|
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010
| Ընթացիկ | Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00) |
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՙ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԵՏ Հ. Ա. Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն : Հանդիպումից հետո, ըստ Նեստերենկոյի, Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան. «Դա կլինի կամ մարտի վերջին, կամ ապրիլի սկզբին: Համանախագահների այցի նպատակն է մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները խնդրի վերաբերյալ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նեստերենկոն նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանը բանակցային ներկա փուլը գնահատում է նորմալ. «Այսօր ընթանում են քննարկումներ կողմերին Մինսկի խմբի համանախագահների տված նորացված մադրիդյան սկզբունքների ուղղությամբ, որ նաեւ ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքներն են», եզրափակել է Անդրեյ Նեստերենկոն: |