Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ տեղի ունեցած ՎՊ խորհրդի նիստից հետո լրագրողներին ներկայացրեց ուսումնասիրված երեք ոլորտի խախտումների եւ չարաշահումների նկարագիրը: Լրագրողներն էլ շարունակում են ներկայացնել դրանք` հուսալով, որ հրապարակայնությունն, այնուամենայնիվ, գուցե մի փոքր խանգարի մեր չինովնիկներինՙ պետբյուջեի միջոցներով տաքացնելու ձեռքերը:
Հայ-թուրքական միջպետական արձանագրությունների ստորագրումից (հոկտեմբերի 10-ից) անցել է 2 ամիս, սակայն արձանագրությունների վավերացման ուղղությամբ դեռեւս էական տեղաշարժեր չեն նկատվում: Թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը, շարունակաբար փորձելով այս գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Նման քաղաքականությունից օգտվում է Ադրբեջանը` կոշտացնելով իր դիրքորոշումը եւ ռազմաշունչ հայտարարություններով փորձում շարունակել սպառնալիքների իր քաղաքականությունը:
ԵԽԽՎ կայքէջում տեղադրվել է ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացությունը: NEWS.am-ի փոխանցմանբ` Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն զեկույցում գրել են, թե հանձնաժողովը ավելի խորն ու մանրամասն է ուսումնասիրել մարտի 1-ի իրադարձությունները, քան նրա զեկույցում ներկայացվածն է, մինչդեռ ...
Իսրայելում բժիշկները սպանված պաղեստինցի զինվորներին որպես օրգանների դոնորների են օգտագործել իսրայելցի զինվորների համար: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Գարդիան» թերթըՙ վկայակոչելով Քնեսեթի պատգամավոր Ահմադ Թիբիին : Վերջինիս հայտարարությունը կապված է շվեդական Aftonbladet թերթի այն հրապարակման հետ, որտեղ Իսրայելի բանակը մեղադրվում է պաղեստինցիների օրգանների առեւտրի մեջ:
Ռուսաստանի պատմության մեծագույն արքաներից մեկը` Պյոտր 1-ինը ժամանակին մի հրաման էր ստորագրել, ըստ որի նա մեծ տեղ էր հատկացնում հայերին Ռուսաստանի կայսրությունում. «Որքան հնարավոր է սիրաշահել հայերին` խթանելով նրանց մուտքն ու գործունեությունը Ռուսաստանում»: Այս հրամանի մասին Ռուսաստանում այսօր գիտեն բոլորը, իսկ մի քանի տարի առաջ ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր ...
Վրաստանը որեւէ բանակցություն չի վարում Ռուսաստանի հետՙ վերականգնելու օդային հաղորդակցությունը: Այդ մասին, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչությունը` ի դեմս փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեի :
«Ռուսաստանը, ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, գործադրում է առավելագույն ջանքերը` վերջապես լուծելու Ղարաբաղի հարցը: Եվ ես վստահ եմ, որ մոտ ապագայում այս հարցում կարելի է ակնկալել դրական փոփոխություններ», «Թրենդ նյուզ»-ի տեղեկացմամբՙ Բաքվում հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան :
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակով դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Արմենական-ՌԱԿ կուսակցության կեցվածքը չի փոխվել: Կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանի վերաբացմանը, քանզի հայկական կողմը չի փակել սահմանը: Սակայն կան նաեւ լուրջ մտավախություններ գործընթացի հետագա զարգացման, արձանագրությունների որոշ կետերի շուրջը: Արմենական-ՌԱԿ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը նկատում է, որ գտնվում ենք վավերացման փուլում, ...
Նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով իր նստավայրում ընդունելության էր հրավիրել հարյուրից ավելի գործարարների: Շնորհավորելով նրանց մոտեցող տոների առիթովՙ նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների ...
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում 2009-ի խորհրդի աշխատանքները դրական գնահատեց: «Որպեսզի ավելի տեսանելի լինեն խորհրդի աշխատանքները, նշեմ, որ 2009-ի ընթացքում մենք գումարել ենք 8 նիստ, սա այն դեպքում, երբ անցած 10-15 տարիների ընթացքում Անվտանգության խորհուրդը 1-2 նիստ է գումարել, սակայն, իհարկե, ...
Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) եւ հայկական «Ամերիաբանկը» երեկ պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի հայկական բանկին ՄՖԿ-ն կտրամադրի 15 մլն դոլարի վարկ:
Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած կոնֆետների ապրանքային նշանների առնչությամբ Ուկրաինայի Խարկովի «Բիսկվիթ-շոկոլադ» ընկերության կողմից հայկական «Գրանդ Քենդիին» ուղղված մեղադրանքների պատմությունը կարծես թե նոր զարգացումներ է ստանում, որոնք մեկ անգամ եւս վկայում են այդ մեղադրանքների անհիմն լինելը:
Դեկտեմբերի 11ին, ուրբաթ երեկոյեան, Ֆիլադելֆիոյ Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցւոյ «Հայաթեան» սրահին մէջ գործակցութեամբ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ Արաբկիրի հայրենակցական միութեան կազմակերպուեցաւ շնորհանդէսն ու գինեձօնը վերջերս Երեւանի մէջ լոյս տեսած գեղատիպ հրատարակութեան հայրենի ճարտարապետ Էմմա Յարութիւնեանի «Հայ ճարտարապետութեան մնայուն ձեռագիրը» գործին:
Մեր երկրի ամենամեծՙ Ազգային պատկերասրահն այսօր ունի 25.000 արվեստի գործ, որը ներառում է հայկական, ռուսական, արեւմտաեվրոպական եւ ճապոնական կտավներ: Պատկերասրահում եւ նրա 11 մասնաճյուղերում եղած հավաքածուներից մոտ 12.000 ստեղծագործություն ներկայումս վերականգնման կարիք ունեն: Սակայն վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել համապատասխան դիագնոստիկ եւ բարձորակ սարքավորումների, վերականգնող մասնագետների բացակայության պատճառով: Եվ ահա այդ ...
Հայ երիտասարդ արվեստաբանների գիտական չորրորդ նստաշրջանը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին. այն տեղի ունեցավ երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճումՙ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի բացման եւ գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի , ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր ...
Այս տարի Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) իր «Ոսկե գրիչ» մրցանակները շնորհեց Պոլսում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանին եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին : Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ժուռնալիստների միությունում: «Ոսկե ...
Այդ մասին «Սաբահի» դեկտեմբերի 16-ի համարում գրել է թերթի հեղինակներից Էմրե Աքոզը : Հոդվածը մեկնաբանության կարիք չի զգում: Պարզապես ասենք, որ հեղինակը, անդրադառնալով մահմեդականացված հայերի կյանքին, ակամա լրացնում է ցեղասպանության մասին մեր գիտելիքները, որովհետեւ այդ հայերը նույնպես Մեծ եղեռնի զոհերն են: Թեեւ մահից փրկվել են, բայց այս ...
Երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում կայացավ մրցաշրջան-2009-ի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը: Նախ ոսկե մեդալներով պարգեւատրվեցին ֆուտբոլի ՀՀ չեմպիոն «Էրեբունու» ֆուտբոլիստները: «Պոլիտեխնիկի» հարձակվող Կարեն Միքայելյանին հանձնվեց լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այնուհետեւ պարգեւատրվեցին առաջին խմբի հաղթող Դիլիջանի «Իմպուլսը», բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրներ «Փյունիկը», «Միկան» եւ «Ուլիսը»: «Արդար խաղի» մրցանակը ...
Վարշավայում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին ռեկորդային թվովՙ 696 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով, 13 տուրով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Մալախովը: Նա 13 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: Չեմպիոնին կես միավոր զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:
Առաջիկայում Հայաստանում կրկին ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, այդ մասին տեղեկացնում են հիդրօդերեւութաբանները: Հարավից տաք հոսանքներ են մուտք գործում երկիր, այնպես որ, վաղը եւ եւս մի քանի օր ջերմաստիճանը մի քանի աստիճանով կրկին կբարձրանա, տեղումներ էլ չեն լինի: Բայց հույս կա, որ մինչեւ նոր տարի ջերմաստիճանը կնվազի, եւ այնուամենայնիվ Ամանորին ձյուն ...