«Եթե այսօր Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ունե՞նք միասնական դիրքորոշում, թե ինչ ենք պահանջելու», երեկ` «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովի ընթացքում նման մտահոգություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը : Հիշեցնենք, ինչպես երեկ տեղեկացրել էր «Ազգը», վերոհիշյալ խորագրով համաժողովը կազմակերպվել էր Գիտությունների ...
ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը Հիլարի Քլինթոնի Երեւան կատարելիք այցի ընթացքում ակնկալում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության ճանաչում:
Ռուսաստանն ավարտել է Թուրքիային «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռահամալիրների պայմանագրային մատակարարումը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունըՙ վկայակոչելով ցամաքային զորքերի ռազմական արտադրանքի արտահանման վարչության պետ Ալեքսանդր Եմելյանովին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք Իրանի դեմ միակողմանի նոր պատժամիջոցների ձեռնարկման վերաբերյալ: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ տվյալ պատժամիջոցները տարածվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին սպասարկող ձեռնարկությունների վրա:
2010-2011 թթ. ուսումնական տարին Ջավախքի հայկական դպրոցների կրթական համակարգում մի շարք փոփոխություններ է նախատեսում: Ըստ news.am կայքէջի, որտեղ, սակայն, տեղեկությունների աղբյուր չի նշվում, ստացվում է, որ գալիք ուսումնական տարում հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են` իրենց տեղը զիջելով վրացերենին:
Հատկանշական է, որ այդ որոնումներին հունիսի 30-ի համարում հակազդեցությամբ արձագանքում է թուրքական «Ռադիկալ» թերթը, նկատի առնելով թուրք-իսլամականների խոսափող «Վաքիթ» թերթի նախորդ օրվա հրապարակումը: «Վաքիթը» գրել էր. «Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հասան Իղսիզի, բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի եւ ծովակալ Ջեմ Գյուրդենիզի փեսաները հրեա են: Ենթադրվում է, ...
Ինչպես քանիցս գրել ենք, «Ազատություն» ռադիոկայանի, հայկական ծառայության նախկին աշխատակցուհի Աննա Կարապետյանի հայցնՙ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի, քննվում էր Չեխիայի Գերագույն դատարանում: Օրերս ՉՀ Գերագույն դատարանը դրական որշում է կայացրելՙ բավարարելով Աննա Կարապետյանի բողոքը, չեղյալ հայտարարելով նախորդ ատյանների որոշումները եւ գործը կրկին ուղարկելով առաջին ատյանի դատարան: Այս որոշումը լուրջ նախադեպ կարող ...
ԼՂՀ 25 հասարակական կազմակերպություններ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված ուղերձում մտահոգություն են հայտնում, որ երեք նախագահների հայտարարությունը պարունակում է «մադրիդյան սկզբունքների» դրույթները, որոնք չեն կարող կյանքի կոչվել: «Նմանատիպ փաստաթուղթը հաշվի չի առնում պատմական, իրավական եւ հետպատերազմյան իրականությունները, եւ նրա իրականացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ովքեր ...
Բազմաթիվ այցելությունները Լեռնային Ղարաբաղ որեւէ կերպ չէին անդրադառնում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի Ադրբեջան մուտքի հնարավորություններին: Սակայն վերջին` հուլիսի 1-ի այցելությունից հետո Զատուլինը տեղեկացել է, որ Ադրբեջանում իրեն «անցանկալի անձ» են հայտարարել: Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Կոնստանտին Զատուլինը, որը ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ ասուլիսում ներկայացնում էր ...
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կիրակի օրը Հայաստան ժամանող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցելությունից որեւէ սպասելիք չունի: Տարածաշրջանային զարգացումների ու իրավիճակի փոփոխությունների սկիզբը Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումն էր, վերջնակետը` G8 գագաթաժողովի ժամանակ Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ հայտարարությունը, ինչով էլ ավարտվեց ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացիկ փուլը: Արման Մելիքյանը վստահ է, ...
Ռուսաստանը խաղաղապահներ չի մտցնի Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Գոյություն ունի ինտենսիվ ձեւաչափ, որի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ: Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափը կշարունակվի», ասել ...
Երեկ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ:
Վերջին տարիներին առեւտրաշրջանառության ծավալներով Կորեայի Հանրապետությունը դարձել է Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը: Երեկ այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպան Լի Յոուն-հոյի (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի հանձնման ժամանակ:
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարարությունը ստեղծել է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց, որը հնարավորություն է տալիս պահպանելու անընդմեջ կապ նախարարության եւ տեխզննության կայանների միջեւ: Համակարգի ներդրումն ապահովում է տեխզննման կայանների կողմից օպերատիվ տեղեկատվության ստացումը յուրաքանչյուր տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ: Այս համակարգից օգտվելու հնարավորություն ունի նաեւ ՀՀ ...
Մարկետինգի հայկական ասոցիացիայի հրապարակած զեկույցի համաձայնՙ Հայաստանում հարցվածների 43 տոկոսն այն կարծիքին է, որ երկրի կառավարությունը խեղաթյուրում է տնտեսական ճգնաժամի մասին տեղեկատվությունը, որպեսզի հասարակության մեջ խուճապ եւ բողոքի ակցիաներ չառաջացնի: Ըստ զեկույցիՙ նախորդ տարի այդ կարծիքին է եղել հարցվածների 60 տոկոսը: Հարցվածների միայն 25 տոկոսն է հավատում կառավարության տարածած տեղեկատվությանը` ...
Օրերս Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի գործով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան, եւ դատարանն այն գրանցել է: Շահնազարյանի ներկայացմամբՙ դիմումը ստորագրել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ` պահանջելով պատժել Ռոբերտ Քոչարյանին:
Երեկ Արմենական-ՌԱ կուսակցության գրասենյակում էին հավաքվել Արմենական-Ռամակավար ազատական կուսակցության մի խումբ համակիրներ: Երեւանի Արաբկիր համայնքը ներկայացնող համակիրներին կուսակցության վարչության անդամ Սուրեն Սարգսյանը ներկայացրեց արմենականների պատմությունը եւ գործունեությունը, քննարկվեցին նաեւ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, մշակութայինՙ լեզվական խնդիրներ, մատաղ սերնդի դաստիարակության հարցեր եւ այլն: Հավաքվածները որոշում ընդունեցին անդամագրվել ...
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է 2010-ի 2-րդ եռամսյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսները: Համաձայն այդ հաղորդագրության, 2005-ի սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է. ա) գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, բ) գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական ...
Նախորդ համարում «Ազգը» , անդրադառնալով Կ. Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին, տեղեկացրել է, որ «աթոռակից պատրիարք» ընտրելու պատրիարքարանի հոգեւոր խորհրդի պահանջին առարկել էր պատրիարքական ընտրությունների նախաձեռնող հանձնախումբը, այսպիսով ընտրությունները կանգնել էին փակուղու առջեւ: Ստեղծված իրավիճակում ընտրություններին միջամտել էր թուրքական կառավարությունը եւ որոշել. «Քանի դեռ պատրիարքական աթոռը թափուր չէ, ...
«Ես գիտեի, թե իմ հայրենիքը մութ ու մռայլ մի երկիր է, բայց իմ պատկերացումները չէին համապատասխանում իրականությանը: Երբ այստեղ լուսավոր փողոցներ ու ժպտացող մարդկանց տեսա, զարմացել էի: Մի՞թե այսպիսին է իմ հայրենիքը», ասում է 17-ամյա Շաքե Ջուլֆայանը : Շաքեն ապրում է Լոս Անջելեսում, մի քանի օր առաջ ...
Արդեն մեկ տարի գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանը, հիմնադիր տնօրենն է դոկտ. Երվանդ Զորյանը: Որպես նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւս մեկ հետեւանք, այսպիսի համալսարանները սկսել են գործել շուրջ 20 տարի առաջ, որոնք բարձրագույն տեխնոլոգիաների առաջընթացներին զուգահեռՙ ակտիվանում են նոր ծրագրերով, նոր մեթոդներով: Հազարից ավելի վիրտուալ համալսարանների մեջ ...
Գրողների համահայկական համաժողովի վերջին աշխատանքային օրը շատ հագեցած էր: Առաջին կլոր սեղան-քննարկման ընթացքում կայացավ չորս նոր ժողովածուների շնորհանդեսը: Դրանք էին Կալիֆոռնիայի հայ գրողների միության հրատարակած «Ձայն բազմաց...», Բերիո հայոց թեմի «Երթ» սիրիահայ տարեգիրքը, Վիրահայոց «Կամուրջ-2010» եւ «Արդի հայ քնարերգություն» ժողովածուները: Վերջինի կազմող Արեւշատ Ավագյանը ներկայացրեց անթոլոգիայում տեղ գտած 100 սփյուռքահայ ...
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Լեւոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2783), ինչպես նաեւ տեղը 5-րդ հորիզոնականում: Նախկինի պես ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն իր վարկանիշն ավելացրել է 13-ով ու հասցրել 2826-ի: Իսկ ահա 2-րդ տեղում ընթացող Վեսելին Թոփալովը վարկանիշը (2803) նվազեցրել է 9-ով: 11-ով ...
«Բանանցը» գործնականում զրկվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ մտնելու հնարավորությունիցՙ Լառնակայում 0-3 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Մեր թիմը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ: Արդեն առաջին խաղակեսում Կացավակիսն ու Օկասը գրավեցին «Բանանցի» դարպասը, իսկ ընդմիջումից հետո Կաֆուն 3-րդ գոլը խփեցՙ փաստորեն վճռելով երկու թիմերի մրցակցության ելքը:
Քառորդ եզրափակիչի մասնակիցներից առաջինն աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հրաժեշտ տվեց առաջնությանը: Թեեւ հոլանդացիների հետ մրցավեճում բրազիլացիները հաղթողի հիմնական հավակնորդ էին համարվում եւ արդեն 10-րդ րոպեին Ռոբինյոյի հարվածով բացեցին հաշիվը, սակայն հաջողությունը զարգացնել չկարողացան:
Ջերմուկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լիլիթ Մկրտչյանի պարտիան էր առաջատարի` Նանա Ձագնիձեի հետ: Ցավոք սպիտակներով խաղացող Լիլիթը պարտվեց ու զգալիորեն վատթարացրեց մրցաշարային իրավիճակը: Նա 5 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Իսկ ահա Նանա Ձագնիձեն ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը` վաստակելով 7,5 միավոր:
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող է մեկնարկել Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում: Մեր ընտրանին 2 անգամ միեւնույն 2,5-1,5 հաշվով պարտության է մատնել լեհ շախմատիստներին: Մեր թիմի կազմում ընդգրկված են Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Մարիա Գեւորգյանը:
Անցյալ տարի հունվարին ԱՄՆ-ի 1819 ուսանող դիմել էին ՀՀ նախագահին` հայտնելով իրենց վրդովմունքը, որ ԱՄՆ հայագիտական ամբիոնները զբաղված են հայ ազգային ինքնության նենգափոխմամբ եւ նպաստում են կեղծ հայագիտական դպրոցին: Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ ԱՄՆ-ում հրատարակված «Հայ ժողովուրդը հնուց մինչեւ արդի ժամանակը» երկհատորյա աշխատության մեջ ներկայացվում է, իբր ...
Արաբ-իսրայելական հակամարտությունը 20-րդ դարի, հատկապես նրա երկրորդ կեսի աշխարհի, մասնավորաբար Մերձավոր Արեւելքի խաղաղության մեծագույն սպառնալիքներից էր, որը տեղափոխվեց 21-րդ դար, թեեւ նրա երկու երեսակներ` եգիպտա-իսրայելականն ու հորդանանա-իսրայելականը կարծես վերջ են գտել երկու երկրների հետ կնքված խաղաղության համաձայնագրերով: Նույնը չի կարելի ասել նրա մյուս երեք հիմնական ուղղությունների` պաղեստինյանի, լիբանանյանի ու հատկապես ...
Նիւ Եորքի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հրաւէրով Քալիֆորնիայից Նիւ Եորք ժամանեց Բժ. Հոգեբան Ստեփան Սիմոնեանը, ներկայացնելու Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը եւ նրա հոգեկան վիճակը Մեծ Եղեռնից յետոյ: