Երեկ իր պաթոսի բարձրակետին հասավ «Հարկերի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների այն փաթեթը, որ դեռ երեքշաբթի երեկոյից սկսել էր քննարկվել Ազգային ժողովում եւ եզրափակվեց երեկ: Այս փաթեթը երկարատեւ հանգստից հետո հավեսի էր գցել մեր պատգամավորներին` իրենց քաղաքական-գաղափարական ողջ սպառազինություններն ի ցույց դնելու, եւ այդ առիթը լավագույնս օգտագործվեց:
Երեկ երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին: Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս` նախագահ Սարգսյանն անչափ կարեւորել է ամերիկացի պաշտոնյայի այցը` հայ-ամերիկյան երկխոսությունը խորացնելու առումով: «ԱՄՆ-ը դարձել է մեր հինգերորդ առեւտրային գործընկերը, ինչը շատ կարեւոր է: Հայաստանն իրականացրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ...
«Թուրքիան շարունակում է իր ջանքերը` որպես տարածաշրջանի կարեւոր երկրներից մեկը, Կովկասում վերջնական խաղաղության եւ Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ», այս մասին փետրվարի 3-ին հայտարարել էր վարչապետ Էրդողանը: Վերջինս եւս մեկ անգամ կոչ է արել Մինսկի խմբին առավել ակտիվություն ցուցաբերել` հակամարտության լուծման համար: «Ադրբեջանը մեզ համար կարեւոր երկիր է, որի հետ մենք ...
Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատական գործը շուտով կարող է հայտնվել եվրոպական դատարանում, քանի որ վրացական արդարադատության հետ որեւէ հույս կապելն անիմաստ է: Այսպիսին է ինչպես Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի , այնպես էլ Չախալյանի դատավարությւոններին հետեւող «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի մոտեցումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ եվրասիական տարածաշրջանում հասունացել է այն պահը, որ ստեղծվի երկրների տնտեսական միություն` ինչպես Եվրոմիությունը: Ընդ որում, ըստ Դավութօղլուի, Եվրասիան կարող է դառնալ համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը: «Այսօր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կա քաղաքական բավարար կամք: Սրանում համոզվելու ...
Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը փետրվարի 4-ին ժամանեց Հայաստան: Շուվալովը Երեւանում է որպես ԱՊՀ հարցերով ՌԴ ազգային համակարգող: Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է նախագահել ԱՊՀ-ում: Այսօր Շուվալովը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ռուսաստանցի պաշտոնյային կհյուրընկալի նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Երբ Ադրբեջանը համառում է, փորձում պնդաճակատությամբ հասնել ինչ-որ արդյունքի, կարող է նաեւ ապտակ ստանալ, այն էլ այնպիսի մի քարոզչամիջոցի միջոցով, ինչպիսին ադրբեջանական շատ լրատվամիջոցներն են, որոնք որեւէ հարցազրույց կամ հանդիպում բաց չեն թողնում` սեփական դատողությունների համատեքստում հարցեր տալու ու հնարավորինս ուզած պատասխան ստանալու համար:
Որ վերջին ժամանակներում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը փորձում է լուրջ դերակատարում ունենալ Կովկասում եւ այստեղ վերջնական խաղաղությության հաստատման կարեւոր խոչընդոտներից մեկիՙ Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում, կարծես թե տեսանելի է բոլորին: Մոսկվայից ամենատարբեր մակարդակներով հնչում են հայտարարություններ, կոչեր, ռուսական իշխանությունները կազմակերպում են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ: Նույնիսկ տարբեր քաղաքական ...
Վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը, նույնիսկ փոխադարձ վիրավորանքները իսրայելա-թուրքական հարաբերություններում ստիպել են հրեաներին` հիշել «արդի մարդկության մեծագույն ոճիրը»` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ իսրայելական որոշ լրատվամիջոցներ պահանջում են դատապարտել Թուրքիային հայերի ցեղասպանության համար, նաեւ աշխարհի տարբեր անկյուններում հրեական համայնքն է արդեն բացահայտ խոսում «1915-ի իրադարձությունների» մասին` տալով դրանց ...
Ճգնաժամային 2009 մնացել է հետեւում, եւ թեեւ ճգնաժամը դեռ չենք հաղթահարել, այնուամենայնիվ, այժմվանից հարկ է կողմնորոշվել, թե ի՞նչ պետք է հաջորդի հակաճգնաժամային քաղաքականությանը եւ ինչպիսի՞ զարգացման ճանապարհ պետք է ընտրել Հայաստանի տնտեսության համար: Բնականաբար, այս հարցերը նախեւառաջ պետք է մտահոգեն կառավարությանը, եւ հասարակությունն էլ նրանից պետք է ակնկալի դրանց պատասխանները:
Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը :
Երեկ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության վարչության դիվանի անդամները` ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Արմեն Մանվելյանը, վարչականներ Գայանե Մուրադյանը եւ Սիրո Գեւորգյանը, միջկուսակցական հարաբերությունների շրջանակում, հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ջերմ եւ ազատ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին երկուստեք հուզող հարցեր: Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց կուսակցության ծրագրերը եւ ...
Այսուհետեւ «Հայփոստը» հաճախորդներին կմատուցի նաեւ մաքսային միջնորդության ծառայություններ: Այսինքնՙ արտերկրից ծանրոցներ ստացողներն այլեւս մաքսային մարմինների հետ շփումներ չեն ունենա եւ մաքսազերծումը չեն կատարի սեփական ուժերով: Այս մասին երեկ համապատասխան որոշումն ընդունեց Հայաստանի կառավարությունը: Ներկայացնելով այս որոշումը լրագրողներինՙ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ավելացրեց, որ նման ...
Այս վերնագրի ներքո Վերջիհան Զիֆլիօղլուն գրում է «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթում: Հոդվածը արտատպվել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի դեկտեմբերի 26-ի համարում, որտեղից թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
2008-ին հանրապետությունում հայտնաբերվել է քաղցկեղի ավելի քան 7000 դեպք, որից 5000-ը մահացու ելքով: Գուցե մահացության ելքերը հնարավոր լինի կրճատել, եթե մարդիկ հիվանդության նախնական փուլում դիմեն բժշկի: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազրիկյանը նկատում է, որ հիվանդների 40-45 %-ը ուշացած է դիմում բժշկիՙ հիվանդության երրորդ կամ չորորդ ...
«... Ընտանիքում հաճախ եմ լսել այն մասին, որ առաջին «մենահամերգս կայացել» է անհավատալիորեն վաղ հասակում: Մայրս պատմում է, որ հանգստանալիս ենք եղել Լիկանիում (առողջարան Վրաստանում), երբ հերթական զբոսանքի ժամանակ անցորդների ուշադրությունը գրավել է «Չիժիկ-պիժիկ»-ի կատարումը: Նրանք շրջվել են, եւ ի՜նչ զարմանք կտրել. «երգչուհին» ընդամենը 10 ամսեկան է եղել: Այդ պահին ...
Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառեանի անուամբ «Զարթօնք»-մամլոյ մրցանքի յանձնախումբը այսու պաշտօնապէս կը հաղորդէ, թէ 2009 տարեշրջանի մրցանակը կը շնորհէ «Զարթօնք»ի խմբագրուհիինՙ Պայծիկ Գալայճեանին , հայ մամուլին բերած իր լրագրական ու խմբագրական ծառայութեան համար, ինչպէս նաեւ Գրիգոր Տեկիրմենճեանին ...
Փետրվարի 5-ից Ստամբուլում կբացվի եւ մինչեւ մարտի 5-ը կգործի բեռլինաբնակ հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը BM SUMA ժամանակակից արվեստի կենտրոնի հովանավորությամբ: «Ապրես, իմ փոքրիկ երեխա» ցուցահանդեսը արվեստագետը հավաքել է 20 տարի շարունակ, մեկտեղելով թուրքերի հետ ունեցած իր բոլոր լավ ու վատ շփումները, ծանոթությունները, եւ շաղկապում է հիշողության, ներողամտության ...
«Հայ օլիմպիականները Աթենքից-Աթենք» (2007) գրքի հեղինակ Արեգ Յափուջյանը մեզ է տրամադրել «Օստրելյըն ֆայնենշըլ ռիվյու» ավստրալական ֆինանսական պարբերական հանդեսի 2009-ի դեկտեմբերի 29-ի համարում լույս տեսած Դեյվիդ Էդմոնդսի հոդվածը, որտեղ BBC-ի պրոդյուսերը եւ «Բոբի Ֆիշերը պատերազմ է գնում» գրքի հեղինակը (Ջոն Էյդինաուի հետ) նկարագրում է հայազգի վարպետ շախմատիստիՙ Լեւոն Արոնյանի աշխարհը: Ստորեւ ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդգար Մանուչարյանը կարիերան կշարունակի հոլանդական Ապելդորն քաղաքի համանուն թիմում: Վերջինս հանդես է գալիս Հոլանդիայի առաջնության առաջին դիվիզիոնում եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Սոչիում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող «Փյունիկը» ստուգողական 3-րդ խաղում ուժերը չափեց Ուֆայի «Ռոֆիչի» հետ: Առաջին խաղակեսն անհաջող դասավորվեց փյունիկցիների համար, որոնք սեփական դարպասը գոլ բաց թողեցին:
Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնում իր հաղթարշավը շարունակեց «B» խմբի մրցաշարում հանդես եկող Դավիթ Շահինյանը: Նա առայժմ միավոր չի կորցրել: 5-րդ տուրում Դավիթը նոր հաղթանակ տարավ: Նրա մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Սպիչկինն էր: Շահինյանը 5 միավորով Նիկոլայ Կրիվոնոսի, Ալեքսանդր Կոտովի, Կոնստանտին Բրոննիկովի հետ գլխավորում է աղյուսակը: Հենց վերջինիս հետ էլ հայ շախմատիստը ...
Ջիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 7 միավորով Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մայքլ Ադամսի եւ Յան Գուստաֆսոնի հետ գլխավորում է աղյուսակը: 9-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով հաղթեց հույն Սթելիոս Հալկիասին: Անցկացրած 9 պարտիաներում Մովսիսյանն անպարտելի է մնացելՙ տոնելով 5 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Ավարտական տուրում Մովսիսյանը սեւերով ...
Հայտնի է դարձել փետրվարի 13-14-ին Երեւանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների վերջնական կազմը: Ադրբեջանի հավաքականն այդպես էլ չփոխեց իր որոշումը եւ հրաժարվեց Երեւան ժամանել, պատճառաբանելով, որ հատուկ ծրագրով նախապատրաստվում է ապրիլին Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանի հավաքականի փոխարեն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրավեր էր ուղարկել Ուզբեկստանի ընտրանուն, սակայն վերջինս ...
Երեւանի բնակիչ 10-ամյա ԱՐՄԱՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ տառապում է ապլաստիկ անեմիա հիվանդությամբ: Երեխան ունի ոսկրածուծի փոխպատվաստման կարիք: Փոխպատվաստումն իրականացվում է արտերկրում, որի համար անհրաժեշտ է գումար: Երեխայի հարազատները խնդրում են ձեր օժանդակությունը: