Հայաստանն ու Ադրբեջանը պետք է չպակասեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփումների ինտենսիվությունը: Այսպիսի կոչ է արել երեկ Բաքվում պաշտոնական այցելությամբ գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում:
Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը տեսնելու երազանքը Ադրբեջանի համար սեփական աքլորության ամենասովորական մի դրսեւորում է: Հերթական անգամ էլ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը իր ցանկությունը որպես հեռանկար ներկայացնելով հայտարարել էր, թե ադրբեջանական դրոշը կբարձրացվի Ստեփանակերտում:
Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվության մասին: Մասնավորապես, ըստ ՌՀՄ տարածած հաղորդագրության, ադրբեջանական «Զերկալո» թերթը օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած առճակատման առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՌՀՄ փոնախագահ Գեղամ Խալաթյանից : վերջինս իբր ներկայացրել է, թե անտեղյակ է միջադեպի մանրամասներին, միայն լսել է, ...
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը միավորում է 60 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւերը: Կազմակերպությանն անդամակցում է նաեւ ՀՀԿ-ի երիտասարդական թեւը: Այս կազմակերպության 11 երկրի 18 ներկայացուցչի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշել է, որ խնդիրը ...
Վիկտոր Միշին անունը նոր սերնդին ծանոթ չէ: Հները մինչդեռ կհիշեն, որ նա ժամանակին գլխավորել է խորհրդային կոմսոմոլը, հետո նշանակվել ՀԱՄԿԽ նախագահ: Մի կարճ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղ է գործուղվել որպես Հատուկ կառավարման կոմիտեի անդամ:
Երեկ «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: Այցի շրջանակում նա հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի հետ: Հայաստանից դերասանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ` այցն ավարտելով սեպտեմբերի 7-ին: «Կարոտ» փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղումՙ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ նախագահ ...
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրիՙ Հրանտ Դինքի սպանությունից ավելի քան երկու տարի անց մի թուրք լրագրողի 28 տարվա բանտարկություն է սպառնում այդ սպանության հանգամանքների մասին գիրք գրելու համար, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ լուրը քաղելով Ստամբուլի «Հյուրիեթից»:
Այսպես է գնահատում ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը վերոնշյալ կենտրոնի հասարակական ծառայությունների մրցանակը այս տարվա հունիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհելու որոշումը: Ստորեւՙ թարգմանաբար հատվածներ ՌԱԿ Բոստոնում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված նրա ընդարձակ հոդվածից, որտեղ մանրամասնություններ է ներկայացնում այդ կենտրոնի գործունեության եւ ֆինանսավորման աղբյուրների մասին:
Թուրքական իշխանությունը հայտարարում է իբր տեխնիկական պատճառով խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ին չհասցնելու մասին: Վանի նահանգապետը նշել է, թե 200 կգ-անոց խաչի տեղադրման համար անհրաժեշտ է հատուկ աշտարակ, բայց սեպտեմբերի 19-ին խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները: Այս բոլորը Վանի նահանգապետն ասել է Աղթամարի Ս.Խաչի վերաբացման ...
Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վաղը երկօրյա այցով կժամանի Բաքու: Նա խորհրդատվական հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես` արծարծվելու են Հարավային Կովկասի եւ Ադրբեջանի վերջին շրջանի իրադարձությունները:
Թուրքիան պետք է ճանաչի հայերի կոտորածների փաստը եւ ներողություն խնդրի: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու արձագանքելով հենց այդ առնչությամբ հնչած հարցին` իր անձնական կարծիքը երեկ հայաստանյան մի քանի լրատվամիջոցների լրագրողների մասնակցությամբ անցկացվող սեմինարում ներկայացրեց արդեն մի քանի օր Երեւանում գտնվող թուրք քաղաքագետ Զաֆեր Յորուքը:
Գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը 90-րոպեանոց ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով`ամերիկյան եւ եվրոպական աղբյուրների հիման վրա: «Աղետ» անունով ֆիլմում հիմնականում վավերագրեր են, ընդ որում` մի մասը նախկինում երբեք չհրապարակված փաստեր` ցեղասպանության ականատես դիվանագետների նամակագրություից: Օրինակ, ըստ Spiegel-ի` Խարբերդում ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեյվիսն իր նամակներից մեկում գրել է, թե տեղի ունեցածի ...
«Ազգը» տեղեկացրել էր, որ անցած շաբաթ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւըՙ «Ոսկե մեդալ», եւ հանդիպման ժամանակ խոսվել է առաջիկա համագործակցության ծրագրերի շուրջը: Երեկ նախարար Հասմիկ Պողոսյանն ու դոկտոր Զավեն Եկավյանը ...
Երեկվա ատյանի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարցՙ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի եւ հայրենադարձության օրենքի նախագծին առնչվող խնդիրները ու նաեւ կերպարվեստի գործիչների համաժողովի կազմակերպման աշխատանքների մասին զեկույցները:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություն է նախատեսվում քաղծառայության մասին օրենքում: Լրացումներով նախատեսվում է հստակեցնել քաղաքացիական ծառայության շրջանակը եւ կոնկրետ սահմանել քաղծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմը, որտեղ պետք է լինեն համապատասխան մարմնի ղեկավարն ու նրա տեղակալները, կադրային ստորաբաժանման ...
Վերջին օրերին տարածվող լուրերի համաձայնՙ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին շուտով այդ պաշտոնում կփոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Չնայած պաշտոնապես ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ պետական կառույցներից այս լուրը հերքում են, սակայն դրա շրջանառությունը դրանից չի դադարում: Ի դեպ, մամուլում ...
- ՀԱԿ-ին իրականում ոչ թե բուն հանրահավաքն է հետաքրքրում, ժողովրդին ինչ-որ բան հասցնելը, գաղափարախոսությունը, այլ բացառապես հնարավորին աղմկահարույց սկանդալներ, քաշքշուկներ, ծեծկռտուք հրահրելը, որպեսզի անպայման ձերբակալվածներ լինեն, որոնց հարցը հետագայում պարբերաբար, որքան հնարավոր է երկարատեւ շահարկեն, նրանց անունը քաղբանտարկյալ դնեն կամ ամպագոռգոռ այլ որակումներ տան, ավելին` ցույց տան եվրոպական տարբեր չինովնիկների` ...
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով` հասարակության քաղաքականացված հատվածը հասկանում է ՀՅԴ-ին. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություն ձեւավորելու համար, մենք ընդդիմություն չենք` քանդելու համար: Մենք ընդդիմություն ենք իշխանության, բայց ոչ երկրին»: ՀՅԴ-ն Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, արտաքին ուժերին Ղարաբաղի հարցում հայկական կողմին հնարավորություն տվող որեւէ քայլի չի գնա, իսկ ...
Armenia EXPO 2010 տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը երեկ բացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել են Logos expo center ցուցահանդեսային ընկերությունը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա մասնավորապես նշեց, որ այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն էՙ ...
«Նարեկացի արվեստի միության» սրահում սեպտեմբերի 2-ից ցուցադրվում են Թեհրանի «Ակունք» կենտրոնի աշակերտների նկարչական աշխատանքներըՙ մաքուր, անաղարտ գունային աշխարհ, որտեղ հեղինակների ինքնարտահայտությունը բնությանը ներդաշնակ լուռ երկխոսություն էՙ գեղեցիկ բնապատկերներՙ տարվա եղանակների ու ծաղիկների:
«21-ի հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնն աշնանային համերգաշրջանը կսկսի նորՙ «Երեւանյան հեռանկարներ» անունով եւ սեպտեմբերի 22-ին ու 23-ին Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներով: Անվանափոխությունը պայմանավորված է Եվրոպական փառատոների միությանն անդամակցությամբ, ինչը ենթադրում է, որ փառատոնն այս կամ այն քաղաքի անունով կոչվի, իսկ երկրորդըՙ նախորդած համերգներով նախանշված մակարդակը այլեւս երբեք, անգամ ...
«Ոչ, նետ, յոխ», այսպես պատասխանեց երգահան Ռուբեն Հախվերդյանը լրագրողների այն հարցին` արդյոք Ռուբեն Հախվերդյանը հեղինակային իրավունքի հետ կապված պայմանագի՞ր է կնքել թուրքերի հետ: Երեկ «Հայելի» ակումբում Ռ. Հախվերդյանը տեղեկացրեց, որ իր երգերը թուրքերեն կատարելու վերաբերյալ առաջարկ չի ստացել, բայց եթե ստանար, չէր մերժի: «Իմ երգերը երգում ...
Գյումրու հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծել է ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարան` նախատեսված լսողության խնդիրներ ունեցող անձանց, հատկապես պատանի ու երիտասարդ տղաների եւ աղջիկների համար:
Մշակույթի, գեղարվեստական գրականության նահանջն արդի շրջանում արդյոք պայմանավորված է դրանց նկատմամբ հանրային որոշակի անտարբերությամբ: Իսկ գուցեՙ այս ոլորտի հանդեպ պետական անփութությա՞մբ, եթե հարաբերելու լինենք պետբյուջեի հատկացումների չափաբաժինները, թերեւս, ամենասակավ միջոցներն ուղղված են գիտությանն ու մշակույթին, գրահրատարակչական գործին: Եվ սակավ են նաեւ բարեգործական-բարեսիրական այն հիմնադրամներն ու կազմակերպությունները, որոնք իրենց միջոցներն ուղղում ...
Ամեն տարի Հայաստանում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 800 նոր դեպք: Այս մասին ասել է Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի բաժանմունքի վարիչ Մարտին Միրաքյանը: News. am-ի փոխանցմամբ` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիմնականում 50-55 տարին լրացած կանայք` չնայած հիվանդությունը կարող է զարգանալ շատ ավելի վաղ տարիքում: Մարտին Միրաքյանը ...
Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային տուրում հայ շախմատիստը սեւերով 35-րդ քայլում պարտության մատնեց չինացի Վան Հաոյին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս մեկնարկային տուրում սեւերով հաշտություն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ:
Գերմանական «Բադիշե ցայթունգից» սեպտեմբերի 1-ին տեղեկանում ենք, որ Ֆրայբուրգում կայացած ջութակահարների միջազգային մրցույթում մեր հայրենակից, 27-ամյա Մարտին Յավրյանը Զյոլդենից 22-ամյա Ելենա Գրաֆի հետ արժանացել է երկրորդ մրցանակի: Առաջին մրցանակի եւ Մոցարտի ջութակի կոնցերտի լավագույն կատարման համար պարգեւի է արժանացել իսրայելցի 24-ամյա Իտամար Ցորման: Լավագույն պատանի մեկնաբան է ճանաչվել 14-ամյա Միլենա ...
Ֆիլիպիններում ավարտին է մոտենում շախմատի Կամպոմանեսի հուշամրցաշարը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, նախավերջինՙ 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սեւերով պարտության մատնեց ֆիլիպինցի Մերբեն Ռոքուեին: Քոթանջյանը 4,5 միավորով 27-րդ տեղում է: Ավարտական տուրում Քոթանջյանը սպիտակներով կմրցի հնդիկ միջազգային վարպետ Ռոյ Սապտարշիի հետ:
Ավելի քան 100 ստորագրությամբ դատական հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի շուտով կներկայացվի վարչական դատարան: Կոլեկտիվ դատավարությանը միացել են Երեւանի քաղաքացիներ, ուսանողներ, մտավորականներ, բնապահպաններ, ակադեմիկոսներ եւ գիտնականներ: Հայցվորների շարքում են բնապահպան Կարինե Դանիելյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Ադոլֆ Մանթաշյանը, Վիլեն Հակոբյանը: