Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւը: Թուրքիան ի սկզբանե փորձում էր կանխել բանաձեւի մուտքը հանձնաժողովի օրակարգ: Դա չհաջողվեց: Հիմա պայքարում է քվեարկությունը տապալելու համար, եթե դա նույնպես չհաջողվի, ապա այնպես անելու, որ բանաձեւն ընդունվի ձայների նվազագույն հարաբերակցությամբ:
Թուրքերը միայն իրենց պետք է մեղադրեն այն դժբախտության համար, որ բաժին ընկավ նրանց փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ CBS-ի հեռարձակած ծրագրի առնչությամբ:
ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին խնդրեցինք գազի սակագնի թանկացումը գնահատել` որպես տնտեսական ոլորտի քչաթիվ մասնագետներից մեկը, բայց հարցազրույցը չշրջանցեց նաեւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան թեմաները:
Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիայում գործող Հայկական կենտրոնը նախաձեռնել էր ակցիա եւ հարցման ձեւով պատվիրել Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականին` Ջեֆրի Ռոբերտսոնին, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական ուղեգծի մասին տեսակետ ներկայացնել: Ռոբերտսոնի ընտրությունը պատահական չէր: Նա մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է եւ ոչ միայն ...
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շարք գիտական միջոցառումներ, ցուցադրություններ, կոնֆերանսներ: Մշտական ցուցադրությունից բացի, թանգարան-ինստիտուտը սփյուռքի նախարարության հետ համատեղ կկազմակերպի երկօրյա կոնֆերանս` մշակութային ցեղասպանություն թեմայով: Ապրիլի 23-ին թանգարանի սրահում կբացվի բացառիկ ցուցադրությունը, որտեղ տեղ են գտել թանգարանի գիտաշխատողների վերջին 2 տարվա հավաքչական աշխատանքների արդյունքները: Թանգարան-ինստիտուտի ...
«Դաշնային սեւ-դեղին նոր կառավարությունն էլ օսմանյան կայսրությունում հայերի 1915-16-ի կոտորածները ցեղասպանություն բառով չի աստիճանավորում, գրում է գերմանական «Դեր թագեսշպիգել» թերթըՙ մարտի 1-ի համարում հրատարակելով Մաթթիաս Մայսների «Կառավարությունը թաքնվում է պատմաբանների թիկունքում» հոդվածը: Հիշյալ հեղինակը, ում հրատարակությունների մասին իրազեկել ենք մեր թերթի ընթերցողներին, այն սակավաթիվ լրագրողներից է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ...
Մարտի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գումարել է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, որի ընթացքում նշվել է, որ մարտի 16-18-ը կաթողիկոսի հրավերով Հայաստան կժամանի Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը:
Լյուքսեմբուրգում Եվրոպական աուդիտորների ատյանի օրերս հրապարակած 54 էջանոց տեղեկագիրը բացահայտում է, որ սկսած 2002 թվականից Եվրոմիությունը Թուրքիային է տալիս եւ շարունակելու է մինչեւ 2013 թվականը տալ ավելի քան 6 մլրդ եվրոՙ որպես օգնություն «Եվրոմիություն ընդունվելու համար», Փարիզից հաղորդում է ազատ լրագրող Ժան Էսքիյանը:
Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ պաշտոնից ազատեց վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Նիստին ներկա 286 պատգամավորներից 243-ը կողմ են եղել Տիմոշենկոյի պաշտոնանկությանը: Միայն 10 պատգամավորներ են վստահություն հայտնել նախկին վարչապետին: Հատկանշական է, որ Տիմոշենկոյին դեմ քվեարկել են ոչ միայն նախագահ Յանուկովիչի գլխավորած` «Տարածաշրջանների կուսակցության», այլեւ մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ռուս-վրացական սահմանի ցամաքային եւ Վրաստանի համար ընդունելի միակ Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի բացումը կարծես ավելի շուտ ոչ թե սովորական մի իրողություն է, այլ սարսափի ու վախի «սնդուկի» բացում:
Աշխարհում «ամենահարատեւ կայսրություններից» մեկի` ԽՍՀՄ-ի կազմի մեջ, հայտնի է, որ Ադրբեջանը մտել է առանց Ղարաբաղի, որը «նվիրել» է նրան Ստալինը հայտնի համաձայնագրով: Հետեւաբար կարելի է նկատել, որ ժամանակակից Ադրբեջանը, որն իրեն համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, երբեք չի եղել Ղարաբաղի տերը, իսկ սովետական երկրի սահմանադրության համաձայն Սովետների երկրի մաս կազմող ...
Վերջին 3-4 տարիներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության մակարդակի որոշակի աճ: 2009 թվականին հանրապետությունում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է շուրջ 14 երեխա, այնինչ 2001-2002 թվականներին 1000 բնակչի հաշվով եղել է ընդամենը 10 ծնունդ:
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում ներկայացրին «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում 2008-09-ին» գիրքը: Գրքում տեղ են գտել նշված ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած` լրագրողների նկատմամբ բոլոր բռնություններն ու դրանց վերլուծությունները, ինչպես նաեւ տարբեր դատարաններում լրագրողների դեմ բացված զրպարտության ...
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստում «ապագան մասնագիտական համաժողովներինն է եւ դրանց շուրջը պետք է լուրջ աշխատանքներ տարվեն» նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը եւ տեղեկացրեց, որ «նախորդ տարի նախարարության կազմակերպած երեք համահայկական համաժողովները տվեցին իրենց դրական ու շատ կարեւոր արդյունքը»: Անդրադառնալով «Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովին», Հ. Հակոբյանը նշեց, որ ...
Մարտի երեքին նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Հանդիպման ընթացքում Մարտենսը նշել է, որ Հայաստանի երեք կուսակցություններ` Հանրապետականը, «Օրինաց երկիրը» եւ «Բարգավաճ Հայաստանը», դիմել են անդամակցելու: Այդ առիթով, Մարթենսի խոսքերով, Հայաստան կժամանի հատուկ պատվիրակություն, որը կուսումնասիրի կոալիցիոն կուսակցությունների հայտերը եւ կսկսի անդամակցության գործընթացը:
«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Հայաստանյան բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկը» զբաղեցրել է առաջին տեղը: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք ...
Սովորական մի բնակարանում, ոչ ժամանակակից տեխնիկայով արդեն տասը տարի է, ինչ 2008 թվականին հիմնադրված «Հայագիտական համազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը թվայնացնում է հայկական հնատիպ գրքերն ու պարբերականները (մինչեւ 1920 թվականը), ինչի մասին զրուցեցինք կազմակերպության ղեկավար Գեւորգ Ներսիսյանի հետ:
XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է լեգենդար ջութակահար, բազմակի Grammy մրցանակակիր Պինկաս Ցուկերմանինՙ «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» (Zukerman Chamber Players) խմբով:
102-ամյա հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը` հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներ տան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի:
Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Անթալիայի «Աթաթուրք» մարզադաշտում ընթացիկ մրցաշրջանում իր անդրանիկ ստուգողական հանդիպումն անցկացրեցՙ ուժերը չափելով Բելառուսի հավաքականի հետ: Ըստ Armsport.am կայքէջի թղթակցի, որը Թուրքիայից հանդիպման օնլայն ռեպորտաժ էր վարում, խաղն անցկացվել է առանց հանդիսականների: Խաղից առաջ անվտանգության ապահովման միջոցառումներ են անցկացվել, տոմսեր չեն վաճառվել: Հանդիպմանը ներկա են գտնվել ...
Վրաստանում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստները: Պատանիների մրցաշարում հաղթող ճանաչվեցին Հովհաննես Ալեքսանյանը (50 կգ), Արտավազդ Հովսեփյանը (66 կգ) եւ Սեյրան Սահակյանը (81 կգ): Եվս չորս ձյուդոյիստներ զբաղեցրին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը:
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ից հրավիրված սնոուբորդի երկու պրոֆեսիոնալ վարպետների հետ: Միջոցառմանը ներկա էին ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, անվանի մարզուհիներ, ձմեռային մարզաձեւերի պատասխանատուներ:
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները մեդալների հարուստ ավարով վերադարձան Քութայիսում անցկացված միջազգային մրցաշարից: Տարիքային երկու խմբով անցկացված մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ էին դուրս եկել 22 բռնցքամարտիկներ մարզիչ Հարություն Թովմասյանի գլխավորությամբ:
Իրանի Յազդ քաղաքում անցկացված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մեր թիմից հաջող ելույթներ ունեցավ միայն գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը: Նախնական փուլում հաղթելով մրցակիցներին, նա մտավ եզրափակիչ փուլ, որտեղ գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Այսօր Վերաքննիչ դատարանում կշարունակվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Երեկ մեղադրող կողմը` Հարություն Հարությունյանը, դատարանին ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` հունվարի 19-ին կայացրած վճիռը, եւ Փաշինյանին ...
«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Հայաստանյան բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկը» զբաղեցրել է առաջին տեղը: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք ...