Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակին նվիրված սուրբ պատարագով, զինվորներին ու զինվորականներին օրհնությամբ եւ գոհաբանական մաղթանքով երեկ հանրապետությունում մեկնարկեց Հայոց բանակի 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:
Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության եւ առաջատար մեր համալսարանների ու գիտական կենտրոնների միջեւ կնքված պայմանագրերը խոստումնալից են. հույս են ներշնչում հետագայում մեր ազգային բանակի տարբեր ստորաբաժանումներում գիտական մտքի կիրառման, նորագույն տեխնոլոգիաների յուրացման ու գործարկման ուղղությամբ:
WikiLeaks-ի տրամադրության տակ գտնվող եւս մի քանի փաստաթղթեր Ադրբեջանին վերաբերող սենսացիոն նյութեր են պարունակում: Դրանք Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրերն են պետքարտուղարությանը, որոնք ունեն «գաղտնի» գրիֆ: Այդ մասին հայտնի է դարձել «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթին: Ըստ այդմ, դեսպանը տեղեկագրել է, որ դեպի Եվրոպա հերոին հիմնականում տարանցվում է Աֆղանստան-Իրան-Ադրբեջան ...
Այդ մասին երեկ նշել է թուրքական NTV-ն: Ըստ տեղեկության, նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով Ստրասբուրգում թուրք լրագրողների հարցերին, ասել է. «Հենց որ Թուրքիա վերադառնամ, հանդիպելու եմ պետական վերահսկիչ խորհրդի նախագահին հարցնելու համար, թե Դինքի սպանության գործին հետեւելը չի՞ մտնում իր իրավասությունների մեջ: Եթե այո, ապա առանց վարանելու կհետաքրքրվեմ այդ գործով: Անտեղի ...
Հունվարի 27-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005-ին ընդունած որոշումով հռչակվել է Հոլոքոսթի զոհերի հիշատակման միջազգային օր: Երեկ այդ օրը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես նշվել է: Տեղեկացնելով այդ մասին, «Դունիաբյուլթենի» կայքէջը նշում է, որ Ստամբուլի Նեւե Շալոմ սինագոգում Հոլոքոսթի օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի արտգործնախարարության ...
Թուրքիայի արտգործնախարարությունը քաջալերում է երկրի ոչ մահմեդական փոքրամասնություններին նախարարությունում աշխատելու դիմում ներկայացնել: Այժմ պաշտոնատարների մեջ փոքրամասնության որեւէ ներկայացուցիչ չկա, հաղորդում է «Ռադիո Վատիկանը»ՙ հղում անելով չորեքշաբթի «Հյուրիեթ դեյլի նյուզին» պետքարտուղար Նաչի Կորուի տված հարցազրույցին: «Բայց սա չի նշանակում, թե այսպես էլ պիտի մնա: Մեր դռները բաց են», ասել է թուրք ...
Իրանական ներքաղաքական խմորումները հանգեցրին նրան, որ արդեն գործադիրի ղեկավար Ահմադինեժադը ուղղակի բարձրաձայնեց իր ղեկավարած կառավարության ծրագրերը խոչընդոտողների անունները:
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը գոհ է անցած ֆինանսական տարվա արդյունքներից: Նրա խոսքով, անցյալ տարի պետական բյուջեի սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 101,3 տոկոսով: Փաստացի մուտքերը կազմել են 23,7 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 11,4 տոկոսով: Փաստացի ծախսերը ծրագրված 64,9 միլիարդի դիմաց կազմել են 62 միլիարդ դրամ: Հայաստանի ...
Որպես տարածաշրջանում ամենահեղինակավոր եւ խոշոր խաղացողՙ Ռուսաստանը ի վիճակի է զսպել ինչպես սպառազինությունների վազքը մեր տարածաշրջանում, այնպես էլ ռազմական գործողությունների վերսկսումը: «Գուցե իմ խոսքերը կտրուկ են, կամ ես չափազանցում եմ Ռուսաստանի հնարավորությունները, բայց սա է իմ համոզմունքը», ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի` ԼՂ հարցում դերակատարության առնչությամբ այսպիսի հայտարարություն ...
ԵԽԽՎ-ի պատվիրակները երեկ հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական պետության կառուցում», այդ մասին հայտնել է «News.am»-ը:
Կառավարության նիստի սկզբում երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ թոշակների վճարման շուրջն այս ամիս ստեղծված իրավիճակին: Նշելով, որ հերթեր էին գոյացել «Հայփոստում», եւ արդարացի դժգոհություն կար, նա ստեղծված իրավիճակի մասին պահանջեց բացատրություններ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից:
2011թ. հունվարին տեղի ունեցած ՀԴՄ կտրոնների վիճակահանության շահումների տրամադրման համար սահմանված ժամկետը երեկ կառավարության որոշմամբ երկարացվեցՙ հունվարի 31-ի փոխարեն սահմանվելով մինչեւ փետրվարի 5-ը: Միաժամանակ որոշվեց սահմանել վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետեկամուտների կոմիտեից պահանջեց ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ հերթեր չառաջանան, ...
«Յունիբանկ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Այսուհետ թոշակառուները կարող են իրենց կենսաթոշակները ստանալ «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի միջոցով: Պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը թոշակառուների համար կիրականացվի անվճար: Առաջին կենսաթոշակների վճարումը բանկը կիրականացնի մարտ ամսին` մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը դիմած թոշակառուներին:
Ներքաղաքական ընդերքային քաղաքական խմորումների թեման երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նախ հրեց վարչապետի ուղղությամբ` գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելու առթիվ մտահոգվելով, թե հերթը հասավ գյուղատնտեսությանն ու գյուղացիներին. մանր եւ միջին բիզնեսը վերացնելուց կամ նրա տեսակարար կշիռը տնտեսության մեջ նվազեցնելուց հետո հերթը գյուղատնտեսությանն է, որ այդ ոլորտը ...
Կառավարությունը երեկ հավանություն տվեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու նախնական ծրագրին: Երկաթուղու այս հատվածի կառուցմամբ միմյանց կմիացվեն Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան եւ Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղություններըՙ զգալիորեն կրճատելով ինչպես միջմարզային, այնպես էլ միջհանրապետական փոխադրումների հեռավորությունն ու արժեքը:
Երեւանում ապրիլի 20-22-ին անցկացվելու է «Շինարարություն եւ ինտերիեր» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպում է «Պրոմէքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Միրիջանյանը «Արմենպրեսին» փոխանցել է, որ ցուցահանդեսի ժամանակ հիմնականում ներկայացված են լինելու տեղի գործարարների արտադրանքն ու ծառայությունները: Վահագն Միրիջանյանը նշել է. «Մենք հիմնական շեշտը ...
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունը իջեցնում է «Բարբառ», «18+», «Համար 5», «Միասին գիշերային», «Սիրում եմ...», «Տուրիստ» եւ «1000 ու 1 SMS» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների զանգերի սակագները դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր: Մասնավորապես, «Բարբառի» բաժանորդներըՙ նախկին 77 դրամի փոխարեն, «18+»-ի բաժանորդներըՙ 68 դրամի փոխարեն, «Համար 5»-ի բաժանորդներըՙ 55 դրամի փոխարեն, «Միասին ...
«11 տարում 1 մլն 300 հազար դոլար ներդրում հայաստանյան գիտության ոլորտում, սա շատ լուրջ ներդրում է: Հանրությունն այս առիթով իմանում է, որ բացի երգիչներից ու պարողներից` Հայաստանում նաեւ գիտնականներ կան, որոնք շարունակում են ստեղծագործել», սա երեկ ասում էր ՀՕՖ-ի լրատվության պատասխանատու Լեւոն Լաճիկյանըՙ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն եւ զարգացման ծրագրերի ...
Հունվարի 26: «Մոսկվա» կինոթատրոն: «Կարմիր դահլիճ»: Երեկոյացող ձմեռային օր: Ճերմակ պաստառը երկար իր վրա է պահում ազդագիրըՙ «Մշակույթի նախարարությունը հրավիրում է Վիգեն Չալդրանյանի հոբելյանական երեկոյին»:
Դաշնամուրի եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում, այս օրերին Դաշնամուրի եվրոպական մրցույթի նախագահ եւ Եվրոմիության դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Պ. Իվ. Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստանՙ երկրի մշակութային եւ մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ եւ մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի ...
Գեորգի Չալտիկյանի հետ մեր այս զրույցի թեման Տելեբժշկության հայկական ասոցիացիան եւ նրա գործունեությունն ենՙ որպես առողջապահության մեր համակարգում նորամուծություն, ինչպես նաեւՙ էլեկտրոնային առողջապահության մասին նախնական ծանոթացումը: Հանրային այս երկու ծառայությունները պայմանավորված են ժամանակի տեխնոլոգիական առաջընթացով:
«Անկախ լրագրողի արկածները» թեմայով Մանհեթենի «Նյու Յորք հանրային գրադարանում» հանդես է եկել ճանաչված լրագրողուհի Ֆլորենս Ավագյանը, որը հետաքրքրական մանրամասներ է պատմել իր փորձառությունից այդ ասպարեզում:
Հունվարի 17-ին նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում տեղի լեհական համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առաջին բազմամշակութային երեկոն: Մասնակցել են լեհական, հունգարական, չեռնոգորիական, ուկրաինական, ռուսական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայ համայնքի անդամները, ովքեր շաբաթօրյա դպրոցի ակտիվ ուսանողներն են, հանդես են եկել մշակութային ծրագրով: Դպրոցի ուսուցչուհի, բանասեր, խեցեգործ Արմինե Փիլոյան Վրտեսկան ...
Արեւելյան Անգլիայի համալսարանի մի խումբ գիտնականներ դոկտոր Էնդրյու Չանտրիի գլխավորությամբ հայտնաբերել են մի գեն, որը վճռական դեր է խաղում մարմնում քաղցկեղի տարածման պրոցեսում: Գիտնականները հույս ունեն առաջիկա տարիներին ստեղծել նոր սերնդի դեղեր, որոնք բոլոր դեպքերում կարգելակեն այդ գենի աշխատանքը: Այդ մասին հաղորդում է The Telegraph թերթը:
Հայաստանի բանակի օրը յատուկ նշանակութիւն կը ստանայ իրեն կապուած իրադրութիւններու ընդհանուր նկատառումներով։ Աւելորդ չէ անշուշտ անառարկելի տեսութեան վերընդգծումը, թէՙ բանակը տուեալ երկրին, պետութեան ժողովուրդին անվտանգութեան անփոխարինելի երաշխիքն է եւ իբրեւ այդպիսին ագզային արժեհամակարգի կարեւորագոյն հիմնադրոյթներէն մէկը։ Հայրենիքին եւ ժողովուրդին ծառայելու ամենահիմնական ու ամենաազդեցիկ ուղին, ազգի շարունակականութիւնը ապահովող կարեւոր ու առաջնային ...
Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցը» ստուգողական 2-րդ խաղում 2-1 հաշվով հաղթել է նորվեգական «Սարպսբորգին»: «Բանանցից» գոլերի հեղինակներ են դարձել Արթուր Ոսկանյանն ու Նորայր Գյոզալյանը:
Հայ դյուցազունների թիվն ավելացավ եւս մեկով: Երեկ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի դահլիճում ջավախահայ Սիս Միքայելյանը 1 ժամ 42 րոպեում 5,4 կգ քաշով կցագնդերը կանգնած դիրքում 3100 անգամ ներքեւից վերեւ բարձրացրեց: Այս վարժությունը նախկինում կատարվել է 2005-ին 3 կգ քաշ ունեցող կցագնդերովՙ 4090 անգամ:
Անցած մրցաշրջանը շատ հաջող էր հայ ծանրորդների համար, որոնք մեդալների հարուստ ավարով վերադարձան հայրենիք միջազգային ամենաբարձր մակարդակի մրցաշարերից: Այս տարին էլ մեր ծանրորդների համար պատասխանատու շրջան է, քանի որ աշխարհի առաջնությունում խաղարկվելու են 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը:
Հունվարի 29-ին Թբիլիսիում կմեկնարկի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցումներին կմասնակցի նաեւ մարզաձեւի Հայաստանի հավաքականը, որի նոր գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտարուն թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստների: Նրանց թվում են ինչպես փորձառու ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանն ու Արտյոմ Բաղդասարյանը, այնպես էլ երիտասարդ մարզիկներ Գրիգոր Իվանյանը, Գոռ ...
Շախմատի Հայաստանի առաջնության առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տուրում սեւերով պարտության մատնելով Դավիթ Պետրոսյանինՙ ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Այդ հաղթանակից հետո նա շարունակում է գլխավորել աղյուսակըՙ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացնելով:
Փետրվարի 1-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում: Ամսի 1-ին նաեւ ձյուն կտեղա, ու կլինի ձյան ծածկույթ: Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Փետրվարին Արարատյան դաշտավայրում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի: Հանրապետության լեռնային ու նախալեռնային այն շրջաններում, որտեղ արդեն կա ...