Աղետի գոտու վերականգնման ծրագիրը, որը պետք է ավարտվի 2012-ին` իր բնակարանաշինության մասով, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքերովՙ չի շեղվի ժամանակացույցից. «Իսկ նոր բնակարանների բաշխումը մենք կանենք վիճակահանությամբ», շեշտեց նախարարը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն , վերադառնալով Բրյուսելից, անդրադարձել է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող վեց խնդիրների, որոնց թվում են նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները: Ինչպես երեկ նշել էր «Դյունյա բյուլտենի» կայքէջը, այդ վեց խնդիրներից առաջինը եղել է Հայաստանը, որի առնչությամբ Դավութօղլուն հետեւյալն է ասել.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումը հունվարյան նստաշրջանից առաջ կարող է թեժ լինել Հայաստանի առնչությամբ: Այն, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներն, ընդհանուր առմամբ, դժգոհ են մնացել ԱԺ «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններից ու զեկույցից, ընդհանրապես, կարելի էր ակնկալել, քանի որ այն, ինչ մինչեւ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը ԵԽԽՎ-ն ...
Չնայած Վրաստանի ու հատկապես այդ երկրի նախագահի պարագայում լավ չէ Ռուսաստանի մասին նշելը, սակայն ռուսները լավ են ասում, երբ ասում են, թե ամեն մեկը խոսում է իր ցավոտ տեղից: Ու այն, որ ռուսաստանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում մտքերի մեծ մասն այդպես էլ անավարտ թողած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէր կարող Լեռնային ...
Երեւանում հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ներկա կացության ու առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ դրանց բնակիչներին հուզող հարցերի պարզաբանումներ ստանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) տնօրեն Լեւոն Հակոբյանին:
ԵԽԽՎ կայքէջում տեղադրված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ մեր մամուլում իսկական աժիոտաժ է այս երկու օրը: Հնչած կարծիքների հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ փոխնախագահ, մարտի 1-ի իրադարձությունները քննած ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար եղած Սամվել Նիկոյանից: Բայց նախ հընթացս հարց ուղղեցինք հայ-թուրքական արձանագրությունների շուրջը Հայաստանի դիրքորոշման` կարծես թե կոշտացման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում A տիպի H1N1 վարակից կամ այսպես կոչված խոզի գրիպից բուժում է ստանում 11 հիվանդ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Երեքշաբթի օրը «Հայելի» ակումբում մամլո ասուլիսով հանդես եկան Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության ներկայացուցիչները, որոնք ներկա լրագրողների միջոցով հանրությանը ներկայացրին կուսակցության նոր առաջարկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, միաժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջելով կարծրացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, նկատի ունենալով Անկարայի ձգձգման քաղաքականությունը Արձանագրությունների վավերացման գործում: Արմենականները իշխանություններին առաջարկում էին սկսել գործընթացՙ միանալու «Ծով ելք չունեցող ...
«2009-ի ամենամեծ կորուստը ոչ միայն կոնգրեսի, այլեւ ազգի համար այն է, որ անօրինական, օլիգարխիկ վարչախումբը եւս մեկ տարի մնաց իշխանության, ինչի հետեւանքը եղան հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց ստորագրումը Ցյուրիխում»: Սա ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեսակետն է: Ընդդիմադիր գործիչը ձեռքբերում համարում է համաժողովրդական շարժման պայքարի շարունակությունը, որի ...
Երեկ ՀԱԿ խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել է դեկտեմբերի 17-ին ՀԱԿ տարածած այն հայտարարությունը, որով ՀԱԿ-ը ցավով արձանագրել է ՍԴՀԿ միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը եւ կուսակցության կանոնադրությանը հակասող որեւէ զարգացում: Հայտարարությամբ նաեւ հույս էր հայտնվել, որ սկիզբ կառնի մի այնպիսի գործընթաց, որի շնորհիվ կվերականգնվի ՍԴՀԿ ...
Շինարարության որակի բարձր ցուցանիշի երաշխիքը շինարարական նյութերն են: Վերջերս «Միկա ցեմենտ» ընկերության արտադրանքը Մոսկվայումՙ շինարարների համագումարում արժանացավ ՌԴ-ի շինարարների հատուկ մրցանակին: Սա, ի դեպ, առաջին մրցանակը չէ, նրա որակը բարձր են գնահատել տարբեր միջազգային կազմակերպություններ: Միջազգային կառույցների գնահատմամբ, գործարանի արտադրության բարձր որակը պայմանավորված է աշխատանքների ճիշտ կազմակերպմամբ, բարձրակարգ մասնագետների առկայությամբ: ...
«Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը բաց նամակ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին, բայց դեռ պատասխան չի ստացել: Նամակը բաց է, քանի որ համոզված չէ, որ դրանք տեղ են հասնում: Բաց նամակ է ուղարկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին «Հանուն արդարության ...
Դեկտեմբերի 3-ին բրիտանա-ղարաբաղյան նոր համակուսակցական խորհրդարանական խմբավորում է ձեւավորվել Լորդերի պալատի հանձնախմբերի 2-րդ դահլիճում, տեղեկացնում է բրիտանահայ լրագրող, հասարակական գործիչ եւ բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբավորման անդամ Օդեթ Բազիլը :
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը երեկ ամփոփեց կոմիտեի 2009-ի գործունեությունը: Նա մասնավորապես նշեց, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրային աշխատանքներն ամբողջ ծավալովՙ 2,5 մլրդ դրամ, կատարվել են:
Գերմանական ճարտարագետների միության (VDI) դեկտեմբերի 18-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ImpACT3 միջազգային մրցույթում 3-րդ մրցանակի է արժանացել Բրեմենի Յակոբս համալսարանի ուսանող Կին Օվանեսովի եւ նրա 3 թիմակիցների նախագիծը: Աշխարհն առավել բարեկարգ դարձնելու հիշյալ ուսանողական մրցույթին, որը հովանավորում է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մուհամմադ Յունուսը, մասնակցել է 24 թիմՙ եվրոպական 9 բուհերից:
Մաշտոցի անվան Մատենադարանի կարեւորագույն գործառույթներից է ձեռագրերի գիտական նկարագրությունը: Լույս տեսած եռահատոր համառոտ ցուցակներից բացի, որ ընդգրկում է ձեռագրերի ողջ հավաքածուն, գիտական ընդարձակ նկարագրության են ենթարկվել 6 հազարից ավելի ձեռագրեր: Ձեռագրերի ամբողջական նկարագրության եւ հրատարակության գործն ընդգրկված է «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց» տասնամյա ծրագրի մեջ, որի շրջանակներում աշխատում է Մատենադարանի ...
Աշխարհահռչակ երգչուհի, հայկական սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակը դեկտեմբերի 22-ին հանդիսավորությամբ նշվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր մեծատաղանդ երգչուհին կերտել է մի քանի տասնյակ անկրկնելի դերերգեր: Հոբելյանական հանդիսությանը համերգային կատարումներով հանդես եկան Գոհար Գասպարյանի անվան մրցույթի դափնեկիրները, մեդալակիրները, դիպլոմանտներն ու երգչուհու տարբեր տարիների ուսանողները: Ծրագրում ...
Երեկ կայացավ Թատերական գործիչների միավորման արտահերթ 13-րդ համագումարը: Ըստ օրակարգի, ընտրվեց նիստը վարող նախագահ (Հրաչյա Գասպարյան) ու լսվեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի երկամյա գործունեության եւ նաեւ առաջիկա ծրագրերի մասին հաշվետվությունը: Բազմաթիվ ու բազմաբնույթ ելույթներից հետո նախագահի աշխատանքը միաձայն ընդունվեց բավարար: Համագումարում հնչեցրած առաջարկություններն ու դիտողություններն ընդունվեցին եւ որոշվեցին դրանց անդրադառնալ ...
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքից 32-ամյա Արթուր Օհանյանը, հեծանիվով փորձելով կտրել բազմահազար կիլոմետրեր, ճանապարհվել է դեպի Երեւան: Այժմ նա գտնվում է Ղազախստանում եւ տեղի լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր ճանապարհորդությունը նվիրում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ղազախստանի բարեկամությանը: Արթուրի խոսքերովՙ հայրենիք վերադառնալու ցանկությունն առաջացել է, երբ կորցրեց աշխատանքը: Այդ ...
Ինչպես տեղեկացրել ենք, ներկայումս Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա գերազանցությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: Հարցման արդյունքներով Մխիթարյանը վաստակել է 355 միավորՙ զգալիորեն առաջ անցնելով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Հրայր Մկոյանից (138) եւ Սարգիս Հովսեփյանից (108): Հենրիխը վերադարձել է հայրենիք: Նա ...
Առաջին միջին քաշային հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մտադիր է հաջորդ մենամարտն անցկացնել IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումայի դեմ: 10-ռաունդանոց վարկանիշային այդ մենամարտը պետք է կայանա 2010-ի հունվարի 16-ին Լաս Վեգասում: Այն ցուցադրվելու է FOX հեռուստաալիքով ուղիղ եթերում: