Չնայած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստին, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Դա բնույթով շարունակում է մնալ հակահայկական: Չի փոխվել նաեւ Հայոց ցեպասպանության հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական դիրքորոշումը: Այսինքնՙ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չի հրաժարվում Հայաստանին նախապայմանների առաջադրումից, ոչ էլ վերանայում է ցեղասպանության ժխտողականությունը:
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանք չի խնայում միավորներ վաստակելու Անկարայի իր բոսերիցՙ անմիջապես արձագանքելով Հայկական հարցի վերաբերյալ մամուլում հայտնված որեւէ նյութի: Անցյալ շաբաթ նա վիրավորական մի նամակ էր հղել «Լոս Անջելես թայմսի» խմբագրությանը:
«Ազգի» երեկվա համարում Հայկ Մարտիրոսյանի ստորագրությամբ տպագրել էինք «Ցեղասպանությանն առնչվող երկու անընդունելի դեպք ԱՄՆ-ի հայ համայնքում» խորագիրը կրող հոդվածը, որի «երկրորդ դեպքի» առնչությամբ Նյու Յորքից ստացել ենք մեր աշխատակից, տեղի ԹՄՄիության ատենապետ Հակոբ Վարդիվառյանի բողոքը:
Մայիսի 6-10 Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի կունենա ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին կմասնակցեն Հայ դատի հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ Անգլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, բազմաթիվ այլ երկրներից: Մայիսի 7-ին, ժամը 12-ին «Էրեբունի» բիզնես-կենտրոնի դահլիճում տեղի կունենա խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստը: Այս խորհրդաժողովի նպատակն է ներկա հանգրվանում, ...
Մայիսի 30-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց ինչպե՞ս եւ ի՞նչ արդյունքով անցկացումը Ջավախքում քննարկման թեմա էր դարձել երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու եւ միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանի համար:
Մերձդնեստրում կալանավորված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի` Գյումրիում բնակվող հարազատները երեկ բաց նամակներ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինինՙ հայցելով նրանց անձնական միջամտությունը լրագրողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցում:
Անկարայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը հերքել է նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթի տարածած այն հայտարարությունը, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը նախորդ տարի կասեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպվելիք ռազմական գործողությունները:
Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը կամ փորձում են բարձրաձայնել այնպիսի հարցեր, որոնց պատասխանները որեւէ կերպ հնչել չեն կարող: Այն, ինչ այս օրերին անում է Ադրբեջանը, ավելի շուտ նման է «խոսք քաշելու» մարտավարությանը, քան ինչ-որ բան գաղտնազերծելու ձգտման դրսեւորում լինելուն:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել` «Ազերկոսմոս» ԲԲԸ ստեղծելու վերաբերյալ: Նախագահի գրասենյակի հայտարարության համաձայնՙ նոր կառույցը գործելու է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր եւ նպատակ ունի «ուղեծիր դուրս բերել հեռահաղորդակցության արբանյակ, կառավարել այն եւ իրականացնել շահագործման աշխատանքներ»:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում:
Այսօր առավոտյանՙ ժամը 12-ին ԵՊՀ բակից կմեկնարկի ուսանողների երթը դեպի կառավարության շենք: Նրանք դեմ են կառավարության ընդունած` մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքի տեղերի կիսով չափով կրճատման որոշմանը: Բողոքի առաջին ակցիան տեղի էր ունեցել ապրիլի 29-ին` մասնակցությամբ ԵՊՀ մի քանի տասնյակ ուսանողների:
Ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայում սկսեց զգացվել 2008-ի օգոստոսից, երբ նվազեցին գործարքների քանակն ու գները նախորդող ամսվա համեմատ: Այս մասին երեկ «Հենարան» ակումբումՙ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը : Ըստ նրա, ցուցանիշների անկումը շարունակվեց մինչեւ 2009-ի սեպտեմբերը, ...
Երեկ «Ազդակ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը խոսեց հայաստանյան ներքաղաքական, տնտեսական իրավիճակի, նաեւ, որպես Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ, գարնանային նստաշրջանում` ապրիլի 26-30-ը, իրենց կատարած աշխատանքներից: Բանախոսն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին հարաբերություններում իրականացված քայլերին:
«Օրանժ» ընկերության երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ շուտով ընկերության խանութներում կմեկնարկի HTC ընկերության Android համակարգով աշխատող սմարտֆոնների վաճառքը: Ընդ որում, հայտարարվեց, որ «Օրանժն» առաջին ընկերությունն է, որ հայկական շուկայում առաջարկում է այդ սմարտֆոնները:
Ավանդաշատ Հնդկաստանում հայորդիք ապրել են դարեր շարունակՙ ժամանակների հոլովույթում այստեղ թողնելով բարի հիշատակներ եւ արարումներ: Հպարտության անօրինակ զգացումով ես համակվումՙ տեսնելով հնդկահայերի կերտած հոյակերտ եկեղեցիները, կրթական եւ բարեսիրական հաստատությունները, նրանց բարերարությամբ եւ անմիջական նախաձեռնությամբ կառուցված բազմաթիվ կանգուն շինությունները: Այդ սրբությունները, հուշարձաններն ու կոթողները աղոթք են, սրբազան մասունքներ ու վկաներ զարմանահրաշ ...
Հայերի հոգեւոր ներկայությունը Սուրբ երկրի ժառանգության մեջ հսկայական է, առաքելությունը` համամարդկային: Սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը հաստատվեց Սուրբ երկրում, հայերըՙ զոհողությունների եւ մաքառումների շնորհիվ Երուսաղեմի կյանքի անբաժան մասնիկն են հանդիսացել:
Ես «Նիվա» չունեմ, իսկ սա նշանակում է, որ չունեմ հնարավորությունների լայն շրջանակ: Օրինակՙ չունեմ հնարավորություն ինձ զգալու ժամանակակից Երեւանի մասնիկ, կարմիր-կանաչ-դեղին լույսերի տակ անցնելու փողոցը, մեքենայումս լսելու բարձր միացված երաժշտություն, «ախպերությանս» հետ գնալու Սեւան-Ծաղկաձոր-Իջեւան` քեֆի, Մաշտոցի կամ Բաղրամյան պողոտաներով հանգիստ կամ հակառակը` մեծ արագությամբ վարելու մեքենաս` եւ ի՞նչ, որ մայրաքաղաքի ...
Լույս է տեսել «Ազգ» օրաթերթի թղթակից Ռուզան Պողոսյանի «Խոսենք եբրայերեն» զրուցարան-ձեռնարկը: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն սովորել եբրայերեն: Ձեռնարկից օգտվելու համար եբրայերենի նախնական իմացությունը բնավ անհրաժեշտ չէ, քանի որ լեզուն ուսուցանվում է հայերեն: «Ուսուցանվող բառը նախ գրվում է հայերեն, ապա հայատառ եբրայերեն, ...
«Ընտանիքը որոշիչ գործոն է մարդու կյանքում, սրբություն է, որը կեղտոտել չի կարելի եւ անհանդուրժելի է: Այս եմ ես ժառանգել իմ սուրբ հայր Մկրտիչ Պետրոսի Աղուզումցյանից: Այդ էլ եղել է իմ վարքագիծը ընտանեկան հարցերում:
Մի քանի տարի առաջ Երեւան էր ժամանել անգլիացի եւ ամերիկացի ոստիկանների մի խումբ, որ հայ ոստիկանների եւ լրագրողների համար սեմինարներ էր կազմակերպում` փոխանցելով դրսի փորձը: Հիշում եմ` հերթական սեմինարին` coffe break-ի ժամանակ անգլիացի ոստիկան Նիքը (ցավոք, ազգանունը չեմ հիշում-Հ. Հ.) սուրճ էր ըմպում ու սեմինարի մասնակիցներին պատմում, թե հասարակությունն իրենց ...
Վերջերս վերադարձա Երուսաղեմ կատարած ուխտագնացությունից: Բերկրության եւ թախիծի միախառնված զգացումով է լցված սիրտս: Ուրախալի է, որ ավելացել է Երուսաղեմ ուխտագնացությունների թիվը. ուրախալի, որովհետեւ նշյալ ուխտագնացությունները հնարավորություն են տալիս հայ քրիստոնյային այցելելու եւ իրապես շփվելու հոգեհարազատ հազարամյա սրբությունների հետ, ճանաչելու այն, ինչ մեր հայ ռահվիրաների, իշխանների ջանքով, արյուն-քրտինքով է կառուցվել: Այցելության ...
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մոսկվայում բնակվող 120 հայ վետերաններ պարգեւատրվել են 2000-ական ռուբլիով: Չնայած ծերունական տարիքին, նրանցից շատերն անձամբ էին եկել քաղաքապետարան` քաղաքապետ Յուրի Լուժկովից ստանալու իրենց պարգեւները, իսկ այն վետերանները, որոնք անկողնային հիվանդ են, իրենց պարգեւները կստանան տներում:
Հայաստանի ԿԳ նախարարության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը այսօրվանից մինչեւ մայիսի 9 կազմակերպում են «Գիտության զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում» գիտաժողովը: Գիտաժողովին հրավիրված են ոլորտին առնչվող կառավարական մարմինների, ԳԱԱ-ի, գիտատեխնիկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրը հաջող էր Լիլիթ Մկրտչյանի համար, որը սեւերով պարտության մատնեց Բաիրա Կովանովային: Դա Լիլիթի 2-րդ հաղթանակն էր մրցաշարում: Առաջինը նա տոնել էր 4-րդ տուրում Քսյուի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Լիլիթը 4 միավորով Համփի Կոներուի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:
Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին հաջողվեց 8-րդ պարտիայում հաղթել Անանդին ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Թոփալովը 2-րդ հաղթանակը տոնեց եւ կրկին սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ Անանդն էլ իր երկու հաղթանակները տարել էր սպիտակներով: Այնպես որ սպիտակ խաղաքարերն այս մրցամարտում որոշիչ դեր ունեն: 8-րդ պարտիայից առաջ շախմատային մեկնաբանները փորձում էին գուշակել, թե այս ...
ԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն իր հերթական մենամարտն առաջին միջին քաշային կարգում կանցկացնի հունիսի 5-ին: Ամերիկյան Բրոնկս քաղաքում նա կմրցի ամերիկացի Ջո Գրինի հետ: Վերջինս 24 տարեկան է եւ առայժմ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունիՙ հաղթելով բոլոր 22 մենամարտերում: