AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

Интернет-магазин матрасов. Иллюстрированный каталог.
zasipay.ru

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#155, 2010-08-28 > #156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010



Տեղադրվել է` 2010-09-01 00:14:25 (GMT +04:00)

«ԻՍԿ ԱՅՍՏԵՂ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՆՔ»

ՀՀ նախագահը հանդիպել է մեդալակիրներ-շրջանավարտներին

«Մասնագետների փոխայցելություններն ու շփումները, այդ թվում` առողջապահության ոլորտում, ոչ միայն որեւէ վտանգ, որեւէ վատ բան չեն պարունակում, այլեւ օգտակար են, քանի որ ժամանակակից աշխարհում պարփակվել, փորձել ամեն ինչ ինքնուրույն անել` ճիշտ չէ: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք շփվել մեր գործընկերների հետ որպես հավասարը` հավասարի: Այնպես որ, մաղթում եմ, որ համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերես գիտելիքներ, այնուհետեւ դառնաս լավ մասնագետ եւ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնես այդ շփումներում», այսպես է պատասխանել ՀՀ նախագահը ուսանողներից մեկին, երբ իր նստավայրում երեկ հյուրընկալել էր ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին:

Շարունակելով` նախագահը նշել է. «Միանգամայն նորմալ երեւույթ է, անգամ` անհրաժեշտություն արտերկրում կրթություն ստանալը, հատկապես` որոշ մասնագիտությունների գծով, որոնց կարելի է տիրապետել միայն արտերկրում: Նույնիսկ Հայաստանում սովորածներին եւ ավարտածներին մեկ-մեկ խորհուրդ եմ տալիս վերապատրաստում անցնել նաեւ արտերկրում: Մենք խրախուսում ենք արտերկրում սովորողներին եւ պատահական չէ, որ այստեղ` նախագահական նստավայրում, հանդիպումներ ենք ունենում բոլոր այն ուսանողների հետ, ովքեր սովորում են արտասահմանի առաջնակարգ ուսումնական հաստատություններում: Մենք շատ շատերի համար սահմանում ենք կրթաթոշակներ: Մի բան ակնհայտ է` եթե կարելի է նույն մասնագիտությունը նույն որակով ստանալ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, իհարկե, նախընտրելի է սովորել Հայաստանում: Իսկ եթե այդ հնարավորությունները մենք չունենք, միայն կարելի է ողջունել եւ խրախուսել արտերկրում կրթություն ստանալը: Սակայն շատ կարեւոր է, որ գիտելիք ստանալուց հետո վերադառնաք հայրենիք: Եթե ստացած գիտելիքները հնարավոր չէ հայրենիքում կիրառել, ապա որեւէ վատ բան ես չեմ տեսնում, որ երիտասարդ մասնագետը, իր գիտելիքները փորձի կիրառել արտերկրում, այնուհետեւ վերադառնա Հայաստան: Այդպիսի դեպքեր էլ են լինում: Ես ասացի, որ մեր արմատներն այստեղ են, մեր հայրենիքն այստեղ է, եւ յուրաքանչյուր հայ պետք է մշտապես մտածի, թե ե՞րբ է վերադառնալու իր արմատներին, ե՞րբ է վերադառնալու հայրենիք, որովհետեւ հայրենիքը միշտ սպասում է իր զավակներին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua