AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#041, 2010-03-10 > #042, 2010-03-11 > #043, 2010-03-12 > #044, 2010-03-13 > #045, 2010-03-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Մարզական

Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԵՐԱԶԱՆՔԸ

ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ, Հայֆա, Իսրայել

Իսրայելի Հայֆա քաղաքում, հրեական «Պուրիմ» տոնի կապակցությամբ կայացավ շախմատի մրցույթ, որին մասնակցեցին Իսրայելի հյուսիսային շրջանների մինչեւ ութերորդ դասարանի դպրոցականները, որտեղ եւ հայֆայաբնակ Դավիթ Ասլանյանը գրավեց պատվավոր երկրորդ տեղըՙ հետ մնալով իրենից տարիքով մեծ առաջատարից ընդամենը կես միավորով: Արժե նշել, որ Դավիթն անցավ այդ մրցումը «պետրոսյանական» ոճովՙ առանց պարտության:

Իննամյա Դավիթը շատ է ուզում, որ այդ մասին իմանա Հայաստանի շախմատի հավաքականըՙ Լեւոն Արոնյանի ղեկավարությամբ: Չէ որ, ինչպես ինքն է գտնում, դրեզդենյան շախմատային նախորդ օլիմպիադայի ժամանակ իր ոգեւորիչ նամակը, հղած հայ շախմատիստներին, «պիտի որ անպայման օգնած լիներ» չեմպիոն դառնալուն (հրապարակվել էր «Ազգում»): Ի դեպ, Դավիթը շատ է ցավում, որ «մի նամակ էլ» չուղարկեց Թուրքիայում կայացած վերջին օլիմպիադայի մասնակից Հայաստանի հավաքականին, գտնելով նաեւ իր (նամակ չգրելու) մեղքը հայ շախմատիստների չորրորդ տեղը գրավելու մեջ:

«Որ ես Թուրքիա նամակ ուղարկեի, մերոնք չորրորդ տեղում չէին լինի», ափսոսանքով ասում է պատանի շախմատիստը, որի իղձը... Լեւոն Արոնյանին փոխարինելն է...

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua