Վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել դեռեւս 2002 թ.-ին, առ այսօր շարունակում է միանձնյա իշխել: Անցած տարիներին այս կուսակցության կազմած կառավարությունները, որ հաջորդաբար գլխավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձեռնամուխ են եղել երկրում կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը:
«Մինչեւ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով նախագահների հանդիպում նախատեսված չէ», ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբՙ երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Ըստ ԱԳՆ պաշտոնյայիՙ ո՛չ նախագահների, ո՛չ ԱԳ նախարարների մակարդակով որեւէ հանդիպում նախատեսված չէ: Նա հավելել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի ...
Ծանր, շատ ծանր կորուստ կրեց հայ գրականությունը, հայ մտավորականությունը եւ ընդհանրապես հայ ժողովուրդըՙ Հայաստանում թե Սփյուռքում. կարճատեւ, բայց ծանր հիվանդությունից հետո երեկ երեկոյան 86 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց մեր լավագույն էսսեիստ, հրաշալի թարգմանիչ, մեծ, խորը եւ համակողմանի զարգացած մտավորական Կարպիս Սուրենյանը: Հրաշալի մի անձնավորություն, սկզբունքային եւ լրջախոհ, որ առանց ...
Կիպրոսի, Հարավսլավիայի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում այլ երկրների ու միավորումների, համապատասխանաբար` Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի կողմից ռազմական միջամտությունն էր դրված «Ազգային ինքնիշխանությունն ու պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. hստակեցման անհրաժեշտությունը» ԵԽԽՎ զեկույցի հիմքում, որը, որպես իր առաջին զեկույց, ներկայացրել էր գերմանացի Մարինա Շուստերը: Փաստացի փակուղային վիճակում թողնելով ինքնորոշման իրավունքի իրացման ...
Այս մասին երեկ հայտարարվեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մեր երկիր ժամանած Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համատեղ ասուլիսում: Քուվեյթը կդառնա Պարսից ծոցի առաջին երկիրը, որը դեսպանատուն կունենա Երեւանում: Ասուլիսին հաջորդեց հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի արձանագրության եւ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրերի ստորագրումը: Փաստորեն, ...
Այդ մասին օրերս նշել է թուրքական «Դունյա Բյուլթենի» լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկության, նամակով Թուրքիայի վարչապետ Էրդողանին է դիմել ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Բախթիար Հաջիեւը, ընդ որումՙ հենց բանտից:
Երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնման մասին նոր բանաձեւը, որ ընդունեց շեշտադրմամբ, թե սա դեռ վերջը չէ. բավականին աշխատանք դեռեւս պետք է իրականացվի` չնայած կատարվածին ու զգալի առաջընթացին: Բանաձեւի նախագծի քննարկման առնչությամբ հերթագրվել էին միայն 4 հայ եւ 6 ադրբեջանցի պատգամավոր, վերջիններիս հատուկ «ձայնապնակով»:
Հարեւան երկրի տեղեկատվական դաշտում հայտնվել է մի լուր, որի համաձայն «ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» ընտրությունների անցկացումը»: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն այս «բաղձալի իրադարձությունը» ներկայացրել են որպես թոփ-նորություն: Ինչպես տեղեկագրվում է, ԵԽԽՎ-ն գտել է, որ «այդ ապօրինի ընտրությունները, որոնք հակասում են իրավական նորմերին եւ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերին, Ադրբեջանի ...
Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի 3-րդ թողարկմանը նվիրված միջոցառում երեկ տեղի ունեցավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Բացման խոսքով հանդես եկավ եւ Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսների թողարկման մասին մանրամասներ հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 24-ամյա Յուրի Արամի Սարգսյանը:
Հայաստանի կառավարության այսօրվա նիստը տեղի կունենա Արտաշատում: Արտագնա նիստի ժամանակ առաջին հերթին քննարկվելու են Արարատի մարզին առչնվող խնդիրները: Սակայն այսօրվա նիստում նախատեսվում է որոշում ընդունել վերջին տարիներին իրացման գոտի ճանաչված Երեւանի մի շարք տարածքների մասին: Խոսքը մասնավորապես Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու եւ Հին Երեւանցու փողոցներով պարփակված, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով ...
Այս մասին, խոսելով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքների վերաբերյալ, երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, Ազատության հրապարակի հանրահավաքները ինքնաբուխ չեն կարող դիտարկվել, քանի որ նման միջոցառման մասնակիցները չեն կարող գալ հրապարակ եւ օրերով նստելովՙ ինքնաբուխ հավաք անցկացնել»: «Ցանկացած իրավունք ենթադրում է իրականացման որոշակի ...
Օրերս իմացանք, որ ՀՌԱԿ նոր ատենապետ Էդվարդ Անտինյանը կուսակցության գործերը վարելու համար վարձակալել է նոր գրասենյակ Ալիխանյան փակուղի 1 հասցեում: Դրա պատճառը, ըստ ասուլիսներից մեկում Անտինյանի ձեւակերպման, նախկին ատենապետ Հարութ Առաքելյանի ճաշասենյակում հյուրեր ընդունելու եւ կուսակցաշինությամբ զբաղվելու պարտավորվածությունից խուսափելու ձգտումն է: Կարծում ենքՙ ճիշտ է վարվել Անտինյանը նոր գրասենյակ վարձելով: ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15653 գործարք, ինչը 12,1 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ հուլիսի համեմատ եւ 4,6 տոկոսովՙ 2010-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 14,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի ...
Հանդիսանալով Samsung Electronics ընկերության ստորաբաժանումը` Samsung Service-ը պատասխանատու է սպասարկման համար, եւ արդեն 15 տարուց ավելի հաջողությամբ հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:
Արդեն 45 տարվա ավանդույթ է, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում երդվում են հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու գիտելիք փոխանցել, սեր արթնացնել երեխաների մեջ դեպի գիտությունն ու կրթությունը: Օրվա խորհուրդն իմաստավորվում է նաեւ Ուսուցչի տոնով:
Հոկտեմբերի 7-9 Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսը, որին, երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադարձան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությւան (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ցուցահանդեսի պլատինե հովանավոր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարկի տակ հավաքվել էին մտավորականներ, արվեստագետներ, սփյուռքից հյուրեր, տոնելու եւ մեկ անգամ եւս գնահատելու գրականագետ, Հայաստանի գրողների միության երկարամյա պետական-հասարակական գործիչ Էդվարդ Ստեփանի Թոփչյանի ծննդյան 100-ամյակը եւ նրա բեղմնավոր գործունեությունը: ՀՀ մշակույթի նախարարության ՀԳ միության եւ Թոփչյանների ընտանիքի կազմակերպած հոբելյանական երեկոն յուրօրինակ էր, քանզի երեկոյի ...
Բոլորս էլ գիտենք, որ մահկանացու ենք: Բայց ամեն անգամ մեր ծանոթ մարդու կորստյան լուրը մեզ հանկարծակիի է բերում... Զարմանք, ցավ, ափսոսանք, բայց ի վերջոՙ համակերպում: Մնում է թախիծը, ցավը, հիշատակը, որ տանում ենք մեզ հետ մինչեւ մի ուրիշն էլ կլսի մե՛ր հեռացումի մասին: Ցավն ու ափսոսանքն առավել է, երբ մեռնողը ...
«Հոլիվուդ Բուլվարում» (Կալիֆոռնիա) տեղակայված եգիպտական թատրոնի շենքում սեպտեմբերի 22-ից 24-ը կայացել է ԱՐՓԱ միջազգային 14-րդ կինոփառատոնը, որի ընթացքում, ըստ ստացված մամլո հաղորդագրության, ցուցադրվել է Կոմիտաս վարդապետի կյանքին, երաժշտական գործունեությանը եւ հոգեբանական ապրումներին նվիրված մի ֆիլմ, որի սցենարիստն ու ռեժիսորն է Դավիթ Ռոբերտ Տերանյանը: Պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է դոկտ. Չարլզ Էնդրուզը:
«Գերմանիայում թողնում եմ իմ սրտի մի մասը»։ Սրանք Բոննում ՀՀ առաջին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանի բառերն են, որ վերնագիր դարձան «Ազգի» հետ վերջին հարցազրույցում, որ միաժամանակ նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպանի հրաժեշտի խոսքը դարձավ։ Մեծ ու փխրուն սրտի մյուս մասերը, վստահ կարող եմ ասել, Ռուսաստանում եւ Հայաստանում են, նրան ճանաչող քաղաքական գործիչների, ...
«Հայք» օրաթերթի 14.10.1992 համարում հրատարակվել է ճարտարապետ Արմեն Զարյանի «Բարբարոսների վերադարձը» հոդվածը: Գրեթե քսան տարի անց բարբարոսները նորից գործի անցան:
Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մշակույթի նախարարության աջակցությամբ գարնանը անցկացվել է «Գրքարվեստ» 4-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթին ներկայացված էին շուրջ 32 անուն գիրքՙ 7 անվանակարգերում: Մրցանակի արժանացած գրքերը ներկայացվել են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որի ժամանակ Հայաստանից մրցանակների են արժանացել 4 գիրք: «Գրքարվեստ» հանրապետական մրցույթը միտված է հրատարակչական եւ ...
ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը 2004-ից պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն 2-րդ անգամ հանրապետության 2488 գրադարաններում անցկացվում է այդ մասնագիտական տոնը: Այս տարի այն կրում է «Հանդիպման վայրըՙ գրադարան» խորագիրը: Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարեւորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում` ակտիվորեն արձագանքելով ...
Հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: Հայաստանի անձնագիրը նրան ֆուտբոլի ակադեմիայում հանձնել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը: Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն Օզբիլիսին է հանձնել Հայաստանի հավաքականի 23 համարի մարզաշապիկը: Այսպիսով, Արազ Օզբիլիսը պաշտոնապես իրավունք ստացավ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում:
Միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հարցազրույց է տվել Allboxing.ru կայքի թղթակցին, ինչը կհետաքրքրի նաեւ «Ազգի» ընթերցողներին:
Armchess.am-ի տեղեկացմամբ երեւանցի շախմատիստուհի Մարիա Գեւորգյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Հիշեցնենք, որ Մարիան մինչեւ 18 տարեկանների մրցաշարում դարձել էր բրոնզե մրցանակակիր: Մարիա Գեւորգյանն արդեն 2-րդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման: Առաջին անգամ դա նրան հաջողվել էր Թբիլիսիում անցկացված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից ասպարեզում մնացած միակ մասնակից Անդրանիկ Հակոբյանը հաջողությամբ հաղթահարելով նաեւ 1/8 եզրափակիչի արգելքը, մտավ քառորդ եզրափակիչ ու նվաճեց Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգիր: Մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում հայ բռնցքամարտիկը մեծ առավելության հասավ մեքսիկացի Խուան Մերկադոյի նկատմամբ: 3-րդ ռաունդում մրցակցի հոնքը պատռվել էր ու նա ...
Օգտվելով Հայաստանի առաջնությունում հայտարարված ընդմիջումից, Կապանի «Գանձասարը» երեկ «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայում հանդես եկող «Կառլսրուհեի» հետ: Թեեւ գերմանական ակումբը ներկայումս ընթանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում, սակայն իր խաղամակարդակով գերազանցեց կապանցիներին եւ 3-0 հաշվով հաղթանակ տոնեց:
Այս տարի 3-րդ անգամ կանցկացվի ՀՀ վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային մրցաշարը: Այն կկայանա նոյեմբերի 11-14-ը Երեւանում: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Վրաստանի հանդբոլիստները:
Մեր իրականության մեջ քաղաքական այս կամ այն ուժի, անհատ գործիչի կողմից մամուլի ու հատկապես տպագիր մամուլի նկատմամբ դատական արշավները, ցավոք, ոչ ոքի էլ չեն զարմացնում: Այս թեմայով երեկ «Հայելի» ակումբում ասուլիս էին հրավիրել իրենց դեմ դատական մի քանի հայցեր ունեցող «Հրապարակ» եւ «Ժամանակ» թերթերի գլխավոր խմբագիրները` Արմինե Օհանյանն ու Արման ...