Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շաբաթ օրը` հունիսի 26-ին, Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` իրենց աջակցությունը վերահաստատելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում:
«Ազգի» խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբներին կայցելեն Ադրբեջան: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը : Նրա ներկայացմամբ` ժամկետները դեռ ճշտվում են:
«Ազգը» Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպենդելեգերի Բաքու եւ Երեւան այցերից առաջ տեղեկացրեց, որ Բաքու մեկնող ավստրիական պատվիրակության կազմից Բաքվի պահանջով «հանվել» է Der Standart թերթի լրագրող, Կովկասի մասնագետ Մարկուս Բեռնատը. պատճառը լրագրողի նախապես այցելությունն է Լեռնային Ղարաբաղ: Ավստրիական պատվիրակությունը Բաքու ժամանեց առանց Բեռնատի, որը, սակայն, Վիեննայում էլ ...
Մեծ Բրիտանիան անընդունելի է համարում հունիսի 18-19-ին Լեռնային Ղարաբաղի շփան գծում տեղի ունեցած միջադեպն ու ուժի գործադրումը: «Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումից», երեկ այսպես անդրադարձավ ադրբեջանական սադրանքի միջադեպին Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը :
Երեկ Երեւանում մի շարք փորձագետների ու տարբեր երկրների դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը. հասարակ մարդկանց ձայնը» գրքի շնորհանդեսը: Հրատարակումը նախաձեռնել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` Երեւանում բրիտանական դեսպանատան օժանդակությամբ: Գիրքը հրատարակվել է նաեւ անգլերենով, այն կբաժանվի Հայաստանում գործող բոլոր դեսպանատներում:
Տնտեսական երկրորդ համաժողովը, որը ԼՂՀ նախագահի հովանու ներքո շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվեց Ստեփանակերտում, անցյալ տարի կայացած համանման միջոցառումից տարբերվում էր ոչ միայն մասնակիցների աշխարհագրական ընդգրկվածությամբ: Մասնակից գործարարները քննարկումներից անմիջապես գործի անցնելու պատրաստակամություն հայտնեցին, հատկապես նկատի առնելով գործունեության դաշտի նպաստավորությունը: Բացի այդ, համաժողովի շրջանակում անցկացված «ARTSAKH EXPO-2010» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որն ...
Արցախում բացված յուրաքանչյուր գործարան առաջին հերթին լուծում է ռազմավարական խնդիր` փաստելով, որ հայկական կողմը երբեւէ չի զիջի տարածքներ ու գերնպատակն է զարգացնել եւ ներդրումներ կատարել Արցախում:
«Ազգը» նախորդ տարվա համարներից մեկում տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի սահմանած «ՏՏ ոլորտում համաշխարհային ավանդի համար» ամենամյա մրցանակի առաջին` 2009-ի դափնեկիր է ճանաչվել «Ինտել»-ի ղեկավար Քրեյգ Բարրեթը: Մենք նշել էինք նաեւ, որ, ըստ կանոնակարգի, դափնեկիրը պետք է անձամբ ժամանի Հայաստան եւ Հայաստանի նախագահի ձեռքից ստանա մրցանակը: Եվ ահա երեկ, նախագահի մամուլի ...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արթուր Գրիգորյանին («Բարգավաճ Հայաստան») ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին:
Երեկ Արմենական-ՌԱ կուսակցության գրասենյակում էին հավաքվել Արմենական-Ռամակավար Ազատական կուսակցության մի խումբ համակիրներ: Երեւանի Նոր Նորք համայնքը ներկայացնող համակիրները հանդիպեցին կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանի հետ, քննարկվեցին երկրի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը, մշակութային խնդիրներ, մատաղ սերունդի դաստիրակության հարցեր եւ այլն: Հավաքվածները որոշում ընդունեցին ընդունվել կուսակցության շարքերը եւ հիմնել մեր ազգային ազատագրական պայքարի ...
Կառավարությունում երեկ տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի ՙ այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հիմնականում ճանապարհաշինության խնդիրներին:
Ռուսաստանյան արդյունաբերական-շինարարական «ԲԱՄՕ» հոլդինգը հունիսի 15-ին գործարք է կնքել Սաուդյան Արաբիայում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: «ԲԱՄՕ»-ի գործընկերը այդ երկրում առաջատար ֆինանսական եւ ներդրումային Manafith Najd ընկերությունն է, որի սեփականատերն է արքայազն սուլթան Բին Ազիզ ալ Սաուդը: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Սաուդյան թագավորությանն առընթեր գլխավոր ներդրումային դեպարտամենտում: Ռուսաստանյան ...
Ռուսաստանյան մամուլում պարբերաբար մտքեր են հնչում կայսերապետության վերականգնման մասին. ինչ ձեւով եւ ինչ չափովՙ քննության առարկա է: Անշուշտ, շատերն են հասկանում, որ արդի Ռուսաստանը տնտեսական ու քաղաքական առումով առայժմ չի կարող հավակնել ազդեցության ոլորտի մասշտաբային ընդլայնման: Նա դեռ չի լուծել նույնիսկ ներքին շատ խնդիրներ: Այդուհանդերձ, ուշադրություն է գրավում մի գաղափար, ...
Մարդուս կարեւորագույն հատկանիշներից մեկը չափի զգացում ունենալն է, բայց երբ մարդը զուրկ է դրանից` կարող է իր իմաստակություններով ու կեղծիքներով երեւակայական ամրոցներ կառուցել, իր նմանակների ու արբանյակների օգնությամբ տպավորություն ստեղծել, թե տեսե՛ք` ինչե՜ր կարող եմ անել...
Մայրաքաղաքի մշակութային կյանքը Երեւանի քաղաքապետարանի մշտական եւ հետեւողական ուշադրության կենտրոնում է: Այն առավել աշխույժ եւ նպատակային դարձնելու, մայրաքաղաքային մշակույթի բարի ավանդույթները վերականգնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում ներկայումս ընթանում է փողային նվագախմբերի ձեւավորման գործընթացը:
...լինելու այնքան անտարբեր, որ չնկատեք, թե ձեր անգործության հետեւանքով քանի-քանի երեխաներ են թերասնվում, ապրում անմարդկային պայմաններում, զրկվում դպրոց հաճախելու իրավունքից:
Ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնը, որը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու ՀՀ կոմպոզիտորների միությունը, եզրափակիչ համերգաշարի ձեռնարկը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 20-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Լոս Անջելեսում հաստատված Հայկազյան համալսարանի շրջանավարտների ու բարեկամների շրջանակը ծրագրել է նոյեմբերի 12-ին «Գլենդեյլ Հիլթոն» հյուրանոցի դահլիճում նշել իրենց հարազատ համալսարանի հիմնադրման 55-րդ տարեդարձը:
Երեկ «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց կանանց բասկետբոլի Եվրոպայի C խմբի առաջնությունը: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Ջիբրալթարի բասկետբոլիստուհիներին: Արդեն առաջին րոպեներից ակնհայտ դարձավ մեր բասկետբոլիստուհիների բացահայտ առավելությունը մրցակցի նկատմամբ: Առաջին խաղափուլը մերոնք շահեցին 21-6 հաշվով, իսկ
Լվովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ բռնցքամարտիկներն արժանացան 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալների: Մեր հավաքականից եզրափակիչ դուրս եկան ու մրցակիցներին զիջեցին Հենրիկ Մոքոյանը (46 կգ) եւ Արթուր Ներսիսյանը (50 կգ): Իսկ Գոռ Երիցյանը (57 կգ) եւ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանն արժանացան բրոնզե պարգեւների:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը բավական հետաքրքրական ընթացք է ստացել: Դա պայմանավորված է վերջին խաղերում երկրի չեմպիոն «Փյունիկի» անհաջողությամբ: Չեմպիոնը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջելով «Գանձասարին», որին Կապանում պարզապես ջախջախել էր (6-1): Հանդիպման ելքը վճռեց խաղավարտին Արթուր Քոչարյանի խփած միակ գոլը: Բացառությամբ 1998-ի, «Փյունիկի» ողջ ...