր պատճառաբանություններով չէին ներկայացել: Գիտաժողովը նվիրված էր անվանի ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանի ծննդյան 90-ամյակին: Կազմակերպիչներն էին «Արամազդ» հանդեսը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, արեւելագիտության ինստիտուտը եւ ...
Հայը հավերժ է իր ազգային մշակույթով, ինքնատիպ արվեստով: 140 տարի առաջ ծնվեց նա, ով պիտի դառնար հայության հույսի ավետաբերը, ազգային նկարագրի խտացումն ու հայ բարձրարժեք մշակույթի տաղանդավոր մշակը: Նրա մեղեդին անզուգական է ու ինքնատիպ, մշտապես հուզող ու գրավիչ: Դա Կոմիտաս վարդապետն էր, որի նվագը այսօր էլ շարունակում է մնալ խորհրդավոր ...
Այս տարի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում ներկայացումով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ֆորում թատրոնների համաշխարհային փառատոնին» Ավստրիայի Գրաց քաղաքում:
Բիանկա Մանուկյանը համացանցային հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ ոգեւորված երկու տարի առաջ կազմակերպված միջոցառման աննախադեպ հաջողությունից, «Տելե-կալչըր 24 աուըր» միջազգային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 27-ին նախաձեռնել է մի նոր տոնական համերգ, որը տեղի է ունենալու Գլենդեյլի բապտիստական եկեղեցում: Համերգը դեկտեմբերի 31-ին հեռասփռվելու է աշխարհով մեկ:
Դեկտեմբերի 12-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ «Եվրոպայի հայերի համագումար»-ի (ԵՀՀ) ժողովը: Համաժողովին մասնակցում էին եվրոպական տարբեր երկրներից ժամանած կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկեց ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, ինչպես նաեւ հատկապես Եվրոպայում բնակվող սփյուռքահայության խնդիրներն ու առկա մարտահրավերները: Մասնավոր ուշադրության արժանացավ հատկապես երիտասարդության կազմակերպման ու աշխուժացման հարցը:
ԹԵՀՐԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի զոհերի ընտանիքները փոխհատուցում են ստացել «Կասպյան էյրլայն» ընկերությունից: Ինչպես հաղորդում է «Ազդակը», յուրաքանչյուր ընտանիքի վճարվել է 54 հազար ամերիկյան դոլար:
Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակի եւ մահվան 15-րդ տարելիցին նվիրված տարվա ամփոփիչ համերգի (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան) անդրադարձը Աննա Արեւշատյանի «Հավերժի ուղիով» հոդվածում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով եւ տարին եզրափակել է 100-րդ տեղում: Եթե համեմատենք հավաքականի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի հետ, ապա մեր ընտրանին դասակարգման ցուցակում 13 հորիզոնականով առաջադիմել է: 2009-ի հունվարին մեր հավաքականը 112-րդ տեղում էր, հետո նահանջեց 121-րդ հորիզոնական: Մարտին մեկ ...
Երեւանի «Հատիսը» հաջողությամբ հաղթահարեց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության նախնական փուլի արգելքը եւ մտավ 1/16 եզրափակիչ: Երեկ մեր բասկետբոլիստուհիները «F» խմբի ընտրական մրցաշարի վերջին խաղում 78-74 հաշվով հաղթեցին թուրքական «Բեշիքթաշին»ՙ խմբում գրավելով 2-րդ տեղը: