ՏԱՎԱՐԻ՞ ՄԻՍՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐՏԱՀԱՆԵԼ Հ. Հ. Աշխարհի եւ Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը ՙ անդրադառնալով Հայաստանում ոչխարների գլխաքանակի կրճատմանը, ասաց, որ երկար ժամանակ կպահանաջվի, որ գլխաքանակը համալրվի: Ոչխարը սերմ չէ, որ ցանես` աճի», ասաց նա: Նրա հավաստմամբՙ շարունակվում է Հայաստանից Իրան ոչխարների արտահանումը: «Երկու օր առաջ էլ են տարել»: Նա փաստում է, որ Հայաստանի եզդիների ոչխարների գլխաքանակը կրճատվել է 90 տոկոսով: «Դիմել ենք գյուղնախարարություն, զրուցել ենք նախարարի հետ, սակայն նրանք ոչ մասնագիտական եզրակացություններ են ներկայացնում: Այս հարցում պետք է մեզ նման մասնագետների կարծիքը հաշվի առնեն», նկատեց նա: Նա վստահ է, որ տավարի մսի թանկացումները կապված են ոչխարի մսի դեֆիցիտի հետ: «Ավելին, խոսակցություններ կան, որ տավարի միսն էլ են ուզում արտահանել»: |