Հայաստանում մի շարք զուգահեռ եւ առաջին հայացքից անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Նախ` իշխանությունների տարբեր գործողությունների հետեւանքով ավելանում է դժգոհների թիվը. ասենք, փողոցային առեւտրի դեմ պայքարից բավական մեծ թվով մարդիկ զրկվում են օրվա մի կտոր հացը վաստակելու հնարավորությունից: Զուգահեռ` պաշտոնափոխություններ են լինում, որոնք, թվում է, պետք է ծառայեն կառավարման ձեւի ...
Երկուշաբթի մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ նախագահ Մեդվեդեւը պաշտոնանկ է արել կենտրոնական դաշնային շրջանի ներքին գործերի վարչության պետ Անդրեյ Ալեքսեեւին, որին նշանակել էր հենց ինքը 2010-ի սկզբին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը տեղեկացրել է, որ պաշտոններից ազատվել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանության պետն ...
Ռուս-վրացական հարաբերություններում զարգացումներն ու իրադարձությունները, որպես կանոն, ծառայում են երկկողմ մեղադրանքների եւ վիրավորանքների թվաքանակն ու ընթացքն ավելացնելուն ու ուժեղացնելուն: Հերթական անգամ հակազդեցության արտահայտման առիթ են դարձել ինչպես աբխազական երկաթգծի` ռուսական միջոցներով վերանորոգելու ծրագրի իրականացումը, այնպես էլ Հարավային Օսիայում ռուսական բազայի սպառազինության ավելացումը:
Թե ինչո՞ւ եվրոպացի դիվանագետներ Ժոզե Մանուել Բարոզուն, Պիտեր Սեմնեբին, Թյորբերն Յագլանդը մեկը մյուսի ետեւից որոշեցին «պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», պարզ է դառնում երեք «պատասխաններից». նախ` այս երեք պաշտոնյաներից առաջին երկուսը օրեր առաջ Բաքվում էին, իսկ Յագլանդը պատրաստվում է մոտ օրերս մեկնել: Երկրորդ` եվրոպացիներին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետեւաբար` գուցե եւ ...
Բարոզուի` Բաքու կատարած այցից մեկ շաբաթ անց «Գազպրոմի» նախագահ Ալեքսանդր Միլլերը ոչ թե եկավ Ադրբեջան, այլ Ռուսաստան կանչեց ադրբեջանական պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւին: Վերջինս, ի դեպ, ընկերության «գլխավոր նախագահը» չէ. այդ պաշտոնը, ինչպես ամեն ադրբեջանականում, Իլհամ Ալիեւինն է: Միլլերն ու Աբդուլաեւը պայմանավորվեցին, որ Ռուսաստանը 2011-ին կմեծացնի ադրբեջանական ...
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի արդյունքները, ըստ որոնց` հարկային մարմինները հավաքագրել են նախորդ տարվա ցուցանիշը գերազանցող` 21 միլիարդ 505 միլիոն դրամ հարկային եկամուտներ, տուրքեր ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Ի հետեւանք տեղերում իրականացված 886 ստուգումների` պետական բյուջե է մուտքագրվել 788 միլիոն դրամ, որը 37 տոկոսով ...
«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթին, որը հարցերին պատասխանելիս, առանց դիվանագիտական հարաբերությունների համար հայկական կողմին առաջադրվող նախապայմաններից հրաժարվելու, հայտարարել է. «Թուրքիայի համար Հայաստանը ոչ թե սպառնալիք է կամ թշնամի երկիր, այլ հավանական բարեկան»:
Հայաստանի եւ Թուրքիայի փակ սահմանը ազգային խնդիր է, եւ երկրներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես ապահովեն իրենց սահմանների պաշտպանությունը: «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորնբորն Յագլանդը:
Դեկտեմբերի 27-28-ին ԳԱԱ-ում տեղի ունեցավ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություն: 28 թափուր տեղի համար (22 թղթակից անդամ եւ 6 իսկական անդամ) ներկայացվել էր 83 հայտ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` կային ոլորտներ, որտեղ մեկ թափուր տեղի համար պայքարում էին մի քանի գիտնական: ԳԱԱ ընտրությունների արդյունքները դժգոհություն առաջացրին ոչ միայն գիտնականների, ...
Անկախ տարատեսականությունիցՙ ՁԻԱՀ-ի դեպքերը կայունություն են արձանագրել ըստ այդ բնագավառում ՄԱԿ-ի կատարած ուսումնասիրությունների: Բայց այնտեղ նշված տվյալները շարունակում են տագնապ առաջացնել, քանի որ անցյալ տարի դրանով վարակվել է 33,3 միլիոն մարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Սոֆիա): Նախագահի մեկ այլ կարգադրությամբ Սհոյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: Նախագահականից հայտնում են նաեւ, որ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Արտավազդ ...
Արմենական-ՌԱ կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սույն թվականի հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում կատարված տեռորիստական ակտի հետեւանքով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, խստագույնս դատապարտում է նմանատիպ յուրաքանչյուր գործողություն եւ կոչ անում աշխարհի բոլոր ժողովուրդներինՙ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ այդ եւ նմանօրինակ արարքների կազմակերպիչների եւ իրագործողների:
Իշխանությունները չգիտես ինչու կարծում են, թե Հայաստանում այլեւս երեխա չի ծնվելու է, իսկ եթե ծնվի, նրան հարկավոր չեն մանկապարտեզ, գրախանութ, գրադարան: Նման շինությունները շուտով մայրաքաղաքում կհամարվեն շքեղություններ. դրանց փոխարեն քաղաքում վեր կխոյանան դատարկ, սակայն բարձրահարկ «էլիտար» շենքեր: Մայրաքաղաքում գրախանութները վաճառելուց, այգիները հատելուց հետո կառավարությունը որոշել է սեփականաշնորհել նաեւ մանկապարտեզները: Սեփականաշնորհված ...
Նյույորքյան Citibank-ը «Արդշինինվեստբանկին» տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` 9 մլն դոլար ընդհանուր չափով: Բանկից ստացած հաղորդագրությունից տեղեկացանք նաեւ, որ երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչեւ մեկ տարվա առեւտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման ...
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ստորագրել են պայմանագիրՙ կառավարության նախաձեռնած կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի մեկնարկի մասին:
Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը եւ ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային եւ ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանն ասում է, որ մարդու մեջ ապրում են ե՛ւ չարը, ե՛ւ բարին, աշխարհիկն ու հոգեւորը, որոնք միշտ պայքարում են իրար դեմ: Այսպիսի բացատրություն նա տվեց բախտագուշակության ու սնոտիապաշտության մասին խոսելիս. «Արմատ» ակումբի երեկվա ասուլիսը հենց այս թեմային էր վերաբերում: Մյուս բանախոսը Ս. Հովհաննես եկեղեցու սպասավոր Շմավոն քահանա Ղեւոնդյանն ...
Տասնութամսյա ծրագրումից եւ նախապատրաստական աշխատանքներից հետոՙ անցյալ տարվա երրորդ եռամսյակում ՀԲԸՄ-ի երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ցանցը ավարտին հասցրեց Խաչիկ գյուղում (Հայաստան) այգու կառուցումը, համագործակցելով առաջին անգամ ցանցի տարբեր երկրներում եւ քաղաքներում (Բուենոս Այրես, Նյու Յորք, Լոս Անջելես, Մարսել, Ֆիլադելֆիա, Տորոնտո, Ֆրանկֆուրտ եւ այլն) գործող ԵԱ-ի մասնաճյուղերի հետ: Խաչիկ գյուղը ադրբեջանական սահմանի ...
Վենետիկի Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը տեղեկացնում է տեղի համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի 2011-ի ամառային խտացյալ դասընթացների մասնակցության մանրամասն տեղեկությունները: Դասընթացները տեղի կունենան օգոստոսի 1-18-ըՙ 4 մակարդակներով, բացարձակ սկսնակներից մինչեւ առաջադեմները: Երկուշաբթիից ուրբաթ, օրական հինգ դասաժամՙ առավոտյան ժամերին: Քննությունները օգոստոսի 19-ին, ժամանումՙ հուլիսի 30-31, մեկնումՙ օգոստոսի 20-21: Դիմումները կատարել անձամբ եւ ...
ԱՄՆ-ից անցած տարվա դեկտեմբերի 27-ին դուրս եկած Ստեփան Փարթամյանը դեկտեմբերի 29-ին հասավ Երեւան` մտքում հաստատապես որոշած, որ հաստատվելու է Հայաստանում: Լոս Անջելեսի տարբեր հայկական հեռուստածրագրերում արդեն 11 տարի գործում է նրա հեղինակային հաղորդումըՙ սկզբնապես «Քո կարծիքը», այնուհետեւ` «Բարի լույս» անվանմամբ: Մի փոքր մեզանից տարբեր է նրա կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման ...
Վեյք Ան Զեեի մրցաշարում անպարտելի ելույթներն է շարունակում Լեւոն Արոնյանը: 10-րդ տուրում Արոնյանը սեւերով արդեն 26-րդ քայլին հաշտություն կնքեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Կրամնիկն առաջինն ավարտեց իր մրցավեճը` արդեն 21-րդ քայլին Յան Սմիթսի հետ պարտիայում ...
«Կիլիկիա» ակումբի ղեկավարությունը պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկացնելով, որ թիմը լուծարվում է եւ չի մասնակցելու գավաթի եւ առաջնության հանդիպումներին: Ակումբի ղեկավարությունը նաեւ տեղյակ է պահել թիմի մարզչական կազմին ու ֆուտբոլիստներին, որ հունվարի 25-ից կարող են այլեւս պարապմունքներ չանցկացնել:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնությունում բավական հետաքրքրական ու անզիջում մրցապայքար է ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: Առաջնության մասնակիցները մրցաշարային աղյուսակում բավական խիտ են դասավորված, ուստի միավորի յուրաքանչյուր կորուստ կարող է ճակատագրական լինել չեմպիոնի տիտղոսի հավակնորդների համար:
Armsport.am-ի տեղեկացմամբ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նախնական պայմանագիր է կնքել ՌԴ ֆուտբոլի պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք ստացած «Կրասնոդարի» հետ: Հայ ֆուտբոլիստը օրերս կժամանի Կրասնոդար, որտեղ բուժզննում կանցնի: Ըստ դանիական լրատվամիջոցների, Մովսիսյանի տրանսֆերի համար «Կրասնոդարը» «Ռանդերսին» 2,6 մլն դոլար է վճարել:
Էդգար Մանուչարյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, որում սկսել է մարզական կարիերան: Էդգարը դեռեւս 15 տարեկանումՙ 2002-ին է նորամուտը նշել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններումՙ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: 2004-ին նա ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանից տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», հետագայում վարձավճարով հանդես եկավ հոլանդական մի քանի ակումբներում: Անցած ...
Գյումրիի «Շիրակը» շարունակում է Ծաղկաձորում նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Լեռնային պայմաններում հիմնական ուշադրությունը դարձվում է ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների բարելավմանը: Իսկ փետրվարին թիմը կմեկնի Անթալիա, որտեղ արդեն ստուգողական հանդիպումներում կփորձարկի ուժերը: Անթալիայում թիմի մարզիչները կփորձարկեն բելգիացի 2 ֆուտբոլիստիՙ պաշտպանի եւ հարձակվողի: Շարունակվում են բանակցությունները նաեւ տեղացի ֆուտբոլիստների հետ:երրորդ կողմերի միջամտությամբ ձեռք բերված» ...