Այսօր, երբ, Ամանորի սեմին, ամեն հայ մարդ իր գրպանի պարունակությունը մի քանի անգամ գերազանցող գումարներ է ծախսել (մի հարցրեքՙ որտեղից) տունն ու սառնարանը բերնեբերան լցնելու համար եւ պատրաստվում է ստամոքսը լցնել հիվանդանալու աստիճան, ժուժկալության մասին խոսելը գայլի գլխին ավետարան կարդալուն է նման: Մարդիկ գիտեմ, ովքեր վերջին շաբաթներին վատ էին սնվում, ...
Այս տարվա թերեւս կարեւորագույն իրադարձությունը Թուրքիայի հետ, այսպես կոչված, մերձեցման աղմկահարույց գործընթացն էր, որի գլխավոր արդյունքը հանդիսացավ երկկողմ հարաբերությունների նորմալացմանը նպատակամղված զույգ արձանագրությունների ստորագրումն ու, ինչպես նաեւ, ֆուտբոլային պատասխան հանդիպման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնումը Բուրսա:
«Ամերիկայի թուրքական կոալիցիայի» հետ համագործակցող գիտաշխատող Բրուս Ֆեյնը փորձում է բացատրել, թե ինչու Մ. Նահանգները Թուրքիայի կարիքն ունի: Ստորեւ թարգմանաբար հատվածներ նրա դեկտեմբերի 18-ի Huffpost-ի հոդվածից:
Դիարբեքիրի «Կենտրոն» թաղապետարանը որոշել է թաղի երեք փողոցները կոչել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի, ասորի գրող Նաում Ֆաիք Փալաքի եւ թուրք բանաստեղծ Ահմեդ Արիֆի անուններով: Անվանակոչման որոշումը ներկայացվել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը Մկրտիչ Մարկոսյանի եւ Ահմեդ Արիֆի պարագաներում հաստատել է փողոցների անվանակոչման որոշումը: Ինչ վերաբերում է ասորի գրող Փալաքին, ապա նրա ...
Հայոց ցեղասպանության խնդիրը տարվա ընթացքում եղել է ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ում հրատարակվող պարբերականներ տարվա ընթացքում մի քանի հարյուր հոդված են հրատարակել Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները` նախագահ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ, երեկ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայան, ծանոթացան աշնանային զորակոչի ընթացքին: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին բոլոր բուժսենյակներով, զրուցեցին զինակոչիկների հետ: Լրագրողների հետ զրույցում Հ. Կարապետյանը նշեց, որ ներկայիս դրությամբ աշնանային զորակոչը, որի ավարտին մնացել է ...
Կենտրոնական բանկում երեկ տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը, որին ներկա էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ, բանկերի ղեկավարներ: Ֆինանսական տարին ամփոփող ելութ ունեցավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա մասնավորապես ընդգծեց, որ ճգնաժամի սկզբնական փուլում գների կայունության եւ ֆինանսական կայունության նպատակների արդյունավետ համադրման միջոցով հաջողվեց պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը: Այնուհետեւ ...
Ցուլի տարին խոհրդանշում էր կայունություն, մշտականություն, համառություն եւ ազնվություն: Ճիշտ որ այս` ցուլի տարին, այնուամենայնիվ, մեծ խենթություններ չարեց, թեեւ հայերիս ամենամեծ խենթությո՞ւնն ասենք, համարձակ քա՞յլն ասենք` հայ-թուրքական պարտիան էր: Իսկ ընդհանրապես` չափած-ձեւած տարի էր` սանտիմետրով գծեցինք, սանտիմետրով քայլեցինք:
2009 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում թերեւս հիշվի որպես ճգնաժամի եւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման տարի: Սակայն թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում շատ հայորդիների համար 2009 նաեւ Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման տարի էր: Վերջինիս մուտքը քաղաքական ասպարեզ տարբեր մեկնաբանությունների եւ նույնիսկ ենթադրությունների առիթ տվեց, սակայն մամուլում այս թեմայով հայտնված հոդվածների հեղինակներն ...
2009 Հայաստանի տնտեսության համար դժվարագույնն էր վերջին 10 տարիների ընթացքում: Տնտեսական անկումը հասավ մինչեւ 18,5 տոկոսի, կիսով չափ անկում արձանագրվեց շինարարության ոլորտում, նկատելի անկում եղավ նաեւ արդյունաբերության եւ մյուս ճյուղերում: Թեեւ տարեվերջին տնտեսական անկումը սկսեց կրճատվելՙ հասնելով մինչեւ 16 տոկոսի, այդուհանդերձ, դա ավելի շուտ նախորդ տարեվերջին արձանագրված կտրուկ անկման համադրման ...
Ամանորյա ուրախ ու հրաշքներով լի հեքիաթն ավելի շատ համարվում է մանկական: Երեխաները նամակներն են գրում Ձմեռ պապին, հայտնում նրան իրենց ամենանվիրական ցանկություններն ու երազանքները: Նույնիսկ ընտանեկան հարկի տակ, ծնողների հոգածության ներքո նրանք միշտ էլ ունեցել են եւ ունեն Ձմեռ պապիկի կարիքը:
Երեւանի պետհամալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ եւ կազմակերպությամբ վերջերս տեղի ունեցած գիտաժողովը նվիրված էր ամերիկյան նշանավոր գրող Էդգար Պոյի ծննդյան 200-ամյակին:
Հայ մշակույթի ականավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոբելյանական 80-րդ տարելիցի կապակցությամբ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային-տեղեկատվական աղբյուրների բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը կազմել է վարպետի կենսամատենագիտությունը, որը գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնը երաշխավորել է տպագրության:
Իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին, որին մեր քաղաքական գործիչները հաճախ են սիրում մեջբերել, պետության ներսում ծագող տարբեր խնդիրների լուծումները գտնելու վերաբերյալ գրում է.«Եթե նոր սկսվող հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, ինչն անելու ընդունակ են լոկ խելացի տիրակալները, ապա դրանից ազատվելը դժվար չէ, բայց եթե նա խորացել է այնքան, որ տեսանելի է ...
Նախագահ, գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, դատական իշխանություն. սրանք իշխանության այն հիմնական ինստիտուտներն են, որոնք իրականացնում են կամ պետք է իրականացնեն ժամանակակից պետության ղեկավարումը: Ընդ որում` սրանցից մեկն անպայման պետք է ունենա ավելի մեծ լիազորություններ ու փոքր-ինչ գերիշխի մյուսների վրա:
Եվս մի օր, եւ նախատոնական եռուզեռը կհասնի իր գագաթնակետին: «Նոր տարին որեւէ հոգեւոր խորհուրդ չունի, դա ընդամենը մի տարվա սկիզբ է: Դրանից հետո մենք ունենք ավելի կարեւոր տոն` Սուրբ Ծնունդը: Օրինակ` Արեւմուտքում Նոր տարին երկրորդական մի տոն է, որը մտնում է Սուրբ Ծննդյան տոների մեջ, ո՞վ է այնտեղ Նոր տարվա ...
1944 թվականին Ալբեր Քամյուն գրել է «Նամակներ գերմանացի բարեկամիս» էսսեն: Լինելով ֆրանսիական դիմադրության շարժման անդամ, Քամյուն «նամակներ»-ից մեկում պատմում է մի դեպք, թե ինչպես էր ֆաշիստական պատժիչ զորախմբի անդամ քահանան «ի վերին Երուսաղեմ» ճանապարհում ֆրանսիացի ազատամարտիկներին: Ցնցողն այն է, որ գերմանացի քահանան փախուստի դիմած ֆրանսիացի կամավորականին հետ բերելու համար ծեծում ...
Բոստոնի երգչախմբային համույթը, ամփոփելով իր երրորդ տարեկան «Հեղինակավոր հանձնախմբի մրցանակաբաշխության» արդյունքները հաղթող է ճանաչել երեւանաբնակ երգահան եւ գեղարվեստական ղեկավար Վահրամ Սարգսյանին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Սարգսյանը ընտրվել է ավելի քան 80 տեղացի եւ արտասահմանցի մասնակիցների միջից արեւելյան եւ արեւմտյան երաժշտությունների ազդեցությունը յուրահատուկ ձեւով կարողանալ իր ստեղծագործություններում միաձուլելու ...
Դեկտեմբերի 15-ին Մոնրեալի Մկգիլ համալսարանի Պոլակ դահլիճում տեղի է ունեցել Անի Քերոփյանի դաշնամուրային համերգը, որի ընթացքում հնչել են Հայդնի, Բարբեթի, Բրամսի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները, տեղեկացնում է Մարի Սարաֆյանը Կանադայից:
Այս հարցը «Ազգը» տվեց մեր շատ համաքաղաքացիների, տարբեր զբաղմունքի եւ սոցիալական տարբեր կարգավիճակում գտնվողների, համեմատելու նախորդ տարվա հետ, թե որքանո՞վ է թանկացել Ամանորի սեղանը:
Դեկտեմբերի 23-ից Ամերիկայի բոլոր նահանգների կինոթատրոններում սկսվել է ցուցադրվել ռեժիսոր Բեթի Թոմասի «Ալվինը եւ շերտասկյուռիկները» մուլտֆիլմը, որի սցենարը գտել են Ջոն Վիտին, Ջոնաթան Այբելը եւ Գլեն Բերգերը: Երաժշտությունըՙ Դեյվիդ Նյումանի: Ֆիլմը թողարկել է «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը: Պրոդյուսերներն են Ռոս Բաղդասարյանը եւ Ջանիս Կարմանը:
Ավանդույթի համաձայն արդեն 5-րդ տարին է «Ազգը» տարեվերջին այցելում է կես դարուց ի վեր մաթեմատիկական գիտություններով զբաղվող մանկավարժ, աստղագետ Էլյա Հովհաննիսյանին ու իր ընթերցողներին տեղեկացնում, թե գալիք տարին ինչպիսին է լինելու: Գիտական բազմաթիվ աշխատությունների, «Ճակատագրի ծածկագիրը» խորագիրը կրող գիտահանրամատչելի 7 գրքերի հեղինակ տկն Էլյայի կանխատեսմամբ եւ թվային հաշվարկներով 2010 թվականին ...
Անցնող տասնամեակներուն երբեք դիւրին չեղաւ Ուղղափառ (Օրթոտոքս) եկեղեցւոյ գերագոյն պետերու կեանքը Կոստանդնուպոլսոյ իրենց պատրիարքարանէն ներս, մանաւանդ 70 տարիներ առաջ Հէյբելիադայի ժառանգաւորաց վարժարանին փակումով: Տիեզերական յունաց պատրիարքը պետն է աշխարհի 300 միլիոն օրթոտոքսներուն, որոնք կ՚ապրին Յունաստանէն մինչեւ բալքանեան երկիրներ ու Ռուսաստան: Հռովմէական կաթոլիկ եկեղեցիէն ետք ամենէն ազդեցիկն է Օրթոտոքս եկեղեցին եւ ...
«Ազգը» Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացավ, որ Երեւան քաղաքում եւ հովտային շրջաններում դեկտեմբերի 29-ի ցերեկը եւ գիշերը սպասվում է տեղումներ անձրեւի տեսքով: Այդ օրը մարզերում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններումՙ ձյան տեսքով: Դեկտեմբերի 31-ին եւ 2010 թվի հունվարի 1-ին առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը համեմատաբար 4-5 ...
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ամփոփեց մրցաշրջան-2009-ի արդյունքները եւ անդրադարձավ 2010-ի ծրագրերին: Այս տարվա հունվարին ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց ԲԱՄՕ ընկերության ներկայացուցիչ Արման Մուրադյանը, որն իր անձնական միջոցներից 340 մլն դրամի ներդրում է կատարել ֆեդերացիայի նորմալ գործունեությունն ապահովելու համար: Պետբյուջեից էլ ֆեդերացիային հատկացվել է 150 մլն դրամ:
Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2009-ը, որը հարուստ էր զանազան մարզական իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2009-ում էլ հայ մարզիկները մի շարք նվաճումների հասանՙ բարձր պահելով հայկական սպորտի պատիվը: Օլիմպիական մարզաձեւերից Հայաստանի պատվիրակներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 135 մեդալ են նվաճել: Եկեք մի հետադարձ հայացք գցենք ...