Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը օրակարգ մտցնելու կապակցությամբ քննարկումը նախատեսվածից երկար ու բուռն տեւեց: Ելույթները հիմնականում հայանպաստ էին, դեմ արտահայտվողների ցուցակում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները: 12 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանության հարցը մտավ օրակարգ: Հայամետ դիրքորոշում ունեցող Խաիմ Օրոնը 15 րոպե ներկայացրել է հարցը, այնուհետեւ ...
«Դե իհարկե, Ցեղասպանություն չի եղել: Հայերն իրենք իրենց են սպանել, դա նրանք սիրում են», այսպես է ունկնդիրներից մեկն արձագանքել «Ինչո՞ւ են այսքան պատմաբաններ Թուրքիայում ուսումնասիրում Հայոց ցեղասպանության խնդիրը» ռադիոհաղորդմանը, որ եթեր է հեռարձակել ապրիլի 22-ին ամերիկյան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ապա նաեւ տեղադրել իր կայքէջում: Հաղորդումը պատրաստել է ռադիոկայանի ...
«Ազգը» բազմիցս է գրել, որ թուրքական պետության «մատի փաթաթան» դարձած «պատմաբանների» հանձնաժողովի միտքը միայն ապացուցում է, որ Թուրքիան դեմ է գնում որդեգրած ժխտողական քաղաքականությանը, քանի որ այդ պարագայում միջազգային պատմաբաններն ի՞նչ հիման վրա պետք է քննության առնեն Ցեղասպանությունը, եթե այն, ինչպես պնդում է Անկարան, չի եղել: Եթե հաշվի չառնենք վարչապետ ...
Ապրիլի 24-ին Ստամբուլում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու միջոցառում: «Թաքսիմ» հրապարակի միջոցառումը կազմակերպել էին մի խումբ մտավորականներՙ Հրանտ Դինքի մերձավորների գլխավորությամբ, հարգելու Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը: Մյուս միջոցառումը Ստամբուլի «Հայդարփաշա» երկաթուղային կայարանում կազմակերպել էր Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը, որպեսզի հարգանքի տուրք մատուցի 1915-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ...
Հակահայ քարոզչական արշավի մոլուցքում թուրք պաշտոնատարները հաճախ են սայթաքումՙ չկարողանալով թաքցնել իրենց իսկական զգացումները, անգամ սպառնալիքները: Հերթական պաշտոնյան Թուրքիայի Չանաքկալե նահանգի (Դարդանել) կրթության տնօրենն էՙ Վեֆա Բարդակչին , որ 1914-ին Դարդանելի ճակատամարտին նվիրված նահանգային միջոցառումներից մեկի ժամանակ, ըստ Պոլսո «Մարմարա» օրաթերթի, թույլ է տվել հետեւյալ սպառնալիքը, որը ...
Ռուսաստանի եւ Վրաստանի 2008-ի օգոստոսյան պատերազմի հետեւանքները արդեն որերորդ նստաշրջան քննարկման առարկա են դառնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` տեսակետների փոփոխության ու տարբեր լինելու հարցում ակնկալիքներ չթողնելով, թեեւ հարկ է նշել, որ այս հարցը մնում է ԵԽԽՎ օրակարգի այն խնդիրներից, որոնց հանդեպ հետաքրքրությունը չի մարում:
Նման կանխատեսմամբ «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում հանդես է եկել ամերիկյան RAND Corporation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սթիվեն Լարրաբին : «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` դժվար կլինի կարճաժամկետ հեռանկարում հասնել նշանակալի առաջընթացի: Հավանաբար գործընթացը խոր սառեցում կապրի, սակայն կարող է կենդանանալ Թուրքիայի ընտրություններից հետո, եթե «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցությունը ...
Արձանագրությունների շուրջը մեկ տարի տեւած բանակցությունները որոշակիորեն փոխեցին նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Փոփոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր քաղաքական դաշտում հայտնվեց նոր «գործիչ»ՙ հանձին Թուրքիայի վարչապետի: Վերջինիս հայտարարությունները եւ ելույթներն ակտիվ կերպով քննարկվում եւ մեկնաբանվում էին հայկական ԶԼՄ-ներում, եւ դրանք ուղղակիորեն ազդում էին նաեւ ներքաղաքական մթնոլորտի վրա: Եվ ...
«Պետք է ծափահարություններով ողջունել Հայաստանին եւ Թուրքիային այն հզոր քաղաքական կամքի համար, որը նրանք դրսեւորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով», ապրիլի 27-ին ԵԽԽՎ-ումՙ իր ելույթի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: Նախարարն ընդգծել է նաեւ, որ ինչպես հենց սկզբից, այնպես էլ այժմ Շվեյցարիան շարունակում է միջնորդ մնալ Երեւանի եւ Անկարայի միջեւ ...
Ըստ թուրքական լրատվամիջոցների` այսօր Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը: Փաստորեն այսօր կիմանանք արձանագրությունների հետագա ճակատագրի վերաբերյալ թուրքական պետության մոտեցումները:
Ադրբեջանի համար որտեղ եւ ինչ թեմայով էլ խոսեն, իրենց «երգի» խոսքերը մնում են նույնը: Այս հարցում առանձնակի նոր բան չի ասվել արդեն քանի տարի, սակայն ադրբեջանցիները չհոգնող համառությամբ շարունակում են իրենց քարոզչությունը, որից զերծ չի մնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահը շնորհավորել է դիվանագետին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով մեկնում է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Կառավարությունն իր նիստում վերջերս քննարկել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Շքեղության հարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Վարչապետը նշել էր, թե պատգամավորի բարձրացրած հարցը մտահոգիչ եւ լուծման կարոտ է, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը, եւ կառավարությունն ու պատգամավորը համատեղ հարցի լուծում պետք է գտնեն: Եթե երկրում աղքատության խնդիր կա եւ մեծ բեւեռացում, ...
«Ժառանգություն» կուսակցությանն են անդամագրվել «Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, որը եղել է նաեւ ՀՅԴ կուսակցության անդամ, ինչպես նաեւ սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատախանելով պատգամավոր Արա Նռանյանի հարցին` կապված «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է. «Մեր որոշումը, որ գործարանը պետք է աշխատի, ընդունվել է միաձայն: 10-15 օրվա ընթացքում «Նաիրիտը» կվերագործարկվի եւ մինչեւ տարեվերջ կանցնի ...
Ավանդույթի համաձայն, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնը: Համերգից առաջ փառատոնի տնօրենությունը ներկաներին ցուցադրեց անցած հինգ տարիների իրենց գործունեությունը եւ դրանց արձագանքներըՙ հնչեցված անվանի հայ երաժշտագետների, երաժիշտների ու արտերկրից ժամանած երաժիշտների կատարմամբ: Քիչ անց «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը» գեղ. ղեկ. եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հնչեցրին Մոցարտի, ...
Արամ Խաչատրյան համերգասրահում օրերս տեղի ունեցավ ծագումով սյունեցի Աշուղ Երամի ձեռնադրությունը: Երեկոյին ներկա էին արվեստի ու մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչներ, մի շարք երգիչ-երգչուհիներ, աշուղի գրչակից ընկերները, նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Համերգային ծրագիրը բացառիկ կատարումներով ներկայացրեց «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ...
Դետրոյթի 2010 թվականի հայկական համայնքի միացյալ կոմիտեն, որի կազմում են հայոց միաբանության եկեղեցին, Սբ. Հովհաննես հայոց եկեղեցին, ՌԱԿ Դետրոյթի մասնաճյուղը, ՀԲԸՄ-ն, Ամերիկայի հայկական համագումարը, Դետրոյթի Հայ կանանց ակումբը, Վարդանանց ասպետների կազմակերպությունը, Թեքեյան մշակութային միությունը եւ Ուեյնի պետհամալսարանը, Սաութֆիլդում գտնվող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի դահլիճում կազմակերպել է հուշ-երեկո, նվիրված ...
Չին գիտնականները պնդում են, թե իրենք գտել են Նոյյան տապանի մնացորդները: Ֆրանսպրես գործակալության տվյալներով, չին հնագետները տապանի մնացորդները հայտնաբերել են Արարատ լեռան լանջինՙ 4 հազար մետր բարձրության վրա: Ածխաջրածնային տարրալուծումը ցույց է տվել, որ գտածոյի նյութերը պատրաստված են մոտ 4800 տարի առաջ:
17 կողմ, 6 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հանրային խորհուրդը երեկ որոշում կայացրեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների պահպանման ցուցակում (շինությունը մարտի 4-ի կառավարության որոշմամբ դուրս էին հանել ցուցակից-Հ.Հ.): ՀԽ 11 անդամ էլ առաջարկեցին ձեռնպահ մնալ, որեւէ որոշում չկայացնել` մթոլորտն ավելի չսրելու նպատակով: ՀԽ քաղաքաշինության եւ ճարտարապետության ...
Ռուբեն Շախկյանն արդեն մեկ տարուց ավելի Լոռու անտառների բերք ու բարիքից մթերքներ է արտադրում: Նա վստահ է, որ այս ճանապարհով կարելի է 3000 մշտական եւ այդքան էլ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծել ու փրկել անտառները ծառահատումներից: Ռուբեն Շախկյանը նաեւ «Թեղուտը սերունդների համար» հասարակական միավորման նախագահն է: Նա մշակել ...
2012 թվականին լրանում է հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը: Հայոց քաղաքակրթության պատմության այս կարեւորագույն իրադարձությանն էր նվիրված Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում օրերս կազմակերպված գիտաժողովըՙ «Գիրքը պատմամշակութային եւ տեղեկատվական հաղորդագրությունների համակարգում» թեմայով:
Սոֆիայում Վիշվանաթան Անանդի եւ Վեսելին Թոփալովի մրցամարտի 3-րդ պարտիան խաղաղ ելք ունեցավ: Մրցակիցները հաշտություն կնքեցին 46-րդ քայլում: Այդ պարտիայում սպիտակներով խաղում էր Վեսելին Թոփալովը: Մրցամարտի հաշիվը հավասար էՙ 1,5-1,5:
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ մարզիկներից առաջինը հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Հրայր Մաթեւոսյանը: Մինչեւ 60 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթեց արգենտինացի Խուան Կարասկոյին: Հաջող էր նաեւ Արթուր Քիրաջյանի մեկնարկը, որը մինչեւ 64 կգ քաշային կարգում պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանին:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումները սովորաբար անցկացվել են մայիսի 9-ին: Սակայն այս տարի գավաթը կվիճարկվի մեկ օր ուշՙ մայիսի 10-ին: Այդ օրը պատվավոր մրցանակը կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղը կսկսվի ժամը 20-ին:
Մոսկվայի դատարանը մասնակիորեն բավարարել է քաղաքապետ Յուրի Լուժկովի հայցն ընդդեմ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկու: Ժիրինովսկին հայտարարել էր, որ Մոսկվայի քաղաքապետարանում «կոռուպցիայի դրսեւորումներ կան»: Դատարանը որոշել է Լուժկովին բարոյական վնաս հասցնելու համար Ժիրինովսկուց գանձել 1 մլն ռուբլի (34 հազար դոլար), սակայն, միեւնույն ժամանակ, Ժիրինովսկին պարտավոր չէ հերքել իր հայտարարությունները: