ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի 2-րդ խաղում էլ սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց: Այս անգամ դանիացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Այսպիսով, 2 խաղում մերոնք 13 անպատասխան գնդակ են ընդունել սեփական դարպասը: Անհաջող են հանդես գալիս նաեւ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստուհիները, որոնք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում միեւնույն 0-7 հաշվով զիջել են Իտալիայի եւ Ավստրիայի իրենց հասակակիցներին: |