AZG Daily #163, 09-09-2010

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված
Մուտք | Գրանցում

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | OLD VERSION Հայերեն | Русский | English | Turkish | عربي 
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Անցուդարձ

Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԵՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց կառավարության անդամներին, հանձնարարելով բոլոր նախարարներին հսկողության տակ վերցրել միջնաժամկետ ծախսային ծրագիրը եւ համադրել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: «Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի», ասաց նաՙ ավելացնելով, որ զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց: Ըստ վարչապետիՙ զեկուցագրերը նախարարները կներկայացնեն մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010

ԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ


© AZG Daily & MA, 2009, ver. 1.1
ARMINCO Global Telecommunications Геноцид армян
Analitika.at.ua