Հուլիսի 6-ին «Ազգը», լուսաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան, նշել էր դրա կարեւորությունը նաեւ Հարավային Կովկասի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների համար: Միաժամանակ կարծիք էր հայտնվել, որ Թուրքիան ուշիուշով հետեւում է այցելությանը: Անկարային առանձնապես մտահոգում էր պետքարտուղարիՙ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելելու հավանականությունը:
Կովկաս, 2037 թվական: Բոլոր սահմանները բացված են, բոլոր ժողովուրդները` համերաշխ, տարածաշրջանի տնտեսությունը բարձր տեմպերով զարգացում է ապրում, բոլոր խոշոր տնտեսական ծրագրերում ընդգրկված են բոլոր երկրները, քաղաքական գործիչները, եթե նույնիսկ խոսում են թշնամաբար, ապա միայն տարածաշրջանից դուրս գտնվողների մասին, Ադրբեջանի նավթը նաեւ Հայաստանինը, Վրաստանինը, Աբխազիայինն ու Հարավային Օսիայինն է, ինչպես նաեւ ...
Վրաստանում, փաստորեն, համոզված են, որ Վրաստան-Հայաստան գազամուղը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան, ռազմավարական որեւէ նշանակություն չունի ու կարող է կառավարվել մասնավոր ընկերության կողմից: «Ազգն» անդրադարձել է Վրաստանի` գազամուղը վաճառելու մտադրությանը: Այժմ արդեն այդ մտադրության իրականացման համար առկա է նաեւ խորհրդարանի համաձայնությունը` ի դեմս երեկ ընդունված ...
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Լիբանանից «Ազդակ» օրաթերթի գրական բաժնի պատասխանատու Սարգիս Կիրակոսյանը եւ Սիրիայից գրող, գրականագետ, բժիշկ Թորոս Թորանյանը : Հյուրերը ներկայացրին իրենց համայնքի ներկա վիճակը, մշակութային ու քաղաքական զարգացումները եւ պատասխանեցին լրագրողների հարցերին:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հարավային Կովկասի երկրներ, տարբեր գնահատականների համաձայն, գոնե ճանաչողական մակարդակով կարող էր հաջողված համարվել: Սակայն իրականությունն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը գրեթե ոչինչ չփոխեց իրերի դրության մեջ, միայն թերեւս ակնկարկվեց, որ վերջերս տարբեր հարցերում այս տարածաշրջանում ակտիվորեն գործող Ռուսաստանին կա հակակշռող ուժ, ինչպես երեկվա համարում ...
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելությունը քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծում է Քլինթոնի հարավկովկասյան շրջագայության շրջանակներում: Ընտրված 5 երկրները` Լեհաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որեւէ կերպ առնչություն ունեին Ռուսաստանի հետ, հետեւաբար այցելությունը պետք է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Լեհաստանում քաղաքական էլիտան էր փոխվել, ...
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Երեւանում անցկացվեց Ուղղափառության միջազգային համաժողով, որի որոշ մասնակիցներ եղան նաեւ ԼՂՀ-ում: Այս կապակցությամբ, իհարկե, Բաքվում կրկին ձեռք մեկնեցին դեպի «սեւ ցուցակը»` թարմացնելու նպատակով: «Ադրբեջանի ԱԳՆ-ն այժմ անցկացնում է հետաքննություն, թե արդյո՞ք ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Անաստատիոս Ներանտիզիսը, Սերբիայից` պատգամավոր Օգնեն Միխայլովիչը, Հորդանանի ...
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանի առնչությամբ նոր նախագիծ է ներկայացվել: Ըստ «Ազերիպրես» գործակալության, «Միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու միջազգայիին իրավունքների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերտառությամբ փաստաթուղթը բաղկացած է տասը կետից: Ըստ ՄԱԿ-ի կայքէջի, բանաձեւի նախագիծը նշում է. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրան հարակից` հակամարտության ազդեցությունը կրած տարածքներից արտաքսված բնակչության ...
«Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով ղարաբաղյան բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանըՙ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արած ռազմատենչ հայտարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց «Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում» արտահերթ զեկույցը, որտեղ մանրամասն անդրադարձներ կան խոսքի ազատության ոլորտում օրենսդրական բացերին, լրագրողների իրավունքների դեպքերին (վերջին տարիներին բռնությունները լրագրողների հանդեպ ժամանակագրությամբ), մամուլում խոսքի ազատության սահմանափակմանը, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում խոսքի ազատության ընդհանուր վիճակին: Զեկույցի առավել մանրամասն ...
ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր» պարբերականի տպագրությունը դադարեցվում է: Ըստ թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Մարգարյանի` տպագրությունը դադարեցվում է ժամանակավորապես` «փոփոխություններ անելու նպատակով եւ կվերականգնվի, երբ ավարտվի փոփոխությունների գործընթացը»: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, «Երկիրը» փակվել է ընդմիշտ` ֆինանսական խնդիրների պատճառով:
Այս օրերին Հայաստանում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի ամենահայկական քաղաքիՙ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, որի հետ մեր հարցազրույցը ընթացավ տարբեր երկրներից եւ տարբեր ժամանակներում այս քաղաք բնակության եկած մեր հայրենակիցների եւ ընդհանրապես ամերիկահայության կացության, Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերությունների ու դրանց առնչվող այլ հարցերի շուրջը: Արա Նաջարյանին նախ խնդրեցինք պատմել, թե հասարակական ...
Հիմա շատ է խոսվում միջազգային հանրային կարծիքի մասին, ասում ենՙ աշխարհի վիճելի, կնճռոտ հարցերը լուծվում են հենց նրա օգնությամբ: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ եւ ինչպե՞ս է ձեւավորվում միջազգային հանրային կարծիքը: Ինձ թվում էՙ այդ կարծիքը ձեւավորվում է նույն սկզբունքով, ինչ ապրանքների գները կոլխոզշուկայում: Ճիշտ է` կոլխոզշուկան հիմա արխայիկ հասկացություն ...
Չեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 12-րդ փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Նոր թատրոն» երեւանյան թատերախմբի Ժան Ժենեի «Աղախինները» ներկայացումըՙ երիտասարդ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի գլխավորությամբ: Հուլիսի 2-ին փառատոնի «Մեծ կավե թեյնիկը» հայկական թատերախմբին շնորհվեց ստեղծագործության յուրահատուկ մեկնաբանության եւ հանդիսատեսի քվեարկության բարձր նիշերի արդյունքում: Երիտասարդ դերասաններ Մարիանա Եղիազարյանի, Ժաննա Հովակիմյանի եւ Արթուր Սուքիասյանի բացառիկ ...
«Ազգը» իր ընթերցողներին օրը օրին լուսաբանել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեկ ազգ, մեկ մշակույթի» համահայկական ծրագրի շրջանակում գումարված գրողների 5-րդ համաժողովի աշխատանքները: Ի՞նչ տվեց այս համաժողովի մեկ շաբաթը: Փորձեցինք պարզել մասնակիցներից, որոնցից շատերը մասնակցել են նաեւ նախորդ չորս համաժողովներին:
Իր գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կայուն համագործակցում է Հայաստանում գործող մի շարք երկրների դեսպանատների եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ընդլայնվում է: Երեկ փառատոնի գեղարվեստական հարցերի տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց փառատոնի հյուրերին: Այս տարի փառատոնին կներկայացվի 120 ֆիլմ, իսկ դրսից ...
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրեր առաջ պրեմիերա էր. Յոզեֆ Հայդնի «Մեր խաչված փրկչի յոթ խոսքերը» ստեղծագործության կամերային տարբերակը հնչեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի կատարմամբ. գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորՙ Դանիել Երաժիշտ : Սա անսամբլիՙ վերջին շրջանում ներկայացրած երրորդ պրեմիերան էրՙ ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Բիբերի «15 միստերիա Մարիամ ...
Նորքի տուն-ինտերնատում օրերն անցնում են խաղաղ, երբեմն ուրախ, երբեմն տխուր: Այստեղ բոլորն էլ ունեն ուրախ հիշողություններ ու տխուր պատմություններ: Նրանցից շատերին զավակները մոռացել են, շատերը ստիպված եկել են ինտերնատ, որովհետեւ համարվում են սոցիալապես անապահով, ճակատներին կրում են «լքված» արտահայտությունն ու փորձում պատվով կրել կյանքի այդ հարվածը:
Ամեն օր առավոտյան 36-ամյա Անուշը պոլիէթիլենային շշերը դասավորում է սայլակի մեջ եւ իջնում 2 կանգառ ներքեւ` ամենամոտ ցայտաղբյուրից ջուր բերելու: «Օրական 2-3 անգամ ջուր եմ կրում` համարյա 120 լիտր», արտասվելով ասում է Անուշ Նավասարդյանն ու շարունակում. «Մի անգամ ջուր բերելու ժամանակ էնքան էի հոգնել, որ աչքերիս ...
Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության մասին տեղեկությունների մի ողջ համախումբ կարելի է ստանալ համեմատաբար վերջերս (երկու ամիս) գործել սկսած akunq.net կայք էջից, որը կարելի է բացել նաեւ contact@arevmdahaiastan.net հասցեով: Բացելով կայքը` հաճելիորեն զարմացանք. ինչ ասես չգտանք այնտեղ` էլ մեր պատմական հայրենիքի մանրամասն քարտեզներ, էլ էջեր պատմությունից, մեր նշանավոր հայերի մասին տեղեկություններ, ...