Ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը ոգեկոչում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, եւ աշխարհի տարբեր երկրներումՙ Թուրքիան ներառյալ, 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էին կազմակերպվում, հանկարծ Դիարբեքիրից ոչ հեռու, Բաթմանի Կոզլաք գավառում, զորացրվելուց 23 օր առաջ սպանվեց թուրքահայ զինծառայող Սեւակ Շահինը: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ ապրիլի 27-ին, Ստամբուլի Սուրբ Վարդանանց ...
Վերադառնալով Թբիլիսիից, որտեղ, հիշեցնենք, օրեր առաջ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղի ունեցավ Հարավային Կովկասում ամերիկյան դեսպանների հավաք, Բրայզան այլ բավական ուշագրավ ուղեւորություն ձեռնարկեց: Հարեւան երկրում ԱՄՆ դեսպանը այցելեց Ադրբեջանի տարբեր շրջաններՙ Իսմայիլյան, Օգուզի, Շեքիի, Մինգեչեվիրեի, Դաշքեսանի եւ Գյանջայի: Հետաքրքրական պատահականությամբ նույն օրերին երկրի շրջաններ այցելություններ ձեռնարկեց նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը: Վերջինս ...
«Ադրբեջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում պետք է փոփոխություններ արվեն», ասել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
Ամեն տարի այս օրերին բոլորս հիշում ենք Շուշիի հաղթանակը, գնահատում 1992 թվականի մայիսի 8-ի ու 9-ի բեկումնային օրերը Արցախի ազատագրման պատմության մեջ, նկարագրում ենք «Հարսանիք լեռներում» փառավոր օպերացիան, որը փայլուն ղեկավարեց ու հաղթական ավարտի հասցրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, արցախյան ազատամարտի մեր մյուս փայլուն հրամանատարների եւ զինվորականների հետ համատեղ: Այս օրերին ...
Երեկ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում Գրիբաուսկայտեն ծաղկեպսակներ դնելուց հետո այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ գրառում կատարել հուշագրում, Լիտվայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշողության պուրակում: Նշենք, որ 2005-ի դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը միաձայն ճանաչեց եւ դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ...
Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին կառավարության երեկ ընդունած որոշմամբ կտրվի 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն` վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով:
Քաղաքական, եկեղեցական գործիչների, գիտնականների ու հասարակության ծանոթ շերտերի ստվար ներկայությամբ է մայիսի 2-ին հանդիսավորապես բացվեց Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի հիշատակի տունը: Ի թիվս այլոց բացման արարողությանը ներկա են եղել Բրանդենբուրգ երկրամասի գիտության, մշակույթի եւ հետազոտության նախարար պրոֆեսոր Սաբինե Քունսթը, Պոտսդամի քաղաքագլուխ Յանն Յակոբսը, հրավերին չեն արձագանքել Բեռլինում Թուրքիայի դեսպանը եւ ...
Ավելի քան երկու տասնյակ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության առանացքային հարցերն էին` ագրովերամշակող արդյունաբերության եւ մթերումների կազմակերպման ընթացիկ խնդիրները, հարկային, մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները:
Մայիսի 4-ինՙ ժամը 18.30-ից 19 Արագածոտնի մարզում տեղացել է կարկուտ, որի չափերը գերազանցել են ընկույզի չափերին: «Ազգը» զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ եւ փորձեց պարզել, թե ինչ հետեւանքներ է թողել կարկուտը մարզի համայնքներում: Մարզպետը ասաց, որ զգալիորեն տուժել են մարզի 22 համայնքներ: Կարկտահարությունից անմիջապես հետո մարզպետը եւ ՀՀ գյուղնախարար ...
«Երեւանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման եւ ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 59 միլիոն դրամ: Կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման եւ ցանկապատման միջոցով կանտառապատվի 20 հեկտար տարածք:
Մինչեւ 2011-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծելու համապատասխան վճարը, վերադառնալու հայրենիք եւ ազատվելու քրեական հետապնդումից: Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում այդ փոփոխությանը, քանի որ այդ հնարավորությունից նախկինում կարող էին օգտվել մինչեւ ...
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքը վերակազմավորվել եւ դարձել է ՃՈ հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանըՙ ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից: Իսկ ահա ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ ...
2010 թվականին կովկասյան հետաքննչական կենտրոնը հարցում է անցկացրել Հայաստանում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ 1515 ձեռներեցների եւ 400 գործարարների շրջանում: 1996-ից 2010 թ. կարելի է նկատել կոռուպցիայի կայուն աճ:
Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց զրույցը տեւել է մոտ մեկ ժամ: Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին պատասխանելով, թե ինչու հիմա որոշեց այցելել Փաշինյանին, Տեր-Պետրոսյանն ասել է, թե հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ ...
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Մերձդնեստրի պաշտոնական «Օլիվիա պրես» գործակալությանը, Մերձդնեստրում ազատ է արձակվել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը: Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին: Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլինՙ ...
Կաթնամթերք արտադրողները պետք է մակնշեն իրենց արտադրանքի վրա «կաթնային ըմպելիք» անվանումը, եթե այն ստացվել է թանձրացրած, խտացրած կամ չոր կաթից եւ ջրից ստացված կաթից: Կառավարության երեկ ընդունած որոշումն այդ մասին պայմանավորված է կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտում օգտագործվող անարատ կաթի պահանջարկի ավելացման, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Ներկայումս կաթի ...
Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկմանՙ ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը երեկ հաստատեց կառավարությունը: Այդ համակարգի ներդրումը պարտադիր պահանջ է համարվում մի շարք, այդ թվումՙ Եվրոմիության երկրներում, մինչդեռ Հայաստանում ներդրված չէ: Ենթադրվում է, որ համակարգի ներդրումը կերաշխավորի թողարկվող մթերքի անվտանգությունը` նպաստելով արտահանման խթանմանն ու ...
Հայաստանի սեփականությունը հանդիսացող, որեւէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված 1 մլրդ 25 մլն դրամ արժեքով կենսագազի հավաքման եւ այրման կառույցը կառավարության որոշմամբ երեկ նվիրվեց Երեւանի քաղաքային համայնքին:
Երեւանի «Անիտուր» տուրիստական գործակալությունը առաջարկում է 3-15-օրյա շրջագայություններ` նվիրված Անիի մայրաքաղաք հռչակման 1050 եւ սբ. Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյա հոբելյաններին:
Երեւան, 5 մայիսի, 2011թ.: Այսօրվանից Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 եւ ավելի դրամով, կստանան անվճար րոպեներ շաբաթ եւ կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: Ընդ որում, որքան մեծ լինի լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ անվճար ...
Մի քանի տարի հետո «Հաղթանակ» զբոսայգում վեր է խոյանալու նոր կառույց, որը լինելու է ոչ թե հյուրանոց կամ սուպերմարկետ, այլ «Նոյյան տապանը»: Սա լինելու է մշակութային կենտրոն, որը մտահղացման հեղինակների խոսքով` եզակի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: «Նոյյան տապան» կառուցելու գաղափարը «Արմարե» եւ «Ուրախ ժամանց» ընկերություններինն է: ...
Գարեգին Բ կաթողիկոսը երեկ հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա: Մայր աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ-ն մայիսի 6-10 հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-12-ըՙ Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը նա կայցելի նաեւ Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքներ: Գարեգին Բ-ին ուղեկցում են ԱՄՆ Արեւմտյան ...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել հետեւյալ աշխատությունները` Արշակ Մադոյանի «Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց», Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու»` թարգմանությամբ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի, Էմմանուել քահանա Նազարյանի «Պարզ քարոզները» գրքերը, ինչպես նաեւ վերահրատարակել է ...
Մայիս ամսուան ընթացքին Կանադայի եւ ԱՄՆ-ի մէջ Յարութիւն Ռէյմոնդ Գէորգեան, պատմաբան, հեղինակ, Փարիզի համալսարանի Institute Francais de Gopolitique-ի դասախօս, եւ ՀԲԸՄ-ի Նուբարեան գրադարանի տնօրէն, հրաւիրուած է դասախօսութեանց շարք մը տալուՙ նուիրուած իր նոր գիրքինՙ The Armenian Genocide: A Complete History (Հայկական ցեղասպանութիւնը. համապարփակ պատմութիւն մը), որ վերջերս Ֆրանսերէնէ անգլերէնի թարգմանուած ...
Պարզվում է, որ Ժնեւի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի համար, որի բացմանը ներկա գտնվեց նաեւ ՀՀ նախագահըՙ մշակույթի եւ սփյուռքի նախարարների ուղեկցությամբ, նյութական նվիրատվություններով կարեւորագույն մասնակցություն են ունեցել ՀԲԸՄիությունը եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը, ինչպես նաեւ Թոփալյան հիմնարկությունը եւ ողջ գաղթօջախը` Վահե Կաբրաշի գլխավորությամբ: Փաստ, որին չանդրադարձան ՀՀ նախագահին ...
Կոմիտասի անվան երաժշտական տան շաբաթ օրվա երեկոն անցավ Անի Այդինյանի դաշնամուրային երաժշտության մենահամերգով: Չնայած չդադարող անձրեւինՙ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ հաճելի էր տեսնել շնորհալի երիտասարդ դաշնակահարի հանդեպ հանդիսականի վերաբերմունքի ջերմությունը եւ այն ներքին փոխըմբռնումը, որ գոյացավ ու զարգացավ համերգի ընթացքին: Համերգային ծրագրում հնչեցին Բախի «Խորալային պրելյուդներ», Բրամսի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով», ...
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը պարտությամբ սկսեց Եգիպտոսում մեկնարկած ֆեդերացիայի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Մեր թենիսիստուհիները 1-2 հաշվով զիջեցին վրացիներին: Առաջինը կորտ դուրս եկավ Օֆելյա Պողոսյանը, որի մրցակցուհին Տաթիա Միկաձեն էր: Երկու խաղափուլերն էլ միեւնույն 6-1 հաշվով շահեց վրացի թենիսիստուհին:
Մայիսի 7-ին Թբիլիսիում մեկնարկում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարին Հայաստանի մի խումբ առաջատար շախմատիստուհիների հետ մասնակցում է նաեւ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մեկնարկից առաջ մենք փոքրիկ հարցազրույց ունեցանք Լիլիթի հետ:
Երեկ Կազանի «Կորստոն» համալիրի դահլիճում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարը: Շախմատիստներն իրենց մրցավեճը սկսեցին բեմում տեղադրված խաղասեղանների շուրջը: Բեմը դահլիճից առանձնացված է ապակե միջնորմով: Ընդ որում շախմատիստները ապակու միջով դահլիճը չեն տեսնում: Հանդիսականների համար էլ երկու մեծ էկրաններ են տեղադրված, որոնց վրա ցուցադրվում են պարտիաները:
Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարի 2-րդ տուրն էլ հաղթական էր Հրանտ Մելքումյանի համար: Հայ շախմատիստը պարտության մատնեց Ժասմին Բեջթովիչին եւ 6 միավորով 17 շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր:
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ձյուդոյի խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող, բանակայինների խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, 2000-ի Սիդնեյի օլիմպիադայի մասնակից Վարդան Ոսկանյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի ռումինացի Կոնստանտին Բոգդանին: Վերջինս անձնական խնդիրների պատճառով ստիպված է հայրենիք վերադառնալ, ուստի հրաժարական է ներկայացրել:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկօրյա ուսումնամարզական հավաքն ավարտվեց երկկողմանի խաղով: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմը բաժանել էր երկու կազմի: Նորայր Գյոզալյանի խփած 2 գոլերը հաղթանակ պարգեւեցին առաջին կազմին: