1994-ի Բիշքեկյան կոչվող զինադադարից (իրականում զինադադարի մասին Ղրղզստանի մայրաքաղաքում սկսված բանակցությունները պայմանագրի կնքմամբ ավարտվեցին Մոսկվայում մայիսի 12-ին) անցել է 16 տարի: Այդ տարիները կարելի է անվանել «լարված խաղաղության» ժամանակաշրջան: Լարված, քանի որ զինադադարի պայմանագրին փոխարինելու չեկավ խաղաղության պայմանագիրը: Հետեւաբար, 16 տարվա հեռվից նայելով ղարաբաղյան խնդրի զարգացումներին, պետք է փորձենք հասկանալ, ...
Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ իրավիճակն ու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցը ամենայն հավանականությամբ այսօր Թուրքիա ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումների օրակարգի հիմնական բաղադրիչներից են:
Մայիսի 9, երեք կարեւոր տոների նշանակությամբ, ոչ միայն արցախցիների, այլեւ ամբողջ հայության հաղթանակների տոնն է, թեպետ եռանշանակությամբ տոնվում է միայն Արցախում: Շուշիի ազատագրման հետ է կապվում ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծումը, որովհետեւ այդ փայլուն ռազմագործողությունն իրականացվել է հայ ինքնապաշտպանական ջոկատների համատեղ գործողությամբ: Շուշին հօդս ցնդեցրեց Բաքվի այն պատրանքը, ըստ որի ադրբեջանական ...
Օրեր առաջ Իսրայելը բավական անսպասելի քայլ կատարեց` համաձայնելով շարունակել երկխոսությունը` Պաղեստինի անկախ պետականության կարգավիճակի շուրջ: Այս առումով ամերիկյան Huliq.com կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Իսրայելի կառուցողական մոտեցումն անմիջապես դրական արձագանք ստացավ միջազգային հանրության շրջանակներում, եւ զգալի առաջընթաց արձանագրեց Միջին Արեւելքի տարածաշրջանում: Նույն կերպ էլ Ադրբեջանը շատ ...
Մայիսի 9-ի առթիվ հարցազրույց տալով «Վեստի 24» հեռուստաընկերությանը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Հաղթանակի օրը լուսավոր տոն է, ես պատկանում եմ հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ թարմ էին վերքերը, երբ շատ էին սեւազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ ...
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, որի մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության նախկին ղեկավար Մովլութ Չավուշօղլուն այսօր ժամանում է Երեւան: ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Չավուշօղլուն Հայաստան է գալիս երկօրյա այցով, որի ընթացքում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների եւ արտախորհրդարանական ընդդիմության ...
Մայիսի 10-14-ը Երեւանում անցկացվող ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO-ի) 27-րդ տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երեւանում է գտնվում Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Կոնֆերանսին մասնակցում են նաեւ մի քանի տասնյակ այլ երկրների պատվիրակություններ:
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող Les Nouvelles d,Armenie ամսագիրը, մայիսի 10-12-ը Թուրքիայում կլինի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Ստամբուլի Գալաթասարայ համալսարանը նրան կպարգեւատրի պատվավոր դոկտորի կոչումով: Մայիսի 11-ին Շիրակը հանդես կգա Գալաթասարայ համալսարանում, որտեղ կխոսի ֆրանս-թուրքական բարեկամության եւ իր անձնական համակրանքի մասին` թուրք ժողովրդի հանդեպ: Ֆրանսիայի նախկին նախագահին կհյուրընկալի Թուրքիայի ...
«Հարկային մարմինների կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009-ին ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով», այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց կառավարության վերջին նիստերից մեկում, երբ ներկայացնում էր 2008-2009 թվականներին կատարված ստուգումների արդյունավետության ուսումնասիրությունը: Հարկային ստուգումների, դրանց արդյունավետության, տնտեսվարողների, ...
Կրթության եւ գիտության նախարարության, գիտության պետական կոմիտեի (Գիտպետկոմ) նախաձեռնությամբ մայիսի 6-9 Ջերմուկում տեղի ունեցավ «Գիտության զարգացման հիմնահարցերը» խորագրով գիտաժողով: Նպատակն էր` քննարկել գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները: Քննարկվող հարցերից մեկն էլ ֆինանսավորման նոր կարգերն ու դրույթներն էին: Նախատեսվում է գիտության ոլորտում ֆինանսավորում իրականացնել երեք ուղղությամբ` բազային, պայմանագրային կամ թեմատիկ ...
Երեկ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի լավ բողոքել է, թե որակյալ հանրային ծառայություն չունենք ու չենք ունենա, քանի դեռ որակյալ հանրային ծառայողներ չունենք: Եվ ասել է այնպիսի բարձր մտքեր, որը լսողն անպայման մի թեթեւ գոնե ժպտում է` իմանալով իրականությունը. թե` ...
Երեկ «Հենարան» ակումբում` լրագրողների հետ համդիպման ժամանակ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը խոսեց «Աշխատաշուկան եւ գործազրկության տեմպերը» թեմայով:
«Հայռուսգազարդ» ընկերությունում մտածում են իրանական գազամուղի օգտագործման մասին: Եթե առաջիկա մի քանի օրերին Վրաստանը չսկսի գազամատակարարումը, ապա հայկական կողմը ստիպված կլինի օգտագործել իրանական գազը, որն ավելի թանկ է, քան Վրաստանի տարածքով մատակարարվող ռուսականը:
«Յունիբանկ»-ի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ Երեւանում կանցկացվի դասական երաժշտության համերգաշար: Բեմում միասին ելույթ կունենան Հայաստանի եւ արտերկրի բարձրակարգ երաժիշտներ: Համերգների նպատակը հայ հանդիսատեսին տաղանդավոր երաժիշտների ներկայացումն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացումն է:
Ավստրիական ավիաուղիների «Austrian Airlines Skyline» ամսագրում լույս է տեսել Հայաստանին նվիրված հատուկ հոդված: Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբՙ մայիսի 10-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ու մասնակցությամբ «Austrian Airlines Skyline» ամսագրում լույս տեսած Հայաստանին նվիրված հատուկ հոդվածը ամսագրի այդ համարի հիմնականն է:
Հայրենական պատերազմի հաղթանակից անցել է 65 տարի, արցախյան հաղթանակից` 16: Երբ վերլուծում եւ փորձում ենք հասկանալ երկու պատերազմներում տարած հաղթանակների արժեքը, հասկանում ենք, որ երկուսում էլ կշեռքին են դրված եղել մի կողմից մի ամբողջ ժողովուրդ, նրա հավատը, սերը, նրա նպատակներն ու երազանքները, մյուս կողմից` բնաջնջումը, կործանումը, խավարը, ստրկությունն ու չարիքը: ...
Գլենդեյլի կենտրոնական գրադարանում Թեքեյան մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի եւ Այնթապահայերի մշակութային ընկերության համատեղ կազմակերպությամբ հարգանքի տուրք է մատուցվել նվիրված ՌԱԿ անդամ, հասարակական-կուսակցական եւ կրթական գործիչ, հռետոր եւ դաստիարակ Երվանդ Պապայանի 75-ամյա ազգանվեր գործունեությանը Սիրիայում, Լիբանանում եւ ապա Մ. Նահանգներում: Միաժամանակ ներկայացվել է նրա վերջին գիրքըՙ «Չպետք ...
«Արվեստս հիմնված է զգացմունքների վրա, կյանքից ստացած իմ տպավորությունների վրա: Ներշնչվում եմ ինձ շրջապատող մարդկանց հետ հաղորդակցվելուց», խոստովանել է իր «Սոլեկին» կտավի համար Լոս Անջելեսում 2010 թվի «Ժողովրդի ընտրությունը» մրցանակին արժանացած արվեստագետ Քնար Գեւորգյանը , որի նկարների ցուցահանդեսն է բացվել մայիսի 7-ին Լա Կանադայի (Կալիֆոռնիա) Ստեֆանի արվեստների ...
ARAGIL, the White Stork վավերագրական ֆիլմի հեղինակը ամերիկահայ ռեժիսոր Շիրակ Խոջոյանն է (ծնունդով Իրաքից), որի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում նկարահանվում է ֆիլմ արագիլների մասին:
Սուրբ երկիր չեն գնում, այլ բարձրանում են, ինչպես բարձրանում են Արարատ լեռը: Սուրբ երկրից չեն հեռանում, այլ իջնում են` ինչպես իջնում են Արարատ լեռից: Սուրբ գրքի բնագրերում հենց այդ բառերն են գործածվում` բարձրանալ եւ իջնել: Այդպես պահպանվել է առ այսօր: Երուսաղեմ բարձրանալը, սակայն, կապված չէ նրա դիրքի հետ, այլ այն ...
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ՀՀ գավաթը վիճարկեցին «Փյունիկն» ու «Բանանցը»: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստել էր նոր գավաթ, այնպես որ թիմերը պայքարում էին նոր մրցանակին առաջինը տիրելու համար: Ինչպես գավաթի նախորդ խաղարկությունում, այս անգամ էլ վճռորոշ խաղում հաջողությունն ուղեկցեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Սակայն եթե անցյալ տարի այս թիմերի մրցավեճում գավաթի ելքը վճռել ...
Երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում Արթուր Աբրահամի եւ Կարլ Ֆրոչի մենամարտը օգոստոսից տեղափոխվել է սեպտեմբեր: Դա պայմանավորված է այն բանով, որ Ֆրոչին ժամանակ է անհրաժեշտ Միկել Կեսլերի հետ մենամարտում ստացած վնասվածքից ապաքինվելու համար:
Վիշվանաթան Անանդի եւ Վեսելին Թոփալովի մրցախաղի հերթականՙ 10-րդ եւ 11-րդ պարտիաներն էլ առավելություն չտվեցին մրցակիցներից որեւէ մեկին: Գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ: Այսպիսով, այսօր կայանալիք ավարտական պարտիայից առաջ մրցախաղի հաշիվը հավասար էՙ 5,5-5,5:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Երեւանում ընկերական 2 խաղ անցկացրեց Իրանի իր հասակակիցների հետ: Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Առաջինը հաջողության հասան հյուրերը: Աչքի ընկավ Հադի Դենդաղին: 76-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Սարաեւոյի շախմատի մրցաշարում 5 տուրից հետո Դավիթ Պետրոսյանը 3,5 միավորով հետապնդում է առաջատարներին: Մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակներից հետո Դավիթը ոչ-ոքի խաղաց Նարայանան Գոպալի հետ, ապա պարտվեց Անտե Բրկիչին, իսկ 5-րդ տուրում հաղթեց Զելչկո Գալիչին: Աղասի Ինանցը վաստակել է 1,5 միավոր:
Իսպանական Սալոու քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ եւ 5-րդ տուրերում Կարեն Մովսիսյանը պարտվեց Վիկտոր Մոսկալենկոյին եւ հաղթեց Գյունտեր Դելեյնին: 5 տուրից հետո Մովսիսյանը 3,5 միավորով 17-րդ տեղում է: Մրցաշարում երկիշխանություն է: 4,5-ական միավորով առաջատարներն են ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկն ու կուբացի Օմար Ալմեյդան:
Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրը: «Իմպուլսը» սեփական հարկի տակ Գեւորգ Նռանյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Գանձասարին»: Վերջինս 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: