Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային եւ առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների է հանձնել Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգեւները եւ հանրապետության նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը:
«Ռուսաստանը, ինչպես հայտնի է, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում նախագահ Բարաք Օբաման հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ եւ տեւել է շուրջ 1,5 ժամ: Սկզբում երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, որի ավարտին հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքական պատվիրակության մեջ են ...
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը նախորդ շաբաթ «անպատասխանատու» բնութագրեց Իսրայելի նախատեսած հակաթուրքական պատժամիջոցները, որոնցից է քուրդ ապստամբների պաշտպանությունը:
Ինչո՞ւ ադրբեջանցիները Ղարաբաղի մասին ուզում են միայն վատը լսել եւ կարդալ: Ի՞նչ բարդույթ է դա: Ասենք, Ստեփանակերտ է այցելում որեւէ երկրի լրագրող, տեսնում, որ քաղաքը վերափոխվել է, եւ այդ մասին գրում է: Ադրբեջանական կողմն անպայման բողոքում է: Իհարկե, այն պատճառաբանությամբ, որ «լրագրողը վիրավորել է ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», բայց իրականում կարծես ...
Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող ...
ԱՄՆ Կոնգրեսի նորընտիր անդամներ Ջեֆ Դենհամն ու Քորի Գարդները միացել են Ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ Ռոբերտ Դոլդին` կոչ անելով իրենց գործընկերներին աջակցել բանաձեւին, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «ԱՄՆ կառավարության անընդունակությունը` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ամոթալի է: Ժամանակն է, որ կառավարությունը պաշտոնապես միանա մեր ընտրողների եւ աշխարհի ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ Հայաստանի տնտեսության իրավիճակը բնութագրող միջազգային տնտեսական կազմակերպությունների ինդեքսներին եւ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին:
Հերթական համապետական ընտրությանը մնացել է ընդամենը 7 ամիս: Թեպետ նախընտրական կրքերը չեն բորբոքվել, սակայն կուսակցությունների ղեկավարները հավաստիացնում են, որ ոչ միայն թեժ քաղաքական աշուն է լինելու, այլեւ թեժության պակաս չենք զգա ձմռանն ու հատկապես գարնանը: Թեպետ մի քանի ամիս առաջ ԱԺ-ն ընդունեց բարեփոխված Ընտրական օրենսգիրք, երեկ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ...
Տարին դեռ չավարտված` Հայաստանի մասին տարբեր զեկույցներ հաջորդում են մեկը մյուսին` կոռուպցիայի ընկալման ինդեքս, զբոսաշրջության, տնտեսական ազատությունների, մրցունակության, ժողովրդավարական հաստատությունների գործառնման, տնտեսական ազատության եւ այլն: Երկրի տարբեր ոլորտներ ու որակներ բնութագրող կամ չափող այդ զեկույցներից որոշներն առաջընթաց են գրանցում, մյուսները` հետընթաց, բայց վերջնական հաշվով Հայաստանը, կարելի է ասել, «կայուն ոչ ...
Սեպտեմբերի 21-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկա է գտնվել հայոց անկախ պետականության քսանամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդես-շքերթին: Զորահանդեսից հետո ԱԱԽ քարտուղարն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ, ինչպես մյուս մարզերում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ եւ համերգներ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրըՙ Ստրասբուրգ): Միջազգայնագետ-պատմաբանի որակավորում ստացած Պապիկյանը, ըստ կենսագրականի, անցել է նաեւ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը, մասնագիտական վերապատրաստում անցել Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում:
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն, կառավարության երեկ ընդունած որոշմամբ, կբաշխվի Հայաստանի մարզերի յոթ եւ ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2012-ին կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից կավելանան մշակվող հողերի ծավալները, մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ Հայաստանում ...
Վրաստանի գազտրանսպորտային ընկերությունը «Հայռուսգազարդին» տեղեկացրել է, որ երեկվանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքները` Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացման աշխատանքներ: ...
Հայաստանի կառավարության որոշմամբ լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձեւերից հանվել են «Կ.Տ.» տառերը: Այսինքն, դրանց կնքված լինելը այլեւս պարտադիր պահանջ չի համարվում: Սակայն կնիքների օգտագործման իներցիան, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, բավական մեծ է: «Չնայած մենք բոլոր օրենքներից եւ նորմատիվային ակտերից այդ պահանջը հանել ենք, տնտեսվարող սուբյեկտներն այդ կնիքները կամավոր շարունակում ...
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունն առաջարկում է հատուկ ուսանողների համար նախատեսված «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթը, որը տրամադրում է անսահմանափակ անլար ինտերնետ ամսական ընդամենը 5500 դրամով: Փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում անվճար տրամադրվում է «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ: Այս փաթեթի բաժանորդները կունենան 3 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց արագության սահմանափակման, որի սպառումից հետո ներբեռնման ...
Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA, նախագահ Գագիկ Գեւորգյան) հիմնվել է 14 տարի առաջ եւ իր շուրջն է համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, միմյանցից սովորելու եւ իրար փոխանցելու հայ ոսկերչական դարավոր արվեստը: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին է նվիրվում AJA-ի Երեւանում անցկացվողՙ սեպտեմբերի 21-23-ը առաջին ցուցահանդեսը: Անդրանիկ ցուցահանդեսը իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, ...
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն իր նշանակալից ձեռքբերումներով փառավորապես նշում է անկախության 20-ամյակը, մայրաքաղաքի երաժշտական կյանքն արձանագրեց իր պատմական համերգներից մեկը: Սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի մեծ դահլիճում հանդես եկավ Մարինյան հռչակավոր թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը աշխարհահռչակ դիրիժոր, հայ երաժշտության վաղեմի բարեկամ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Մենակատարն էր այս տարի Մոսկվայում կայացած Չայկովսկու ...
Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Նռենի» երգի միջբուհական ամենամյա փառատոնը: Թվով հինգերորդ մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Փառատոնին մասնակցում էին Երեւանի մի շարք պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ:
Անցյալ դարի վաթսունական թվականներին աշխատանքային գործունեությունը ծավալած մտավորականությունը առանձնահատուկ էր իր աշխարհընկալմամբ: Ուսումնառության տարիներին հետպատերազմյան ժամանակաշրջանի զրկանքներն առատորեն ճաշակած այդ երիտասարդները ոչ միայն անկեղծորեն հավատում էին գործող հասարակարգի պայմաններում իրենց երկրի բարգավաճմանը, այլեւ պարզորոշ պատկերացնում էին այդ նպատակին հասնելու ճանապարհին իրենց սերնդին հատկացված վճռորոշ դերը: Նրանցից լավագույնները ուժ գտան ողջ ...
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) արեւմտյան շրջանի մասնաճյուղի առաջիկա հանդիսավոր տարեկան ճաշկերույթի ժամանակ Ամերիկայի քաղաքական կյանքին իր երկարամյա ծառայության համար շքանշան-պատվոգիր է շնորհվելու ճանաչված իրավաբան Քեն Խաչիկյանին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
«Օրհուս» կենտրոնում բնապահպանների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են Սեւանա լճի հարցն ու նրա փրկության համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը: Բնապահպանները լճի վիճակը համարել են ծայրահեղ կրիտիկական: «Այլեւս չունենք «Սեւանա լիճ» անվամբ քաղցրահամ ջրի պաշար», ասել է 1981-1992 «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը : Նրա մեկնաբանությամբ` ...
Վերջին շրջանում մեր երաժշտությունը ռաբիսանում է: Դա դեռ ոչինչ, բայց նաեւ թուրքանում է` անհարկի կլկլոցներով: Որպես ապացույց, եվրոտեսիլներում մեր չաստղերի, ավելի ճիշտ` ստեպ-ստեպ առկայծող կայծերի ու նրանց` ականջ սղոցող ռաբիսամոլությունն ազգային վիրավորանք է, որը տիրաժավորված, դրոշմվում է հայ մարդկանց սրտերում:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական խորհրդի նիստ, որտեղ որոշվեց ՀՀ ԳԱԱ հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժնի արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանին եւ Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Բարդակչյանին շնորհել Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Ես Հակոբն եմ, 12 տարեկան: Ես չունեմ իմ հասցեն ինտերնետում, այդ պատճառով խնդրել եմ բարեկամուհուս` Նարե Գորոյանին, որ ուղարկի ձեզ այն, ինչ թելադրում եմ: Իմ ընտանիքը շտապ օգնության կարիք ունի: Հայրիկս շատ վատառողջ է. բժիշկներն ուզում են նրան վիրահատել: Դա այնքան էլ թանկ վիրահատություն չէ ասում են, բայց մենք ոչինչ ...
Ալբենայում ավարտվեց տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում բավականին լավ հանդես եկան հայ շախմատիստները: Նրանցից երեքը դարձան մրցանակակիրներ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Անդորրայի եւ Սլովակիայի ընտրանիների նկատմամբ տոնած խոշոր հաշվով տպավորիչ հաղթանակների շնորհիվ մեծ թռիչք է գործել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակումՙ զբաղեցնելով իր համար ռեկորդային 44-րդ հորիզոնականը: ՀՀ հավաքականը վարկանիշն ավելացրել է 154-ով եւ միանգամից 27 տեղով առաջադիմել է:
Հայաստանի անկախության 20-ամյակին էր նվիրված ալպինիզմի եւ ժայռամագլցման հանրապետական ֆեդերացիայի խմբի իրականացրած վերելքը Արարատի գագաթը: Խումբը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Ազիզբեկյանը: 10 հոգանոց խմբի կազմում էին «Սպիտակ» փրկարարական կենտրոնի 5 անդամները: Լեռան ստորոտում խմբին միացավ 10 հոգանոց սիրողական լեռնագնացների եւս մեկ խումբ եւ միասին հաջողությամբ իրականացվեց վերելքը:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ուղեւորվեց Թբիլիսի, որտեղից մեկնեց Բաքու, որտեղ մեկնարկելու է աշխարհի հերթական առաջնությունը: Այն վարկանիշային է: Բացի առաջնության մեդալներից, կխաղարկվեն նաեւ Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը: Դրանց կարժանանան քաշային յուրաքանչյուր կարգում լավագույն արդյունքի հասած 6 բռնցքամարտիկները
Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան անցկացրեց լեռնային մրցավազքի հանրապետության առաջնությունը, որն 8-րդն էր: Առաջնությունն անցկացվեց 3 փուլով: Ինչպես տեղեկացանք ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանից, նախորդ տարիների համեմատ տեխնիկական պարկը համալրվել է ժամանակակից ավտոմեքենաներով (Հոնդա-Ցիվիկ, Հոնդա-Ագուրա, Պեժո-306, Գոլֆ): Առաջնությունում բավականին համառ պայքար ծավալվեց մրցանակային տեղերի համար: Ի վերջո, 1,6 լիտր ...
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի 2-րդ խաղում էլ սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց: Այս անգամ դանիացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Այսպիսով, 2 խաղում մերոնք 13 անպատասխան գնդակ են ընդունել սեփական դարպասը: