AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#036, 2010-03-02 > #037, 2010-03-03 > #038, 2010-03-04 > #039, 2010-03-05 > #040, 2010-03-06
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 04-03-2010



Տեղադրվել է` 2010-03-04 20:17:41 (GMT +04:00)

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է

«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Հայաստանյան բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկը» զբաղեցրել է առաջին տեղը: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հաշվարկված ենՙ ելնելով հաճախորդների տարբեր տեսակի պահանջներից:

Այս տարի «Յունիբանկը» հայտարարեց շահավետ պայմաններով ներգրավվող երեք նոր ավանդատեսակների մասին: Ավանդները առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու հնարավորություններով: Օրինակ, «Հաղթենք միասին» ավանդը ներդնող հաճախորդների միջեւ ամռանը կկայանա Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսերի խաղարկություն: Դեպի Գերմանիա ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկը»: «Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է մինչեւ 11,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 300 հազար նվազագույն գումարով:

«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5 տոկոս: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:

«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքնՙ ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:

«Յունիբանկի» ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով, կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժինը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 04-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua