Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ամփոփեց տարին: Նրա` ԱԺ նախագահ դառնալուց հետո ԱԺ-ն ընդունել է 327 օրենք, 2009-ին խորհրդարանը ստացել է 5562 նամակ, որոնք բոլորն էլ ստացել են իրենց պատասխանը. «Հայաստանի քաղաքական թիվ 1 ամբիոնը լինելուց զատ` ԱԺ-ին մեր երկրի սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են ...
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը ասել է, թե 2010 թվականին հույս ունի լքելու պաշտոնը: Նա հիշեցրել է, թե ավելի վաղ էլ հույս է ունեցել մինչեւ 2009-ի վերջն այլեւս չաշխատելու այդ պաշտոնում. «Կարծում եմ` դա տեղի կունենա մոտ ժամանակ, հուսով եմ` արդեն հաջորդ տարի», «Թրենդին» ասել ...
«Ադրբեջանը պետք է զերծ մնա կոշտ հայտարարություններ անելուց», Bakililar.az լրատվական կայքին հայտնել է Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նա վստահ է, որ ԱՄՆ-իՙ Լեռնային Ղարաբաղին հատկացրած 8 մլն դոլարի գումարն ավելի է սառեցրել Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ առկա հարաբերությունները: «Երկու երկրների հարաբերությունների սառեցումը մեծապես կախված է այն փաստից, որ Ադրբեջանը չի ...
Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է դեկտեմբերի 20-ին, ասել էր. «Թուրքիայում ես ինձ Քրիստոսի պես խաչված եմ զգում»: Նրա խոսքերը բուռն հակազդեցություն էին առաջ բերել երկրում: Արտգործնախարար Դավութօղլուն դրանց առնչությամբ սպառնալից ոճով նշել էր. «Հուսամ, որ ...
Դեկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված CBS հեռուստացանցի «60 րոպե» ծրագիրը ջախջախիչ բացահայտում էր Թուրքիայում հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարման: Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը (նստավայրըՙ Ստամբուլում) խիզախորեն քննադատեց Թուրքիայի կառավարությանըՙ իրեն որպես «երկրորդ կարգի քաղաքացու» վեաբերվելու համար, եւ նշեց, որ Թուրքիայում կարծես «խաչված» է զգում իրեն:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենից հետո սկանդալային ելույթով հանդես է եկել նաեւ նույն կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը: Այդ մասին նշել է «Բուգյուն» կայքէջը, գրելով. «Արդահանի պատգամավոր Էնսար Օղութը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հասցեագրված վիրավորական արտահայտություններ օգտագործելիս, վիրավորեց նաեւ հայերին: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Էրզրումի քաղաքային վարչությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Օղութն ասաց, որ ...
Հետաքրքրական օրինաչափությամբ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման մասին վրացական կողմը սկսում է խոսել այն դեպքերում, երբ խնդիր ունի Հայաստանին, նաեւ ոչ միայն Հայաստանին հիշեցնելու իր մասին` գուցե թե կարեւորվելու ցանկությամբ:
«Ազգ»-ը դեկտեմբերի 23-ի համարում տեղեկացրել էր, որ Ռուսաստանում, Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի նախաձեռնությամբ, ակտիվ գործընթացներ են սկսվել ՌԴ-ում միգրանտների թիվը կրճատելու ուղղությամբ: Այս մասին վերջնական որոշում պետք է կայացներ Ռուսաստանի կառավարությունը: Դեկտեմբերի 24-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Անկախ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Շմակովի հետ հանդիպումից հետո որոշում է կայացրել կրճատել Ռուսաստանում ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան կարգավորման, Հարավային Օսիայում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր է քննարկել Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:
ԲԱՔՈՒ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանալեզու «Բիզիմ յոլ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց փոխհատուցման ռազմական օգնության մասին համաձայնագիրը» հաստատելու մասին:
Երեկ թուրքական անվտանգության ուժերը, իրականացնելով հակաահաբեկչական գործողություններ 8 նահանգներում, որոնց թվում են Դիարբեքիրը, Սղերդը, Բաթմանը եւ Շըրնաքը, ձերբակալել են 42 քուրդ գործիչների: Նրանց ճնշող մեծամասնությունը գործունեությունը սահմանադրական դատարանի որոշումով Թուրքիայում արգելված «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության անդամներ են, որոնցից 9 քաղաքապետ են կամ թաղապետ:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես հերթականությամբ, որոշել են ամփոփել քաղաքական տարին` իրենց քաղաքական ուժի տեսանկյունից: Դեկտեմբերի 24-ի համարում «Ազգ» -ը ներկայացրել էր 2009-ի` Լեւոն Զուրաբյանի ամփոփումը, եւ նույն դեկտեմբերի 24-ին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ ամփոփումների իր տարբերակով, ընդ որում երկու բանախոսն ...
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը , ամփոփելով քաղաքական ու տնտեսական տարին, քաղաքական միակ դրական արդյունքը համարեց այն, որ այս տարի մարտի մեկ չկրկնվեց, իսկ բացասականը համարեց առաջին հերթին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նախապայմանների առկայությամբ:
Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տարանցիկ պետություն, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինըՙ ավելացնելով, որ այսօր Վրաստանը եւս փորձում է իր աշխարհագրական դիրքն օգտագործելովՙ տարածաշրջանային տարանցիկ երկիր դառնալ: «Վրաստանը ցանկանում է, որ դեպի Արեւելք, այսինքնՙ ...
Կառավարությունը երեկ անդրադարձավ Երեւանի մի շարք տարածքներում հայտարարված իրացման գոտիների հետագա ճակատագրին, որին վերջերս բազմիցս անդրադարձել ենք մեր թերթում: Նիստում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որիՙ գերակա շահ ճանաչված 9 տարածքներում բնակիչների գույքի օտարման գործընթացը, սահմանված 2010-ի հունվարի 1-ի փոխարեն, հետաձգել մինչեւ 2010-ի ...
Թեպետ տարին տպագիր մամուլի համար ծանր էր` եղան ճնշումներ, ծեծեր, հեռախոսազանգեր, այնուամենայնիվ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը տարին հաջողված է համարում: «Կարողացանք շահել ընթերցողների վստահությունը, թեպետ կան թերություններ, ձախողումներ, վրիպումներ, անհաջողություններ, որոնք կցանկանամ, որ հաջորդ տարիներին չլինեն»:
«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը թուրքերենից Մկրտիչ Սոմունջյանի թարգմանությամբ ներկայացնում է «Հրանտ Դինք» մատենաշարի անդրանիկ հրատարակությունըՙ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» բազմանշանակ խորագրով (տպագրությունը «Գրափունջ» ՍՊԸ-ի): Գրքի թուրքերեն հրատարակությունը իրականացվել է Ստամբուլում, հեղինակի եղերական մահից 1,5 տարի անց:
Նկարիչների տան ցուցասրահների վերանորոգումը շահեկանորեն ազդեց միության աշխատանքների վրաՙ ակնհայտորեն փոխելով ցուցադրությունների որակը, ժամանակակից հնարավորություններ ստեղծելով: Այս տարի կերպարվեստասեր այցելուն գոհունակության բազմաթիվ պահեր ապրեց, եղան նաեւ նկարչության տոնի վերածված օրեր. գույնի հայ վարպետների գործերի մի քանի ցուցադրություններ մշակութային փնտրված վայր դարձրին «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Երեւան» հյուրանոցի միջեւ գտնվող Նկարիչների միության ...
«Ես ուզում եմ, որ մեր խաղահրապարակը մեծ լինի, գեղեցիկ ծառեր, ծաղիկներ լինեն, գունավոր նստարաններ, կարուսելներ: Որ կարողանամ պապիկիս հետ գնալ, խաղալ, պաղպաղակ ուտել», պատմում է փոքրիկ Էմման: Նա ու հարյուրից ավելի այլ երեխաներ գույների լեզվով պատկերել էին իրենց երազանքների խաղահրապարակը: «Աքութիքս Արմենիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Առաքելյանը նկատում է, ...
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան (նախագահՙ Հայրապետ Հայրապետյան) ամփոփեց մրցաշրջան-2009-ի արդյունքները: Ինչպես նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը, ավարտված մրցաշրջանում անցկացվել են օրացուցային պլանով նախատեսված բոլոր 8 մրցումները, որոնցում խաղարկվել է մրցանակային 5 մլն դրամ հիմնադրամ:
Հայտնի դարձան հունվարի 16-24-ը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» խաղարկությունում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցները: «Փյունիկն» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորը», Լիտվայի ուժեղագույն ակումբ «Էկրանասը» եւ Մոլդովայի փոխչեմպիոն «Դաչիան»:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերն աստիճանաբար վերադառնում են արձակուրդից եւ սկսում նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Մարզումներն է սկսել նաեւ 2009-ի առաջնության արծաթե մրցանակակիր «Միկան»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միկայի» ղեկը կրկին ստանձնել է Արմեն Ադամյանը, որի գլխավորությամբ թիմը 2 տարի անընդմեջ նվաճել է հանրապետության գավաթն ու դարձել է մրցանակակիր:
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը ստորագրեցին հուշագիրՙ նպատակ ունենալով նաեւ շախմատի օգնությամբ նպաստել Հայաստան-սփյուռք մարզական երիտասարդական կապերի զարգացմանը, հայապահպանությանը:
Երեկ մի տղամարդ կառավարության շենքի մոտ փորձել է ինքնասպան լինել` պարանոցը կտրելով: Բայց մի փոքր է վնասել իրեն ածելիով` ոստիկանները ձախողել են ինքնասպանության փորձը եւ նրան տարել ոստիկանություն: Նա, ըստ ոստիկանության, 60-ամյա Ռուդոլֆ Մինասյանն է, որն ավելի վաղ կարել էր բերանը` բողոքելով Դալմայի այգիների հատվածում երկար տարիներ իր մշակած այգու ...