Տարին ամփոփող մամուլի ասուլիսով երեկ հանդես եկավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ նշեց, որ 2009 դժվարությունների տարի էր, բայց հաջողվեց հաղթահարել նվազագույն կորուստներով: Միաժամանակ, ըստ վարչապետի, ճգնաժամը բացահայտեց նաեւ մեր տնտեսության թույլ կողմերը: Որպես հակաճգնաժամային քաղաքականության գլխավոր ուղղություն, Տիգրան Սարգսյանը նշեց այն փաստը, որ կառավարությունը կտրուկ ավելացրեց ծախսերը եւ ...
Երեկ «Հայաստանում արդար դատավարություն անցկացնելու իրավունքը» զեկույցով հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը : Պաշտպանի մեկնաբանությամբՙ Հայաստանում դատարանները ենթարկվում են հետաքննիչ մարմիններին եւ դատախազությանը: «90 տոկոսը դատական հայցերի, որոնք վերաբերում են 2008-ի հետընտրական իրադարձություններին, ուղարկվելու են մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայաստանի դատական համակարգի անկատար լինելը հատկապես ...
Երեկ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստում հաստատվեց ԵՊՀ 2010-2014 զարգացման ռազմավարական ծրագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած նիստում հաստատվեցին նաեւ 2010 թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվն ու 2008-2009 թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը: «ԵՊՀ-ն մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը: ԵՊՀ-ի շրջանավարտներն ...
«Շատ կարեւոր էր, որ այս տարի մենք կարողացանք երկու ուղղություններով կատարել իրական աշխատանքներ, որոնք կապված են մշակույթի նախարարության գործունեության գերակա ծրագրերի հետՙ մշակութային գործունեության համար համապատասխան դաշտի ապահովումը, նյութատեխնիկական բազայով, ֆինանսական ռեսուրսներով, կադրերով: Մեր խնդիրն այսօր դաշտի ապահովումն է` ստեղծագործական բոլոր գործընթացների համար, իսկ դրանից հետո` ինչպես է գործընթացը գնում, ...
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը շնորհավորեց գալիք տոների առիթով ու գնահատանքի խոսքեր հղեց ԶԼՄ-ների հասցեին: Այնուհետեւ անդրադառնալով 2009-ին նախարարության գործունեությանը, նշեց, որ մեծ փոփոխություն է տեղի ունեցել սոցիալական պաշտպանության ոլորտում ու մոտ 40 տոկոսով բարձրացվել են փրկարար ծառայության ոլորտում զինծառայողների աշխատավարձերը, թոշակները: Նախարարությունը շարունակել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական ...
«ՀԱԿ-ի հետախուզությունը վատ է աշխատում»: Սա ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի պատասխանն էր ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեղեկությանը, թե ինքը, Վահան Հովհաննիսյանն ու Հրանտ Մարգարյանը հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: «Ես նոր-նոր էի եկել Հայաստան եւ չէի կարող հանդիպել, ոչ էլ Հրանտ Մարգարյանն ...
Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը, խոստումի համաձայն, հանել է իր թեկնածությունը` հօգուտ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Համաձայն քաղաքագետի «Ազգ» -ին ուղարկած հայտարարությանՙ հունվարի 10-ին մասնակցելով ընտրություներին եւ ձայն տալով Փաշինյանինՙ հասարակությունը կկայացնի «ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Ինչպես նշել էինք նախորդ համարում, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օղութն արտգործնախարար Դավութօղլուին քննադատելիսՙ նույնացրել էր նրան հայի հետ, որ վիրավորի նաեւ: Մամուլի ասուլիսում նա ասել էր. «Քո ազգանունը Դավութօղլո՞ւ է, թե՞ դու Դավության ես: Ասա, որ իմանանք. հա՞յ ես, թե՞ թուրք»:
Երեկ պաշտոնական այցով Թուրքիայում էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Նա Անկարայում իր թուրք պաշտոնակցի հետ նախ ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիեւի հուշարձանին, ապա եւ հանդիպել Դավութօղլուին: Հանդիպմանը, ինչպես նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուհետեւ կողմերը ստորագրել են երկու երկրների քաղաքացիների նկատմամբ այցագրային ռեժիմի վերացման արձանագրությունը: ...
Բաքվում հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհրդի որոշմամբ շուտով Ադրբեջանում կգործի ATV international միջազգային հեռուստաընկերությունը, որը տարածվելու է 6 լեզվով` ադրբեջաներեն, թուրքերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն ու հայերեն: Նոր հեռուստաընկերությունը պատկանում է ադրբեջանական հայտնի «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերությանը, ու նրա շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվելու են արբանյակի միջոցով: «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերության փոխնախագահ Նատիգ Իբրահիմովը «Թրենդ» գործակալությանը ...
2009-ի հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու հրամանագիր:
Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ծրագրերը Հայաստանում բազում են` հայորդաց տներ, «Անդրանիկ» սկաուտական բանակում, ամառային ուսանողական փորձառության ծրագիր Երեւանում, «Բացահայտիր Հայաստանը» այցը սփյուռքահայ ուսանողների համար եւ այլն: Միության երիտասարդ արհեստավարժների խումբը (Young Professionals), որ ստեղծվել է 2007-ին, Հայաստանում եւ Արցախում իրականացնում է կրթական, մշակութային եւ սոցիալական գործունեություն: Բացի Երեւանից, երիտասարդ ...
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի ամփոփմամբ, անցնող տարին բարեհաջող է եղել հայկական կինոյի համար: Պետբյուջեից հատկացված 405 մլն դրամով նկարահանվել է 5 լիամետրաժ ֆիլմՙ Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ», Արամ Սուքիասյանի «Լուսապսակ», Էդգար Բաղդասարյանի «Ներում», Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները», Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմերը, ինչպես նաեւ ...
«Մոսֆիլմի» տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն անցնող տարին ամփոփելով առաջարկել է վերադառնալ կինոարտադրության խորհրդային համակարգին: «Պետք է վերադառնալ այն համակարգին, երբ Պետկինոյում կար գլխավոր խմբագրություն», ասել է Շահնազարովը հավելելով, որ այն ժամանակ սցենարներն ընդունում էր «Մոսֆիլմը», հետո ուղարկում էր Պետկինո, որտեղ էլ դրանք կամ հաստատվում էին, կամ էլ մերժվումՙ տարբեր պատճառներով: ...
2010 թվականին կնշվի 65 տարին Հայրենական մեծ պատերազմում նվաճված հաղթանակի, որում իրենց արժանի տեղն ունեն եւ մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակները: Բելառուսական ռազմաճակատի շիրակցի երեք տասնյակ վետերանների, ֆաշիստական զավթիչներից այս հանրապետության ազատագրման 65-ամյակի առթիվ, դեկտեմբերի 24-ին Գյումրիում հանդիսավոր կերպով հուշամեդալներ եւ շնորհակալագրեր է հանձնել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Նիկոլայ Սուխարենկոն:
Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների` 2009 թվականի մինչեւ դեկտեմբերի 25-ը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գրանցվել է 1534 ծնունդ` նախորդ տավա ցուցանիշից 254-ով ավելի: Ճիշտ է` սրանք դեռ այն թվերը չեն, որոնցով կարելի կլիներ ուրախանալ, այնուամենայնիվ լավ է, որ կա աճ: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ծնված երեխաների մեջ տղաների թիվը նկատելիորեն ...
Մի քանի սերունդ հայ եւ ընդհանրապես սովետական հասարակության համար ամանորյա մթնոլորտն ասոցացվում էր «Բաղնիքդ անուշ» հայտնի ֆիլմի հետ: Երբ շարքային սովետական քաղաքացին հայտնվում է շարքային սովետական քաղաքացուհու բնակարանում ու... իրականանում է Նոր տարվա կարեւորագույն խորհուրդը` սերը:
Դեկտեմբերի 28-ին թուրքական հեռուստաընկերություններից մեկը օրվա լուրերը կհեռարձակի նաեւ արեւմտահայերենով: Այս հեռուտաընկերությունը SU TV-ն է, իսկ արեւմտահայերենով լուրերը դեկտեմբերի 28-ից կհեռարձակվեն ժամը 20.00-ին:
Շախմատը Հայաստանում ամենասիրված ու ամենամասսայական մարզաձեւերից մեկն է: Ուստի պատահական չէ, որ շատ պատանիներ ու աղջիկներ դեռեւս մանուկ հասակից են սկսում հինավուրց եւ իմաստուն այդ խաղի գաղտնիքների յուրացումը: 10-ամյա Սոնան էլ շախմատային խաղաքարերին ծանոթացել ու քայլերը սովորել է 5 տարեկանում, հորՙ մասնագիտությամբ պատմաբան Արմեն Ասատրյանի օգնությամբ: Աղջնակը հրապուրվեց շախմատով, ուստի ...
Գրոնինգենում շախմատի մրցաշարին մասնակցող Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանն ընդհատել են ելույթները եւ վերադարձել են հայրենիք: Պատճառը Էլինայի հորՙ Յուրի Դանիելյանի մահն է: Ցավակցում ենք Էլինային եւ նրա հարազատներին:
Մինչեւ տարեվերջ «Ազգը» 2009-ին եւս մեկ անգամ լույս կտեսնիՙ դեկտեմբերի 29-ին: Ծանուցողների ու գովազդատուների համար հրաշալի առիթՙ այս տարվա իրենց վերջի՛ն խոսքն ասելու: Զանգահարեք 58 29 60 համարով եւ կամ պարզապես դիմելով arev@azg.am էլ. փոստին: