AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

Размещение объявлений платно, поиск - свободно. Доставка по России.
antonov-mebel.ru
Ссылки на сайты строительной тематики. Строительная информационная система.
topaz33.ru
Адреса магазинов сети. Строительство домов и бань.
tehros.ru

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#117, 2010-06-25 > #118, 2010-06-26 > #119, 2010-06-29 > #120, 2010-06-30 > #121, 2010-07-01
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 29-06-2010



Մարզական

Տեղադրվել է` 2010-06-29 00:24:22 (GMT +04:00)

«ԲԱՆԱՆՑՆ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը բավական հետաքրքրական ընթացք է ստացել: Դա պայմանավորված է վերջին խաղերում երկրի չեմպիոն «Փյունիկի» անհաջողությամբ: Չեմպիոնը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջելով «Գանձասարին», որին Կապանում պարզապես ջախջախել էր (6-1): Հանդիպման ելքը վճռեց խաղավարտին Արթուր Քոչարյանի խփած միակ գոլը: Բացառությամբ 1998-ի, «Փյունիկի» ողջ կենսագրությունում դեռ չէր պատահել, որ թիմն առաջնությունում 3 անընդմեջ պարտություն կրի: «Փյունիկի» այս անհաջողությունն անհանգստանալու լուրջ առիթ է, քանի որ շուտով ՀՀ չեմպիոնը մեկնարկելու է չեմպիոնների լիգայում, որտեղ մրցելու է Սերբիայի ուժեղագույն ակումբիՙ «Պարտիզանի» հետ:

«Փյունիկի» հերթական անհաջողությունից օգտվեց «Բանանցը»ՙ չեմպիոնից միավորների տարբերությունը հասցնելով 6-ի: Թեեւ «Կիլիկիայի» հետ խաղում «Բանանցի» կազմում բացակայում էին առաջատար մի քանի ֆուտբոլիստներ, սակայն դա չխանգարեց 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու: Դեռեւս առաջին խաղակեսում Դենիրան Օրտեգան եւ Սամվել Մելքոնյանը 2 գոլ խփեցին: Ընդմիջումից հետո էլ «Բանանցը» կարող էր ավելացնել հաշիվը, սակայն ֆուտբոլիստները վրիպեցին նպաստավոր դիրքերից: «Կիլիկիան» էլ 2 անգամ հիանալի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն Տիգրան Ղարաբաղցյանը չօգտագործեց գոլային պահերը:

«Փյունիկին» շրջանցեց նաեւ «Ուլիսը», որը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը: Ուլիսցիներից աչքի ընկան Արտյոմ Ադամյանը, Վալերի Ալեքսանյանը, Շոթա Ջիքիան եւ Արտակ Գրիգորյանը: «Շիրակը» կարող էր «թրջել» հաշիվը, սակայն Անդրանիկ Բարիկյանը չիրացրեց 11 մ հարվածը: Կրկին հիանալի խաղաց «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովը, որն ընթացիկ առաջնությունում արդեն 3-րդ 11 մ հարվածը հետ մղեց:

Վերջին շրջանում իր խաղամակարդակը զգալիորեն իջեցրել է «Միկան»: Դիլիջանում էլ միկացիներին չհաջողվեց հաղթել «Իմպուլսին»: Ավելին, խաղի ընթացքում 2 անգամ «Միկայի» ֆուտբոլիստները հաշվի մեջ հետապնդողի դերում էին: Նրանց ի վերջո հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը եւ խաղն ավարտել ոչ-ոքիՙ 2-2: «Միկայից» գոլերը խփեցին Նարեկ Բեգլարյանը եւ Ուլիսես Մոնտենեգրոն (11 մ հարվածով): «Իմպուլսից» աչքի ընկան բրազիլացիներ Ջուլիանո Հիմենեսը (11 մ) եւ Էլտոն Կարդոսոն:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Բանանց13102131-1332
2. Ուլիս1392223-729
3. Փյունիկ1382330-1226
4. Միկա1364322-1322
5. Իմպուլս134279-2114
6. Գանձասար1341810-2013
7. Կիլիկիա1331912-2610
8. Շիրակ1310129-343

Ռմբարկուները

Էդուարդո դո Սանթոս«Բանանց»11
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»8
Մարկոս Պիզելի«Փյունիկ»6
Սամվել Մելքոնյան«Բանանց»6

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 29-06-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua