AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03 > #160, 2010-09-04
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010



Տեղադրվել է` 2010-09-02 00:42:49 (GMT +04:00)

ՓԱՐԻԶՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵԾԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՐՔ

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ

Փարիզի «Էդիպոլ» հրատարակչությունը լույս է ընծայել Հրայր Հրաչյանի «Հայ մշակույթի 101 կարկառուն դեմքեր» աշխատությունը: Հեղինակը Սեւրի Սամուել-Մուրադ վարժարանի նախկին սան է, արեւելյան լեզուների, ինչպես նաեւ վավերագրերի մասնագետ: Նա երեք տասնամյակ աշխատել է Ֆրանսիայի տեղեկագիտության եւ ավտոմատիկայի ազգային հետազոտական ինստիտուտում, զբաղվելով վավերագրերով եւ արխիվներով: Երկար ժամանակ թղթակցել է Փարիզի «Աշխարհ» թերթին եւ «Նոր սերունդ» կազմակերպության «Հայաստան» ֆրանսերեն պարբերականին: Փարիզի արվարձան Շավիլի եկեղեցու ատենապետն է:

Ֆրանսերեն լույս տեսած գրքի գլխավոր նպատակն է հայ համայնքին, ինչպես նաեւ ֆրանսիացիներին ծանոթացնել հայ մշակույթի մեջ ակնառու դեր խաղացած գործիչների հետ: Ինչո՞ւ հենց 101 ակնառու դեմք: Հեղինակն ասում է, որ դա ընդունված թիվ է եւ «լավ է հնչում»: Այդ գործիչները ճարտարապետության ու քանդակագործության, կինոյի, գրականության, երաժշտության, կրոնի ու եկեղեցու, թատրոնի ոլորտների ներկայացուցիչներ են. չկան զինվորականներ եւ գիտնականներ:

Գրքում ներկայացվում են 4-րդ դարից մինչեւ մեր օրերը հասնող ժամանակաշրջանների մշակութային ականավոր դեմքեր, յուրաքանչյուրին հատկացված է 1-3 էջ: Կան նաեւ ֆրանսերեն եւ հայերեն աղբյուրների մատենագիտություն եւ անվանացանկ: Գործիչները ներկայացվում են ըստ ֆրանսերեն այբուբենի տառերի հերթականության: Անուն-ազգանունները այբբենական կարգով, հակիրճ տեղեկություններ պատմաբանների մասին (Ալպագո-Նովելլո, Վալերի Բրյուսով, Լիդիա Դուռնովո, Ֆրեդերիկ Ֆեյդի, Վիկտոր Լանգլուա, Ֆրեդերիկ Մակլեր, Նիկոլայ Մառ, Անտուան Մեյե, Ժակ դը Մորգան, Նիկոլայե Յորգա եւ ուրիշներ):

Գիրքը պատկերազարդված է, նկարիչները, կինոբեմադրիչները, դերասանները, ճարտարապետները ներկայացված են 1-2 ստեղծագործությամբ, թարգմանությամբ: Նախաբանը գրել է Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարանի դասախոս Պողոս Լեւոն Զեքիյանը: Կազմի առաջին էջում Արշիլ Գորկու նկարներից մեկի վերատպությունն է, վերջին էջումՙ Արիել Աճեմյանի «Հայկական պանթեոն» նկարի վերատպությունը: Գիրքը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով:

Հրայր Հրաչյանը մտադիր է եկող տարի վերահրատարակել իր գիրքը, կատարելով բովանդակային փոքր փոփոխություններ: Նա համագործակցում է «Շեն» հասարակական կազմակերպության հետ, որը զանազան միջոցառումների հասույթն օգտագործում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մշակութային զարգացմանն օժանդակելու նպատակով: Կազմակերպության մասնակցությամբ ամեն տարվա դեկտեմբերին Ֆրանսիայում անցկացվում է բարեգործական տոնավաճառ: Հրայր Հրաչյանի գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել այս տարվա տոնավաճառում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua