ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որ նախապատրաստվում է աշնանը կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, մեկնել է Իրան: Հարեւան երկրում մեր պատանիները ստուգողական երկու հանդիպում կանցկացնեն Իրանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Խաղերը կկայանան մարտի 12-ին եւ 14-ինՙ Թեհրանում: Մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմում ընդգրկել է 20 ֆուտբոլիստի: Նրանցից 16-ը «Փյունիկից» են: Մեկական ֆուտբոլիստ են հավաքական գործուղել «Բանանցը», «Միկան» եւ «Իմպուլսը»: Միակ լեգեոնականը լեհական ԼԿՍ թիմում հանդես եկող Աղվան Պապիկյանն է: |