Բաքվում ապրիլի 26-27-ին տեղի ունեցած կրոնապետների գագաթաժողովից, որին, ինչպես անդրադարձել է «Ազգ» -ը նախորդ համարում, մասնակցեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը, «Ազգի» ընթերցողներին փոխանցենք որոշ նոր մանրամասներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում ներկայացվելուց հետո արդեն հանդիպումներ է ունեցել նաեւ Երեւանում: Երեկ, Հայաստանի արտաքին գերատեսչության տեղեկացմամբ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին:
Երեկ «Նովոստի» մամուլի ակումբում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի շնորհանդեսն էր: «Այս ֆիլմը մեր իրականության համար առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ այս ֆիլմում ներգրավել ենք փաստագրական նյութեր Սումգայիթի մասին, որոնք մինչ օրս չեն հրապարակվել, նյութեր, որոնք եւս մեկ անգամ եւ ավելի խոր փաստում եւ ապացուցում են Ադրբեջանի ...
Նախորդ տարիների համեմատությամբՙ ղարաբաղցիների հետաքրքրությունը քաղաքական հարցերի եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեծացել է: Պատճառն այն է, որ ղարաբաղցիները մտահոգություն ունեն, որ կգա մի օր, երբ առանց հարցնելու կորոշեն իրենց ճակատագիրը:
Նախկին Սովետական Միության տարածքում «հողային» վեճերը բազմաթիվ են. Մերձդնեստր, Աբխազիա եւ Հարավային Օսիա, ինչպես նաեւ Ղարաբաղ: Այս խնդիրներն իրենց վերջնական լուծումները դեռեւս չեն ստացել, այնինչ քաղաքակիրթ Եվրոպան բավական հեշտությամբ լուծեց Կոսովոյի հարցը` ճանաչելով նրա անկախությունը: Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահի հովանու ներքո կկազմակերպվի քաղաքագետների, վերլուծաբանների կոնֆերանս, որտեղ «կապացուցվի», որ Կոսովոյի ...
Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն ասել է, որ առաջիկայում կվերականգնվի Շուշիի մզկիթը` պատրաստ են մզկիթի վերականգնման նախագիծն ու ճարտարապետական ծրագիրը: Այդ մասին ANS TV-ին ասել է Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արք. Պետրոսյանը ` նաեւ տեղեկացնելով, որ ...
Հոլանդիայի Աշխատանքի կուսակցությունը (PvdA) հունիսի 9-ին անցկացվելիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածուներին ներկայացրել է Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցության բանակցությունների գործընթացում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին օրինագիծ:
Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված ցույցով եւ երթով չեխահայությունն սկսեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Անգլերեն եւ չեխերեն պաստառներով ցույցի հարյուրից ավելի մասնակիցներ պահանջում էին Թուրքիայի եւ Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչում, իսկ անցորդներին բաժանվող թռուցիկներում հակիրճ ներկայացվում էին պատմական իրողությունն ու ցուցարարների պահանջները, որոնք ընթերցվեցին նաեւ ցույցի ...
Հունահայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին եռագույնն ու հունական դրոշները ձեռքերին երթ էին կազմակերպել դեպի թուրքական դեսպանատուն, սակայն ոստիկանները կանգնեցրել են Ռիղիլիս պողոտայի անկյունում: Ցուցարարները հրաժարվել են հեռանալ եւ պահանջել են թույլ տալ շարունակել բողոքի երթը: Ինչպես «Ազգ» -ին հաղորդում է Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» թերթի խմբագիր ...
«Մինչեւ 1965թ., ես` հայրենադարձս, Հայոց ցեղասպանության մասին աղոտ պատկերացումներ ունեի: Ապրիլի 23-ից հետո միանգամից գալիս էր ապրիլի 25-ը, 24 չկար: Ցեղասպանության մասին պատմություններ լսել եմ հարեւաններից: Երեկոյան մթության մեջ կիսել էինք խմում ու լսում Եղեռնի մասին տիկին Սրբուհու եւ պարոն Գեւորգի պատմությունները: Բայց 1965-ին անմոռանալի բան եղավ, քնած ժողովուրդը զարթնեց: ...
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները Ռուսաստանում կրկին սրեցին ազգային անհանդուրժողականության հարցը: Քիչ թե շատ հանդարտված կովկասատյացությունը նոր փուլ թեւակոխեց, եւ ակնհայտ երեւում է, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացում չունի, թե ինչպես կարելի է պայքարել ստեղծված ազգամիջյան, կրոնական, կենցաղային անհանդուրժողականության, ծայրահեղականության դեմ:
Երեկ Ստրասբուրգումՙ ԵԽԽՎ-ի նստաշրջանում ելույթ ունենալիս, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է. «Ստալինի տոտալիտար ռեժիմից սովի են մատնվել ոչ միայն ուկրաինացիները, այլեւ ռուսները, բելառուսները, ղազախները: Այն վերաբերում է ամբողջ սովետական ժողովրդին, հետեւաբար սխալ եւ անարդարացի է Գոլոդոմորը վերագրել կոնկրետ ազգության»: Այսպիսով, Յանուկովիչը հերքել է նախկին նախագահ ...
Երեկ Երեւանում աշխատանքն է սկսել Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը: Նիստում քննարկվել են ատոմակայանի անվտանգության վիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական է ազդել աշխարհի բոլոր երկրների տնտեսական զարգացման վրա, այդ թվում` Հայաստանի. «ճգնաժամի հետեւանքով էլեկտրաէներգիայի արտադրության եւ բնական ...
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանագրերով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Մանուկյանը , որը նշանակվել է ՀՀ դեսպան Ուկրաինայում, նստավայրը` Կիեւ: Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը , ազատվելով զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՀՀ դեսպան Բելառուսում, նստավայրը` Մինսկ: Վերջինս նշանակվել է նաեւ ...
«Օրինաց Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի կայացրած որոշման համաձայն ԱԺ պատգամավոր, ՕԵ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ վայր է դնում պատգամավորական իր մանդատը` համաձայն իր դիմումի: Նրան փոխարինելու կգա ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը ներկայացնող` Գագիկ Բաղդասարյանը:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովի երեկ ստորագրած համաձայնագրով Հայաստանում բացվեց Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչությունը:
Խմբագրությունը էլեկտրոնային նամակ ստացավ Գայանե Մելքումյանից, որով խնդրում էին «Ազգի» ապրիլի 2-ին (թիվ 58) հրապարակված «Գյուղատնտեսական համալսարանի այգինՙ շինհրապարակ» վերտառությմաբ հոդվածում զետեղված լուսանկարներից օգտվել: «Ազգը» ոչ միայն թույլատրում է, այլ պատրաստ է շատ այլ լուսանկարներ տրամադրել, հաշվի առնելով, որ այդ անօրինական շինությունը ոչ թե մեկ հարկանի թեթեւ սրճարանի, այլ բազմահարկ ...
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումներին այսուհետեւ կմիանան եւ կմասնակցեն հրեա երիտասարդները: Հրեա ուսանողների եվրոպական միությունը եւ «Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն» միջազգային ՀԿ-ն Բուդապեշտում կազմակերպված ուսուցողական սեմինարի ընթացքում որոշել են համագործակցել եւ աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին: «Որոշվեց, որ Հրեա ուսանողների եվրոպական միությունը հայ երիտասարդների նախաձեռնություններին կաջակցի բոլոր այն երկրներում, ուր ...
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի բնապահպանության նախարարության: Երեկ Վարչական դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը փորձում է դատարանի միջոցով պարտավորեցնել բնապահպանության նախարարությանըՙ դիմելու վարչապետին եւ ստանալու նրա համաձայնությունը մայրաքաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» կնիքների արտադրամասում ...