AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#041, 2010-03-10 > #042, 2010-03-11 > #043, 2010-03-12 > #044, 2010-03-13 > #045, 2010-03-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ TV Armenia.ru ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ողջունել է Ռուսաստանում առաջին հայկական հեռուստաընկերության ստեղծման գաղափարը` հույս հայտնելով, որ հայկական հեռուստաալիքը` TV Armenia.ru-ն, ոչ միայն կնպաստի, այլեւ կզարգացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերը:

«Մենք վստահ ենք, որ հեռուստաընկերության աշխատանքը կնպաստի ռուսահայերի համախմբմանը, նրանց հաղորդակցմանն ու կամրապնդի հայ համայնքի կապը մայր հայրենիքի հետ: Մաղթում եմ հաջողություններ այդ կարեւոր եւ բարոյական գործի մեկնարկին, որը մեծ ավանդ կունենա երկու երկրների ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում», նշված է Արա Աբրահամյանի ուղերձում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua