«Վիքիլիկսի» բացահայտումները սկսել էին հրապարակվել դեռեւս անցյալ տարվա հուլիսին: Սակայն դրանք համատարած բնույթ ստացան, հետեւաբար եւ միջազգային լայն հնչեղությունՙ նոյեմբերին, երբ այս կայքը հրապարակ հանեց 1600 գաղտնի փաստաթուղթ: Փաստաթղթերը, մեծապես քաղված լինելով ամերիկյան դիվանագիտական նամակագրություններից, պետքարտուղարության կամ Կենտրոնական հետախուզական վարչության սեփականությունն էին:
Հունվարի 27-ին, ճիշտ այն օրը, երբ Եգիպտոսի խոշոր քաղաքներում մարդիկ ելել էին փողոցներ` պահանջելով նախագահ Մուբարաքի հրաժարականը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականով նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի գլխավորությամբ տեղի էր ունենում «Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե»-ի ընդլայնված կազմով նիստ: Ու հենց այդ նիստի ժամանակ հայտնաբերվեց, որ երկրում կոռուպցիայի բազմաթիվ փաստեր ...
Ռուսաստանում ստեղծվել է Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտ: Իրադարձությունն ինքնին շարքային է, սակայն ինստիտուտի տնօրեն, «մի շարք հայերեն բառեր իմացող» Վլադիմիր Զախարովի գործոնն արդեն բավական հատկանշական է` մանավանդ հաշվի առնելով, որ կոնկրետ Ռուսաստանում ամիսը մեկ-երկու ադրբեջանցի հեղինակների «հետազոտական աշխատություն» է հրատարակվում Ղարաբաղի ...
Գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքըՙ ZDF-ը փետրվարին 2-ին տեղական ժամանակով 00.35 -01.20-ին կհեռարձակի «Կովկասյան հանգույց. Ճամփորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» վերնագրով վավերագրությունը:
Ինչպէս ընդունուած է, բոլոր երկրներում, պաշտօնական ձեռնարկների եւ միջոցառումների բացումը կատարւում է պատկան երկրի ազգային օրհներգով: Հայաստանում, ինչպէս եւ արտերկրում նւագւում կամ երգւում է Հայաստանի Հանրապետության օրհներգը (Մեր հայրենիքը), որը ունկնդրում է ոտնկայս, եւ որին յաճախ ձայնակցում են ներկաները: «Մեր հայրենիքը»ՙ ժողովրդականացւած երգ է, ի մասնաւորի ներկայ Հայաստանի անկախութիւնից յետոյ ...
Անցյալ տարվա նոյեմբերին 35-ամյակը նշած, Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Թուրքիայում ճանաչված բեմադրիչ Հալդուն Դորմենն այժմ պատրաստվում է բեմադրել Հայոց ցեղասպանությանն առնչվող մի թատերախաղ, որի հիմքում ընկած է Նեջդեթ Բայընտրի պատմվածքներից մեկը: Նյութը Վանում տեղի ունեցած սիրային պատմությունն է, որտեղ ափսոսանք է հայտնվում, թե ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում ներկայացրեց զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրի արդյունքները, ոլորտի խնդիրներն ու հետագա միջոցառումները: Անցյալ տարվա ընթացքում զբաղվածության մարզային ու տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 206348 անձ` նախատեսված 120000-ի փոխարեն: Տարվա ...
Երեկ խորհրդարանում լրագրողներին հանդիպած ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները (Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արմեն Մելիքյանը) ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ամփոփելիս հստակեցրին իրենց վերաբերմունքը ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ հունվարի 28-ին վերակենդանացված ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լուրջ վերապահումներ ուներ այդ ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսման առթիվ, քանի որ ...
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրանք խոսել են ՀԲԸՄ-ի ընթացիկ եւ առաջիկա ծրագրերից: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հայաստանի նախագահը Պերճ Սեդրակյանին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագիր:
2010-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտություններ կենտրոնը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է CASE (ՔԳԱՇՄ` Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության եւ շրջակա միջավայրի) նախագիծ, որի նպատակն է իրականացնել ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հետազոտություն, այլեւ իրազեկել բնակչությանը:
Այսպիսի թույլ արագությամբ մենք երբեք չէինք շարժվել նույնիսկ «Կիլիկիա»-ով Բիսկայան ծոցում, որտեղ այդ փայտաշեն նավը պարզապես ծովագնացության հրաշքներ էր գործում: Երեք օր անընդմեջ շարունակվող հանդիպակաց հոսանքին ու հանդիպակաց քամուն գումարվեց նաեւ հանդիպակաց ցիկլոնը: Ես չեմ կրկնում ինքս ինձ: Կրկնվում է դրամատիկական իրավիճակը: Չէ՞ որ մեզ սպասում են: Մեր ժամանման ժամկետի ...
Դեկտեմբերի 10-ին Կալիֆոռնիայի իր բնակարանում վախճանվել է ամերիկահայ վաստակաշատ ֆիլմարտադրիչ Մայքլ Հակոբյանը, տեղեկացնում է Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը:
Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը Երեւանի Պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկանն է, Ղարաբաղյան շարժման մասնակիցներից: Նրա աշխատասենյակի հնօրյա հեռախոսի զնգոցը խլացնում է դասամիջոցներին միջանցքում տիրող աղմուկը: Աշխատասենյակը զարդարված է բույսերով, պարսկերեն աշխատություններով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզներով: Ուսումնական նոր տարվա սկիզբը ծանրաբեռնված է: Գուրգեն Մելիքյանը կրում է ուղղակի Տարոնի դաշտերից եկած ֆիդայու սպիտակ ...
Օրերս լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանի «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերում»# ծավալուն եւ խիստ արժեքավոր մենագրությունը, որը ծնվել է հեղինակի երկարատեւ տքնաջան պրպտումների արդյունքում: Հակոբյանի կողմից բազմակողմանիորեն ու հմտորեն պատմաքննական անաչառ լուսաբանման են ենթարկվել 1920-ական թթ. Այսրկովկասում ընթացող բարդ ու ոչ միանշանակ գործընթացները: Լիարժեքորեն ու սկզբունքայնության ...
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչը նոր տեղակալի նշանակման հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նոր փոխնահանգապետ է դարձել Ալեքսեյ Հովակիմյանը: Նա հարավուրալյան նահանգապետի տեղակալ է նշանակվել իրավական, գույքային եւ ներդրումային հարցերով: Վերջին վեց տարիներին Հովակիմյանը «Աուդիտորական ֆիրմա Ավուար» ընկերության զարգացման գծով գործադիր տնօրենն ...
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը բացեց հանրապետության նախագահ, մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը :
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացված սամբոjի աշխարհի գավաթի խաղարկության փուլում հաջող ելույթ ունեցավ Հայաստանի միակ ներկայացուցիչ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Անցած տարվա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը դարձավ արծաթե մրցանակակիր մինչեւ 74 կգ քաշային կարգում:
Թբիլիսիում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում տատամի դուրս եկած Հայաստանի 11 ձյուդոյիստներից միայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանին հաջողվեց մրցանակակիր դառնալՙ նվաճելով բրոնզե մեդալ: Առաջին գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթեց ֆրանսիացի Ժերեմի Գադոուքսին, հաջորդում պարտվեց վրացի Պատա Մերեբաշվիլուն: Չնայած պարտությանը, Դավթյանն իրավունք ստացավ շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար: Հաջորդաբար հաղթելով վրացի ...
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան բավարարել է «Կիլիկիայի» դիմումը, որը ֆինանսական ծանր վիճակի պատճառով հրաժարվել էր առաջնության եւ գավաթի խաղարկության մասնակցությունից:
Մոսկվայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լիլիթ Գալոյանն անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով ռուսաստանցի Կարինա Համբարձումովայի նկատմամբ: 3 տուրից հետո Գալոյանը 1,5 միավորով 6-րդ տեղում է:
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Շիրակի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսի սկզբում ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա համագործակցության պայմանագիր է կնքվել իտալական «Կապա» հանրահայտ ընկերության հետ թիմի հանդերձավորումն ապահովելու նպատակով: Հայաստանում այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ...
Ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով` երեկ առատ ձյան պատճառով Հայաստանում 6 պատահար է գրանցվել, որոնց ընթացքում 7 մարդ է տուժել: Երեւանում տեղի ունեցած 4 պատահարից 5 մարդ է տուժել: Մահացու ելքով պատահարներ չեն եղել: Այս տվյալներում ներառված չեն այն պատահարները, որոնցում տուժածներ չկան: Ընդ որում ` վթարվել է նաեւ այն մեքենան, ...