Երբ տոնում ենք Շուշիի եւ ընդհանրապես Արցախի ազատագրման, անկախության կամ պետականության ստեղծման տարեդարձները, երեւի անզգալաբար անտեսում ենք հաղթանակների մյուսՙ ոչ պակաս կարեւոր կողմըՙ Արցախի հայկականացումը, հաղթանակների հոգեւոր արդյունքները: Մշակույթի, լեզվի, կրոնքի վերազարթոնքը:
Մայիսի 7-ին Դյուսսելդորֆում Հռենոսի ափին գտնվող Թոնհալլե նշանավոր համերգասրահի առջեւ փռված 126 մ երկարության կարմիր գորգի վրայով անցան Եվրատեսիլ-2011-ի 43 երկրների պատվիրակությունները, հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ քաղաքագլուխ Դիրք Էլբերսի, այնուհետ ESC-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդի (Jon Ola Sand) ողջույնի խոսքից հետո պաշտոնապես բացվեց աշխարհի ...
Մինչ ապրիլի 24-ին «Ռասիզմին եւ ազգայնականությանը ո՛չ» նախաձեռնությունը Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում եւ Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էր կազմակերպում, նույն օրը Սկյուտարի «Բուրհան Ֆելեքի» անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին ցուցադրվում են լուսապատկերներ:
Մայիսի 2-ին գերմանական «Շպիգելը» «Գերմանացիներն էլ պատասխանատվություն են կրում» վերնագրով հարցազրույց է տպագրել: Գերմանական պարբերականի զրուցակիցը բեռլինցի 51-ամյա գաստրոնոմ Ադնան Օրալն է, որ ցանկություն ունի Մեհմեդ Աքսոյի Կարսիՙ «թուրք-հայկական բարեկամությանը նվիրված մարդասիրության հուշարձանը» Բեռլին բերել-տեղադրել: «Շպիգելի» ինչո՞ւ-ին Օրալը պատասխանում է. «Գտնում եմ, որ անտանելի է, երբ արվեստի գործը կառավարության ղեկավարի ...
Թուրքական ժխտողականության մարտնչող բնույթը Թուրքիայի սեւեռուն ուշադրության առարկան է դարձնում Հայոց ցեղասպանության ճանչման նախաձեռնությունները, որոնց իսկույն արձագանքում են թուրքական լրատվամիջոցները: Երեկ «Ցեղասպանության բանաձեւը վերստին կներկայացվի» վերնագրով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությանն է անդրադարձել «Հաբեր 7» հեռուստաալիքը:
«Հայաստանում 2008 թվականի մարտյան դեպքերի հետեւանքների վերացման ուղղությամբ որոշ նշանակալից քայլեր կատարվել են, բայց ավելին պետք է արվի իշխանությունների կողմից հասարակության մեջ երկխոսության ամրապնդման եւ վստահության վերականգնման ուղղությամբ», հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը իր հրապարակած զեկույցում, այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի ...
Երեկ Ստամբուլում մեկնարկեց զարգացող երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը: Այն կընթանա մինչեւ մայիսի 13-ը, որին մասնակցում են աշխարհի 192 երկրների ներկայացուցիչներ, մի քանի հազար գիտնականներ, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: Ինչպես տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ողջունելով մասնակից պատվիրակներին, նշել է, որ 10 տարին մեկ անցկացվող այս խորհրդաժողովը ...
Գործարար միջավայրի բարելավման մասին վերջերս շատ է խոսվում եւ նաեւ որոշ քայլեր էլ արվում են: Մասնավորապես, հարկային բարեփոխումների արդյունքում զգալիորեն կրճատվել են ներկայացվող հաշվետվությունները, դրանց որոշ մասի ներկայացման ժամկետները երկարացվել ենՙ ամսականից դառնալով եռամսյակային, կրճատվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, հեշտացվել է ձեռնարկություն գրանցելու գործընթացը եւ այլն: Պետք է հուսալ, ...
Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում ուխտել է 12 արու զավակ ունենալՙ ի հիշատակ ռազմի դաշտում զոհված 12 մարտական ընկերների: Տղաներն ...
Չգիտեմՙ ՀՀ-ում առեւտուր իրականացնող որեւէ մեկը կվրդովվի՞ արդյոք նման գնահատականից եւ տողերիս հեղինակին մեզանում արդեն սովորական դարձող դատական կարգով պատժի որեւէ միջոցի կներկայացնի՞, այսուհանդերձ, անկարող լինելով զսպել վրդովմունքս, հոգումս կուտակվածը վերապատմելու եմ:
Ժամանակ առաջ Մաքսիմ Հովհաննիսյանը «13-ի» նամակն ստորագրողներից էր: Գուցե` համահեղինակը կամ վերջնական տեսքի բերողը: Ինքն այդ մասին ոչինչ չի ասում: Ուրիշներն էլ զլանում են:
Գոնէ Ձեզի համար պէտք է ծանօթ ըլլայ, որ LA Times ամենամեայ գրքի փառատօնի հիմնումէն իվեր, այստեղի «ԱՊՐԻԼ» գրախանութը (Յարութիւն Երէցեանի նախաձեռնութեամբ, հիմա ալ իր որդւոյնՙ Առնոյի կազմակերպութեամբ) առանց բացառութեան մասնակցած է այդ երկօրեայ միջոցառման: Եւ ամէն տարի քանի մը հեղինակ հրաւիրած անձամբ ներկայ ըլլալու, հանդիպելու փառատօնը այցելողներուն եւ մակագրելու իրենց ...
Մերսինը Միջերկրական ծովում Թուրքիայի կարեւորագույն նավահանգիստն է: Ըստ երեւույթին քաղաքը զգալիորեն բնակեցված է քրդերով, որ քաղաքապետ Ֆազըլ Թուրքը ոչ միայն քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն է ներկայացնում, այլեւՙ ազգությամբ քուրդ է: Հենց նրա նախաձեռնությամբ էլ Մերսինում քաղաքապետարանը Հրանտ Դինքի անունով նոր այգի է հիմնել, որի կենտրոնում տեղադրվել է մեր հանգուցյալ ...
«Եկեղեցին իմ կյանքի անբաժան մասն է եղել մանկությունից սկսած: Մենք մեծացել ենք հավատի եւ մշակութային ավանդույթները պահպանելու ոգով», նշել է Ուայկոֆի (Նյու Ջերսի) իր տանը կայացած հանդիպման ժամանակ Երուսաղեմի հայկական թաղամասում հասակ առած բարերար Սարգիս Պետեւյանը, ում Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմը հռչակել է «Տարվա հայ»: Քեմբրիջի Սբ Երրորդություն հայկական ...
Այսօր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում կկայանա 13-ամյա ջութակահար Արեւիկ Իվանյանի համերգը, որը նվիրվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանին: Արեւիկը հինգ տարեկանից սկսել է ջութակ նվագել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, իր մորՙ Մարիամ Իվանյանի դասարանում: 2004-ին, երբ Արեւիկը 6 տարեկան էր, առաջին մրցանակի է արժանացել ...
Երբ երկու տարի առաջ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել, արդի եւ հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
Երախտագիտությամբ կարդացի մեծապատիվ պատմաբան եւ քաղաքագետ Ն. Հովհաննիսյանի ահազանգող հոդվածը ու սպասում եմ նմանատիպ լուսաբանող աշխատանքների հրատարակմանըՙ անգլերեն եւ ռուսերեն: Այլապես ստացվում է, որ «մենք պարում ենք ու մենք ծափ տալիս»: Մինչդեռ ԱՄՆ-ում այնքան զորավոր է դարձել ադրբեջանական քարոզչությունը, որ ամերիկացիները հայերին համարում են բռնազավթիչներ:
Կան անհատներ, որոնց ինքնությանը ծանոթանալիս հարգանքն ու պատկառանքն են համակում քեզ: Դրանց շարքում իր տեղն ունի վաստակաշատ մատենագետ, լրագրող, պատմաբան, Արցախյան հերոսամարտի մասնակից Տիգրան Հայազնը (Տիգրան Պետրոսյանց): Մայիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին Տիգրան Պետրոսյանցի դասընկերները, աշխատանքային ու մարտական ընկերները, գրչընկերներն ու բարեկամները, նշելու Խ. Աբովյանի ...
Ապրիլի 27-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում բացվեց հայ կերպարվեստի միջին եւ, համեմատաբար, կրտսեր սերնդի ներկայացուցիչներից հինգ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը: Հինգն էլ տարբեր բարձրագույն կրթօջախների գեղարվեստի բաժնի նախկին սաներն են, իսկ այժմՙ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոսներ. Արա Հակոբյանՙ դոցենտ, արվեստի պատմության տեսության եւ մշակութաբանության ...
Շուշիի ազատագրութեան 19-ամեակի նշումին, երբ տակաւին կը խօսինք ազատագրուած քաղաքը շնչող միջավայրի վերածելու անհրաժեշտութեան մասին, կը նշանակէ, որ բնակեցման թէ առ հասարակ զարգացման աշխատանքները բաւական դանդաղ կ՛ընթանան։ Շուշիի ռազմավարական կարեւորութիւնը ներկայացնող գրութիւնները, յայտարարութիւններն ու վերլուծումները ակամայ կը ստանան կարգախօսային կամ յայտարարողական բնոյթ, որովհետեւ չի հետեւիր ակնկալուած տարողութեամբ գործը։
Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը: Լեւոն Արոնյանի եւ Ալեքսանդր Գրիշչուկի մրցավեճի ելքը վճռվեց լրացուցիչ մրցախաղում, քանի որ դասական շախմատի 4 պարտիաներում էլ մրցակիցները խաղաղ դաշն էին կնքել: Ընդ որում, 1-ին եւ 3-րդ պարտիաներում սպիտակներով խաղացող Արոնյանը վերջնախաղում 1 զինվոր ավելի ուներ, սակայն երկարատեւ ...
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը նվաճեց կիսածանրքաշային կարգում IBF Intercontinental-ի վարկածով չեմպիոնի թափուր տիտղոսը: Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում կայացած մենամարտում նա տեխնիկական նոկաուտով 11-րդ ռաունդում հաղթեց Օտիս Գրիֆինին:
Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարում 5 տուրից հետո Հրանտ Մելքումյանը 12 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 4-րդ տուրում Հրանտը շարունակեց հաղթարշավըՙ պարտության մատնելով թուրք Էմրե Կանին: Իսկ ահա հաջորդ տուրում հայ շախմատիստի հաղթարշավն ընդհատեց խորվաթ Իվան Սարիչըՙ պարտության մատնելով մրցակցին: Այդ հաղթանակի շնորհիվ Սարիչը 15 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 13-ական ...
Թբիլիսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բավական հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: 2 տուրից հետո նույնքան միավոր էին վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը Կահիրեում ընթացող ֆեդերացիայի գավաթի խաղարկության ավարտական խաղում էլ անհաջող հանդես եկավՙ 0-3 հաշվով զիջելով խմբի առաջատար Բոսնիայի ընտրանուն: Առաջինը կորտ դուրս եկած Նունե Խաչատրյանը 4-6, 2-6 հաշվով պարտվեց Ժասմին Կայտազովիչին: Իսկ ահա Անի Ամիրաղյանը բավական լուրջ դիմադրություն ցույց տվեց Էմմա Բուրգիչին: Առաջին խաղափուլում զիջելով 4-6 հաշվով, ...
«Աշխարհի երիտասարդ աստղեր» շախմատի միջազգային 10-րդ մրցաշարում, որը նվիրված է Վանյա Սոմովի հիշատակին, 12 մասնակիցների թվում է 16-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա իր վարկանիշով (2463) զիջում է միայն ռուսաստանցի միջազգային վարպետներ Ալեքսեյ Գոգանովին (2480) եւ Անդրեյ Ստուկոպինին (2471):
8-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Հետաքրքրական է, որ գրանցված արդյունքները ոչ մի փոփոխություն չմտցրին մրցաշարային աղյուսակում: Մասնակից բոլոր թիմերը մնացին իրենց տեղերում: