AZG Daily #83, 21-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#091, 2011-05-20 > #092, 2011-05-21 > #093, 2011-05-24 > #094, 2011-05-25 > #095, 2011-05-26
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 24-05-2011



Տեղադրվել է` 2011-05-24 00:00:29 (GMT +04:00)

ԴՅՈՒՍՍԵԼԴՈՐՖՈՒՄ 12 ՄԻԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

20 000 եվրոյի մատանին ESC հայկական պատվիրակությունը վերադարձրել է... տերերին

Թեպետ Հայաստանը չանցավ ESC եզրափակիչ, բայց գերմանացի Շրաթցլզեեր ամուսինների համար նրանք մեծ հաղթող են մնում, մայիսի 19-ից սկսյալ (նաեւ 20-ին, 21-ին) գրում են ընթերցողների մեծ բանակ ունեցող գերմանական «Էքսպրեսսը», «Ռայնիշե փոստը», առաջինին հղում անելով լուրը տարածում է նաեւ T-online ինտերնետային լրատուն:

Բանն այն է, որ ճանաչված փաստաբան դոկտ. Ֆոլքեր Շրաթցլզեերը տիկնոջՙ Ռոզվիթայի հետ «Եվրոտեսիլի» եզրափակիչին հաջորդած կիրակի օրը կնունքի արարողության է հրավիրված լինում Դյուսսելդորֆի հինգաստղանի «Շթայգենբերգեր փարք» հյուրանոցում, ուր ի թիվս այլ պատվիրակությունների իջեւանել էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Տիկինը, որ կնունքի առիթով առանձնահատուկ շքեղ հանդերձանքով էր ներկայացել, զուգարանում լվացվելու ժամանակ լվացարանակոնքին է մոռանում իր 20 000 եվրոյի ադամանադաքար սպիտակ ոսկուց պատրաստված եւ մորից ու մորաքրոջից ժառանգություն ստացած մատանին: Տունդարձին հայտնաբերում է, որ թանկարժեք իրը թողել է հյուրանոցում, շտապում է այնտեղ, դահլիճից սկսած փնտրում են ամենուրեք, չի գտնում, եւ ինչ ուրախություն, ընդունարանում նրան վերադարձնում են մատանինՙ հաղորդելով, թե նույն օրը գտածոն ստացել են Հայաստանի պատվիրակության երկու անդամներից: «Դյուսսելդորֆյան ժյուրին նրանց ազնվության համար հետմրցութային 12 միավոր է շնորհում», գրում է «Էքսպրեսսը»: Իսկ «Ռայնիշե փոստը»ՙ մեջբերելով Շրաթցլզեեր ամուսինների խոսքերը, ափսոսանք է հայտնում, թե «չգիտեն Հայաստանի պատվիրակության այդ երկու կանանց անունները, որոնց ազնվության դիմաց կուզենային կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել»: Կիրակի օրը Հայաստանի պատվիրակությունը հյուրանոցը լքել է, իսկ ընդունարանում դժվարացել են հաղորդել ազնիվ հայուհիների անունները, քանի որ սենյակները պատվիրված են եղել պատվիրակությունների անուններով:

Եվրոտեսիլյան հաղթանակից հետո Ադրբեջանի նավթով ու գազով ողողված գերմանական մամուլի ամենօրյա համայնապատկերում հայկական ազնվության մասին լուրը փոքրիկՙ մանանեխի հատիկի չափ հավատ է ծնում, միգուցե շուտով դիվանագիտական միջազգային կառույցներն էլ ԼՂ անկախության ճանաչումը արժանի պարգեւավճար սահմանենՙ հանուն պատմական արդարության, ինքնորոշման ազնիվ պայքարի դիմաց: Ի՞նչ վատ ռեալպոլիտիկ է:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 24-05-2011


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua