Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ժառանգություն» խմբակցությունն արտահերթ է համարել ԼՂՀ անկախության ճանաչման մասին իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի հոկտեմբերի 5-ին նիստում: «Ժառանգությունը» երեկ ԱԺ նախագահին է ուղարկել իր այդ որոշումը, որի համաձայն խմբակցության պատգամավորների նախաձեռնությունն արտահերթ է ճանաչվել: Այդ օրինագիծը, որով Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն, շրջանառության մեջ է դեռ անցած տարվանից, բայց ...
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, հռչակված նորանկախ հայկական հանրապետությունը ներառում էր ինքնավար մարզի եւ սահմանակից Շահումյանի շրջանի տարածքները: Հռչակագրի ընդունումից մեկ տարի չանցած` ԽՍՀՄ ներքին զորքերի օժանդակությամբ Ադրբեջանն օկուպացրել է Շահումյանի շրջանը: Փորձ արվեց նաեւ գերեվարելու Ղարաբաղն ...
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսին Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանն անմիջապես հաջորդած ադրբեջանական հարձակումը Չայլու գյուղի մոտակայքումՙ ղարաբաղյան զինուժի ուղղությամբ, մնաց անպատիժ: Որեւէ մեկը ուղղակիորեն չդատապարտեց սադրանքը նախաձեռնողին, այսինքն` միջադեպին հետեւած բազմաթիվ ու բազմամակարդակ հայտարարություններում միայն դատապարտվեցին իրադարձությունն ու չորս մարդկային կյանքի կորուստը: Հունիսի 18-ի գիշերը Չայլուի ուղղությամբ դիվերսիոն գործողության ...
Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը պարգեւներ է հանձնել, այդ մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական ...
Թուրքիան ամենայն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող բախումներին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանՙ երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Կարսում լրագրողների հետ հանդիպմանը թուրք դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան խորհրդակցություններ կանցկացնի տվյալ հարցի առնչությամբ ադրբեջանական կողմի հետ: «Որպեսզի վերջ տրվի հրադադարի խախտումներին, Թուրքիան կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը», ...
Օգոստոսի 19-20-ին Հայաստան կատարած պետական այցից հետո այսօր երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ուղեւորվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա հայաստանյան այցի գլխավոր արդյունքը թերեւս ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգման եւ գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումն էր:
Հայաստանը պատրաստվում է սահմանային նոր ուղեկալ բացել հայ-վրացական սահմանում: Ըստ կառավարության տեղեկատվության, այն տեղակայվելու է Լոռու մարզի Ապավեն եւ Ջիլիզա գյուղերի մերձակայքում: Ուղեկալի տարածքային հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մտադիր է 17,5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար) հատկացնել, որից 8,3 մլն դրամը (մոտ 22 հազ. դոլար) տրամադրվելու է 19 քաղաքացիներից ...
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նիստ գումարեցին եւ ընդունեցին հռչակագիր`«Լեռնային Ղարաբաղի Հանարպետության հռչակման մասին»: ԼՂՀ-ն հռչակվեց արցախահայության համար դժվարին ժամանակում, ռազմաքաղաքական բարդ պայմաններում: Հաջորդած ուղին` պատերազմից, հաղթանակներից, զինադադարի ստորագրումից մինչեւ ներկայիս բանակցային գործընթաց եւ Մադրիդյան սկզբունքներ, դեռ հանգուցալուծման չի բերում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: ...
Հայ-արաբական հարաբերությունների պատմության քառհատորյակի հեղինակ, միջազգային ճանաչման արժանացած պատմաբան-արեւելագետ, Հայաստանի ԳԱԱ-ի թղթակից անդամ եւ արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն դոկտ. պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը Լոս Անջելեսում հունիսի 17-ին հյուրընկալվել է ՌԱԿ Հայ իրավանց հանձնախմբի (ARCA) կողմից եւ Թեքեյան մշակութային միության «Պեշկյոթուրյան» սրահում ներկայացրել 2009-ին հայերեն հրատարակված եւ ինը ...
Երեւանի քաղաքապետարանը, երեկ քննարկելով ՀՀՇ-ի իրազեկումը` սեպտեմբերի 17-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին, մասամբ մերժել է այն` արգելելով հանրահավաքի անցկացումն «Ազատության» հրապարակում: Որպես մերժման պատճառ նշվել է «Ազատության» հրապարակում նույն օրը մեկ այլ միջոցառման նախատեսումը: Երթը թույլատրվել է: Իրազեկումը քաղաքապետարան է ներկայացվել 19 օր առաջ, եւ ՀՀՇ-ականների ասելով` ...
Կառավարության որոշումըՙ Հայաստանի քաղաքացիների համար արգելել մեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմը, տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Դա բնական պետք է համարել, քանզի այդ որոշումն անմիջականորեն առնչվում է հազարավոր մարդկանց շահերին:
Սեպտեմբերի առաջին օրն ու ուսումնական տարվա սկիզբն այս տարի Արմավիրի մարզի Շենիկ գյուղում նշանավորվեցին գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահի հիմնումով: Կենտրոնը հիմնվել է Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:
Արենիի պեղումների մասին գիտնականների խոսակցության մի քանի փորձ լրագրողների թեթեւ ձեռքով վերածվեց 5 հազար տարեկան կոշիկի մասին սենսացիայի, իսկ թե իրականում ինչ մշակութային գանձ է Արենիի այժմ պեղվող հնավայրը, սա մի տեսակ երկրորդ պլան մղվեց: Սենսացիաների սիրահարներին նախապես սնենք եւս մի երկու` վերջին շաբաթվա ընթացքում Արենիում պեղված նյութերի մասին տեղեկությամբ, ...
Ավելի հասուն կյանքի նախապատրաստելու փոխարեն դպրոցական դասագիրքն աշակերտներին գիտելիքներ է տալիս միայն տվյալ առարկայի վերաբերյալ: Սա «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի տեսակետն է: Նա դասագրքերից ստացած գիտելիքներն առանձնացնում է երկու խմբի: «Բոլոր դասագրքերն ընդգրկում են այն գիտելիքների պաշարը, որը հետագայում կբավարարի աշակերտին այդ առարկայի գծով ...
Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան հիմնադրամի» նախագահ Արման Ավետիսյանը եւ վերականգնող Արժանիկ Հովհաննիսյանը: Հանդիպման թեման առնչվում է հայ անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների վերականգնմանը եւ դրանք ՀՀ կառավարության շենքում տեղադրելուն: Հիշեցնենք, որ կառավարության ...
Օրեր առաջ ռուսական Տվերի մարզի Կալյազին գյուղաքաղաքից տեղի ռուսները, հայերը, ադրբեջանցիները եւ վրացիները դուրս են վռնդել միջինասիացիներին: Վերջիններս բացառապես աշխատել են գյուղաքաղաքի շինարարական ոլորտում (Կալյազինում այժմ ընթանում է հանգստյան տների ակտիվ շինարարություն - Հ. Ա.), իսկ միջադեպի պատճառը եղել է այն, որ մեկ-երկու ուզբեկներ գիշերը պղծել են ռուս աղջնակի: Բնականաբար ...
Հանրապետության բոլոր դպրոցներում «Գիտելիքի օրը» եւ ուսումնական տարվա սկիզբը սկսվեց ուսուցիչների երդման արարողությամբ, իսկ թե ինչ կտա այդ երդումը, ինչպես ժողովուրդն է ասում, «ճտերն աշնանն են հաշվում» կամՙ կապրենք կտեսնենք:
Նրա գերհագեցած կյանքը դեռ հարուստ է առաջին անգամներով. 2009-2010 թատերաշրջանին հպանցիկ հայացքը հենց սա է հուշումՙ հոկտեմբերին իսպանական Օվիեդոյում առաջին անգամ Տոսկա, նոյեմբերին Վանկուվերում Նորմա մարմնավորելուց հետո դեկտեմբերի 20-ին առաջին անգամ համերգային բացառիկ ելութով հյուր եղավ Պոլսում. «Ժամանակ» թերթի 100-ամյակին նվիրված համերգային բացառիկ ծրագիր, հուզախառն տրամադրություն, սառը քամի, որ բժշկական ...
Կյանքի 87-րդ տարում վախճանվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Պատվո նշան շքանշանակիր Գոհար Աղասու Հարությունյանը:
Փարիզի «Էդիպոլ» հրատարակչությունը լույս է ընծայել Հրայր Հրաչյանի «Հայ մշակույթի 101 կարկառուն դեմքեր» աշխատությունը: Հեղինակը Սեւրի Սամուել-Մուրադ վարժարանի նախկին սան է, արեւելյան լեզուների, ինչպես նաեւ վավերագրերի մասնագետ: Նա երեք տասնամյակ աշխատել է Ֆրանսիայի տեղեկագիտության եւ ավտոմատիկայի ազգային հետազոտական ինստիտուտում, զբաղվելով վավերագրերով եւ արխիվներով: Երկար ժամանակ թղթակցել է Փարիզի «Աշխարհ» թերթին ...
«SOS Արգիճ» նախաձեռնության անդամ Վարդան Գալստյանի ներկայացմամբՙ Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում ժամանակավոր անդորր է. ոստիկանությունը դադարեցրել է իր հարցաքննությունն ու հետապնդումը գյուղացիների նկատմամբ: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արգիճ գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխման կապակցությամբ Մարտունու 5 շրջանի բնակիչները փակել էին Երեւան-Մարտունի մայրուղին`պահանջելով դադարեցնել վտակի հունի փոփոխման նպատակով շինարարական աշխատանքները, ...
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վռամշապուհ Ջիհանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, 2 սեպտեմբերին, ժամը 18-20-ը, Ագաթանգեղոսի 7, 1-ին մուտք, բնակ. 27 հասցեում:
Երեք տարի առաջ ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները դրեցին Հայաստանի ազգային հավաքականի տեխնիկական կենտրոնի հիմնաքարը: Անցել է ընդամենը 3 տարի եւ արդեն պատրաստ է ֆուտբոլի ակադեմիայի շենքն իր 5 խաղադաշտերով, 2 լողավազաններով, մինի ֆուտբոլի, բասկետբոլի խաղահրապարակներով, հյուրանոցային հարմարավետ պայմաններով: Ակադեմիայում կարող են մարզվել 1500 երեխաներ, իսկ տեխնիկական կենտրոնում միաժամանակ ...
Սալոնիկի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Զավեն Անդրեասյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստը հիանալի հնարավորություն ունի շահելու գլխավոր մրցանակը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, Անդրեասյանը 8-րդ տուրում սպիտակներով հաղթել է բուլղարացի գրոսմայստեր Մարիջան Պետրովին: Իսկ ահա Զավենի հետ աղյուսակը գլխավորած թուրք շախմատիստ Սուաթ Աթալիկը սեւերով պարտվեց բուլղարացի ...
Ֆիլիպիններում ընթացող Կամպոմանեսի հուշամրցաշարի հերթական 2 տուրերում Տիգրան Քոթանջյանն ընդամենը կես միավոր վաստակեց: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով զիջեց չինացի Լի Ժաոյինՙ կրելով անդրանիկ պարտությունը: Իսկ 6-րդ տուրում նա հաշտություն կնքեց Յիպինգ Լոուի հետ: 6 տուրից հետո Քոթանջյանը 3,5 միավորով 27-րդ տեղում է:
Բացառված չէ, որ 2004-ի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին մենամարտի առաջին միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, ուկրաինացի Սերգեյ Ձինձիրուկի հետՙ վիճարկելով չեմպիոնական գոտին: Վերջինիս պրոմոութեր Հերի Շոուն ներկայումս բանակցում է Showtime հեռուստաալիքի հետ այդ մենամարտը ցուցադրելու հարցի շուրջը: Եթե գործարքը տեղի ունենա, ապա Մարտիրոսյանի ...
Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որն ընթացիկ մրցաշրջանում «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին դասվող վերջին մրցաշարն է: Հաղթանակը Նալբանդյանին շատ մեծ դժվարությամբ տրվեց: Նրա մրցակիցը թենիսիստների դասակարգման ցուցակում 3-րդ հարյուրյակում տեղ զբաղեցնող հարավաֆրիկացի Դե Վուստ Ռիկն էր: Հաջորդ փուլ մտնելու համար հարկ եղավ 5 խաղափուլ անցկացնել (7-6, 3-6, ...