Առհասարակ ինչո՞ւ են միջնորդները հանդիպումներ կազմակերպում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եթե պաշտոնական Բաքուն ԼՂ խնդիրը փոխզիջումների միջոցով լուծելու իրական ցանկություն չունի: Իսկ որ դա այդպես է, երեւի ոչ ոք արդեն չի կասկածում:
Նախորդ օրը երեկոյան ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության «Ընդունելությունների դահլիճում» Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախարարներ Նալբանդյանի, Լավրովի եւ Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումից հետո նախարարները մամլո ասուլիսով հանդես չեկան, ինչի պատճառը, թերեւս, ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի` ավելի քան 30 մարդու կյանք խլած պայթյունն էր: Մինչեւ Մոսկվա մեկնելը Էլմար Մամեդյարովը հարցազրույց էր տվել ...
Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները էյֆորիայի մեջ են: Քաղաքագետներն այնտեղ համարձակ ենթադրություններ են անում եւ քննարկում Հարավային Սուդանի հանրաքվեի հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա, որն իրավական թնջուկի մեջ է հայտնվել տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների արանքում: Բաքուն, հասկանալիորեն, լուռ է մնում այս հարցի վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, անցյալ տարվա մայիսի 31-ին իսրայելական հատուկ ջոկատի զինվորները հարձակում էին գործել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող «Ազատության նավատորմիղի» վրա, որի հետեւանքով սպանվել էր թուրքական «Մավի Մարմարա» նավի 9 ուղեւոր: Այդ նավը անձնակազմի 29 անդամներով եւ 561 ուղեւորներով նավատորմիղում խոշորագույնն էր:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը 2010-ի իր ամփոփիչ զեկույցում քննադատական գնահատականներ է տվել Հայաստանի իշխանությանը` մարդու իրավունքների ասպարեզում գործելու տեսանկյունից: Նախ քննադատվել են 2008-ի դեպքերի հետաքննության ոչ լիարժեք իրականացումը, ընդդիմադիրների` անազատության մեջ գտնվելու փաստը, ապա եւ ոստիկանությունում դաժան վերաբերմունքի եւ կտտանքի փաստերը: Անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների ազատության խոչընդոտմանը` հատկապես ...
ԵԽԽՎ նստաշրջանում ելութ ունեցած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ կարողացել է հարց ուղղել, թե որքան շուտ Թուրքիան կարողանա բաց աչքերով նայել իր պատմությանը եւ համարձակություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, այնքան շուտ կազատվի անցյալի ծանր բեռից եւ քաղաքակիրթ պետությունների շարքում կդասվի: Թուրքիայի նախագահը, սակայն, «ցեղասպանություն» ...
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում երեկ հարյուրավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շղթան, երթ են անցկացրել` պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանք պահանջել են երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը երեք տասնամյակ կառավարում է երկիրը: Բախումների, բռնությունների կամ ձերբակալությունների մասին լուրեր չկան: Ինչպես Թունիսի հեղափոխության ժամանակ, Եգիպտոսում նույնպես բողոքի ...
Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագծի արժեքը կարող է վերանայվել: Այս մասին երեկ համապատասխան գերատեսչությունների Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղեկացրել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:
Շվեյցարական լրատվամիջոցները իրազեկում են, թե 2011-ի հունվարի 1-ից Շվեյցարիայի Դաշնության նախագահությունը ստանձնած տիկին Միշլին Քալմի Ռեյը, որ երկուշաբթիՙ հունվարի 24-ին առաջին արտերկրյա այցով գտնվում էր Գերմանիայում, մինչ հյուրընկալող երկրի կանցլեր Մերկելի եւ նախագահ Վուլֆի հետ հանդիպելը տեսակցել է ԳԴՀ արտգործնախարար Գուիդո Վեսթեվելլեի հետ: Զրույցի թեման միջազգային խնդիրներն են եղել, անդրադարձել ...
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ելույթ էր ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ այդ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն ավարտել էր ելույթը, ապա եւ պատասխանել պատվիրակների հարցերին, այդ թվումՙ հայ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,6 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 3 տրիլիոն 509 մլրդ դրամ: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսական աճը կազմել է 16,1 տոկոս:
Տրանսպորտի եւ կապի նախարարության 2011-ի գերակա խնդիրները 4-ն են, որոնց երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախարար Մանուկ Վարդանյանը: Դրանցից առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու 32 կմ հատվածի շինարարությունն է, որը Երեւան-Այրում ճանապարհը կկրճատի 70-100 կմ-ով: Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում նախագիծը կհաստատվի, դրանից հետո կհայտարարվի մրցույթ, եւ աշնանը ...
Մոտավոր հաշվարկներովՙ Երեւանի փողոցներում գիշերում են ավելի քան 100 անօթեւան մարդիկ: Հանրապետությունում անօթեւան մարդկանց համար կա ընդամենը մեկ ժամանակավոր կացարան, որը տեղակայված է Երեւանում: Այս մասին երեկ լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը: Անօթեւանների կացարանը 2006 թվականից առ այսօր սպասարկել ...
Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգը` երեք ամսյա ռուսերենի դասընթացների կազմակերպում քաղաքապետարանի աշխատակիցների համար, զայրացրել ու մտահոգել է երկրում գործող տարբեր հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:
Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստ, որին մասնակցելու է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հավանաբար ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգի` Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման անհավանականության մասին հայտարարությունից եւ Կարապետիչի հանրահավաքային հայտնությունից հետո ՀԱԿ-ի ղեկավար շերտը կարիք ունի ճշգրտելու իր հետագա գործելակերպը:
«Ազգը» 2008-ին (20.06) անդրադարձել էր Նինա Մաքսիի «Баку-90» վավերապատում գրքի լույսընծայմանը: Գիրքը 1988-1990 թթ. «ինտերնացիոնալ» Խորհրդային Ադրբեջանում անպատիժ կերպով իրականացված հայկական ջարդերի մասին է: Մարդկության դեմ գործված այդ ոճիրները այդպես էլ չարժանացան միջազգային ընկերակցության պատշաճ գնահատանքին: Այդ գիրքը թարգմանվեց անգլերեն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ եւ ատյաններ իմանան դառը ճշմարտությունը:
Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ եւ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանը 1920-ականներին եկավ ու հաստատվեց Հայաստանում: Սկզբում վարձով էր ապրում, տարիներ անց լավագույն ընկեր, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի խորհրդով նախկին Տեր-Ղուկասով, ներկայիս Նալբանդյան փողոցում 1500 մետր հողատարածք գնեց: Հողատարածքի մի հատվածում Չուբարյանը առանաձնատուն կառուցեց, մնացած հատվածում ծառեր ...