Վերջին տասնօրյակում քաղաքի բոլոր շուկաներում դպրոցական համազգեստից բացի այլ հագուստ գրեթե հնարավոր չէ գտնել: Մալաթիայի տոնավաճառի վաճառողուհի տիկին Ալվարդը առեւտրից գոհ է: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի շատ առեւտուր է արել, քան նախորդ մեկ ամսվա ընթացքում: «Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան գեղեցիկ ու նոր հագուստով ու պայուսակով ...
«Մասնագետների փոխայցելություններն ու շփումները, այդ թվում` առողջապահության ոլորտում, ոչ միայն որեւէ վտանգ, որեւէ վատ բան չեն պարունակում, այլեւ օգտակար են, քանի որ ժամանակակից աշխարհում պարփակվել, փորձել ամեն ինչ ինքնուրույն անել` ճիշտ չէ: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք շփվել մեր գործընկերների հետ որպես հավասարը` հավասարի: Այնպես որ, մաղթում ...
Այս տարվա հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը պետք է հաստատեն կոնֆեդերատիվ հարաբերություններ, քանի որ նրանց հարաբերությունները միջպետականից ավելին են: «Մեր երկրները միմյանց շարունակությունն են, միմյանց ավարտականությունը եւ մի օրգանիզմի ...
Թուրքական «Անկա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ սեպտեմբերի մեկից Թուրքիան, որը 2009 թվականին երկամյա ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, մեկամսյա ժամկետով կղեկավարի ԱԽ-ն: Այս լիազորությունը Թուրքիան ստանում է ռոտացիոն կարգով` ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից:
Միջազգային անցուդարձին հետեւելիս ավելի հաճախ հղումների կարելի է հանդիպել, քան բովանդակության: Սիրում են միջազգային կազմակերպություններն ու ընդհանրապես միջազգայնորեն գործող կառույցները, նաեւ անհատները մի քայլ անելուց առաջ հիշատակել բազմաթիվ նորմեր, թղթեր, փաստաթղթեր, հոդվածներ ու դրանց նման դրույթներ, որոնցով ամրագրվում ու հիմնավորվում է հաջորդ քայլը:
Որ թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության պայմանագիրը, որը վերջերս թարմացվեց նախագահ Գյուլի` Բաքու կատարած այցի ընթացքում, հակակշիռ է մի քանի օր անց «հայ-ռուսական թարմացմանը», խոստովանում են նաեւ Բաքվում, ընդ որումՙ պաշտպանության երկարամյա նախարար Սաֆար Աբիեւի շուրթերով: «Ադրբեջանական կողմը թուրք-ադրբեջանական նոր պայմանագիրը համարում է հայ-ռուսական համաձայնագրին համարժեք»: Առհասարակ «համարժեք» ...
ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկանում ենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու ...
Ուեսթվուդում (Լոս Անջելես, ԱՄՆ) 1982-ին թուրք դիվանագետի սպանության գործում իր դերակատարման համար բանտարկված Համբիկ (Հարրի) Սասունյանին դարձյալ մերժել են վաղաժամկետ ազատել բանտից, տեղեկացնում է «Բեւեռլի Հիլզ կուրիեր» թերթը, որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն է արտատպել լուրը:
Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել ԱԺ եվրոինտեգրման եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նիստ, որը համատեղ վարել են հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը: Որոշվել է սեպտեմբերի 23-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ` կառավարության ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ հարակից երկու օրենքներում փոփոխությունների թեմայով: Հիշեցնենք, որ ՀԿ-ների վերաբերյալ ...
Երեկ ասուլիս հրավիրած ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին խոսեց «Զարգանալ` չզիջելով» կարգախոսի մասին, որը ՀՅԴ-ն որդեգրել է ե՛ւ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության առթիվ կազմակերպվող հանրահավաքում, ե՛ւ ՀՅԴ խմբակցության պատգամավորական գործունեության ուղենիշ որպես: Ըստ Ռուստամյանի` Հայաստանը պետք է Ղարաբաղի հարցում չզիջելով` միաժամանակ զարգանա, երկիրը կարող է եւ պարտավոր է զարգանալ` ...
Թեղուտի անտառների խնդիրն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Այնտեղ պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով արդեն ծախսվել է 40 մլն դոլար եւ հատվել 50 հա անտառ: Հանքավայրի շահագործումից գուցե կառավարությունը ստանա շահույթ առավելագույնը 10-15 տարի: Թեղուտցին էլ մի քանի տարի 80.000 դրամ աշխատավարձով աշխատանք կունենա, իսկ հետո՞: Մոլիբդենը կվերջանա, համապատասխան մարդիկ ...
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` «Օրանժը» երեկ հայտարարեց երկու աներեւակայելի առաջարկների մասին. առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր հեռախոսներ եւ զանգեր ընդամենը մեկ դրամով:
Օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում տեղի ունեցած քննարկման ժամանակ համայնքի ավագանին արգելել է գյուղապետին «Արգամիկ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել:
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կանցկացնի հերթական ակցիան, որին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր MoneyGram համակարգով կիրականացնեն 200 եվրո կամ 200 դոլարից ավելի գործարք: Մասնակիցները կստանան պաշտպանիչ շերտով քարտ, որի միջոցով կարող են շահել 3000 դրամ: Ընդ որումՙ 200 դոլարից կամ ...
Օգոստոսի 30-ին «Էկոլուրի» մոնիտորինգային խումբն այցելել է Կոտայքի մարզ: Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող տեղամասի անտառում չէր դադարում կացնի եւ սղոցի ձայնը: «Մի երիտասարդ ջանասիրաբար կացնահարում էր անտառի ծառերը: Շրջելով անտառում` տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը չի վերահսկվում», ասված է «Ազգ» ...
Օգոստոսի 31-ին` Գիտելիքի օրվա նախօրեին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ, որով սկիզբ է դրվել մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության: Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Գարեգին Բ-ի եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, մտել է Մայր ...
Մեր այսօրվա հյուրըՙ Շահան Գանդահարյանը, Բեյրութի «Ազդակ» ազգային, հասարակական-քաղաքական օրաթերթի խմբագրապետությունն ստանձնել է 2002 թվականից: Բեյրութահայ երիտասարդ մտավորականը տեղի Հայկազեան համալսարանի քաղաքական գիտություններին զուգահեռ հետեւել է նաեւ պատմագիտության դասընթացներին, մագիստրատուրան ավարտել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, քաղաքագիտության դոկտորական թեզը պաշտպանել Ամերիկայի Մարդկային գիտությունների համալսարանում:
Օգոստոսի 3-ին Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ այսպիսի բովանդակությամբ նամակ ստացան ու առանց որեւէ բացատարության եւ հիմնավորման դարձան գործազուրկ: Համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզլեկի ներկայացմամբՙ դասախոսների հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը չեն երկարաձգել, որովհետեւ հաճախ իրենց պահել են ուսանողի պես, ուշացել աշխատանքից, ուսումնական ծրագրերը, պլանները չեն ներկայացրել կամ ...
Այս տարի Երեւանի պետական համալսարան ընդունվել են շուրջ 3000 դիմորդ: Դիմորդների քանակի առումով ԵՊՀ-ն դժվար թե բողոքներ ունենա, սակայն մասնագիտությունների առումով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մտահոգություններ ունի. «Կան բաժիններ, որտեղ ընդունվողների թվերը մեզ չեն կարող բավարարել, դա վերաբերում է հատկապես բնագիտական թեւին»: Օրինակ` ամբողջ աշխարհում զարգանում ...
Այսօր հանրապետության 1390 դպրոցներում եւ կրթական բոլոր հաստատություններում կհնչի 2010-2011 ուսումնական տարվա սկիզբը հայտարարող առաջին զանգը: Մեզանում առաջին անգամ հանրապետության 38.000 ուսուցիչներ ուստարվա առաջին օրը կընթերցեն «Երդման տեքստը», որը ՀՀ կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մտցվեց կրթության բնագավառ: Շնորհավորելով ուսուցիչներին, աշակերտներին «Գիտելիքի օրվա» առիթով, մաղթում ենք, որ ուսումնական տարին ...
Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողները 2010-2011 ուսումնական տարում կսովորեն վերանորոգված շենքերում: Համալսարանի շենքերը նորոգվել ու բարեկարգվում են 2010 թվականի ընթացքում: Չնայած կուլտուրայի ֆակուլտետում երեկվա դրությամբ շինարարական աշխատանքները դեռեւս չէին ավարտվել, այնուամենայնիվ ֆակուլտետի փոխդեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու Գեւորգ Թադեւոսյանի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ից ֆակուլտետը պատրաստ է ընդունելու ...
«Դրօշակի» մատենաշարով լույս է տեսել գրող, հրապարակախոս Մուշեղ Միքայելյանի «Ազատամարտ» գիրքը: Մուշեղ Միքայելյանը սկսել է որպես «Ավանգարդի» աշխատակից, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադիրներից է եղել, 1991 թվականից խմբագրում էր ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտ» թերթը, իսկ ավելի ուշ, մինչեւ իր մահը ԿԳ փոխնախարար էր: Գրքում ամփոփված են հիմնականում Մ. Միքայելյանի խմբագրականները, որոնք փոխանցում ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 30-ին սկսեց նախապատրաստությունը Եվրո-2012-ի ընտրական մրցախաղերինՙ մարզումներն անցկացնելով նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին հավաքականը Երեւանում հյուրընկալելու է Իռլանդիայի հավաքականին: Այդ հանդիպումը սկսվելու է ժամը 20-ին: Իսկ չորս օր անց մեր ֆուտբոլիստները Սկոպիեյի «Ֆիլիպ II» մարզադաշտում ուժերը կչափեն մակեդոնացիների հետ: Խաղը կսկսվի Երեւանի ...
Նոր ուսումնական տարվա առաջին օրը լավ նվեր կստանան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները: Ավանում կբացվի ֆուտբոլի նորակառույց ակադեմիան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով այսօր Երեւան կժամանի ՈւԵՖԱ-ի պատվիրակությունն այդ կազմակերպության նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա է լինելու նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությունից հետո Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ...
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականը, որը սեպտեմբերի 3-ին Երեւանում կմրցի Հայաստանի ընտրանու հետ, կորուստներ կրեց Անգլիայի առաջնության հերթական տուրից հետո: Վնասվածքի պատճառով Երեւան չի ժամանի «Ֆուլհեմի» 31-ամյա կիսապաշտպան Դամյեն Դաֆը: Իռլանդացիներին չի կարող օգնել նաեւ «Բլեքբյոռնի» 29-ամյա հարձակվող Քեյթ Էնդրյուսը, որը դեռ չի ապաքինվել ծանր վնասվածքից:
Սալոնիկի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում, ըստ մրցումների պաշտոնական կայքի, Զավեն Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Իոանիս Նիկոլաիդիսի հետ: Մյուս առաջատարըՙ թուրք Սուաթ Աթալիկը եւս կես միավոր վաստակեցՙ հաշտություն կնքելով Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ: 7 տուրից հետո 5,5 միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Անդրեասյանն ու Աթալիկը: Մրցաշարի նախավերջին տուրում Անդրեասյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Մարիջան ...
Միշկոլցում անցկացվեց արագ շախմատի մրցախաղ իսրայելցի Բորիս Գելֆանդի եւ հունգարացի Պետեր Լեկոյի միջեւ: 4,5-3,5 հաշվով հաղթեց Բորիս Գելֆանդը, որն աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի մրցակիցն է:
Վրաստանի սահմանը ապօրինի հատելու համար ՀՀ քաղաքացի Համլետ Ադամյանին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 2008-ի հոկտեմբերի 22-ին ռուս-վրացական սահմանը` Մցխեթ-Մթիանեթի շրջանում հատելու համար: Հիշեցնենք, որ 2007-ից Ռուսաստանը փակել է Վրաստանի հետ սահմանը, հետեւաբար Ռուսաստանի տարածքից քաղաքացիների մուտքը Վրաստան դիտարկվում է որպես ...