AZG Daily #33, 23-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#175, 2011-10-04 > #176, 2011-10-05 > #177, 2011-10-06 > #178, 2011-10-07 > #179, 2011-10-08
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 06-10-2011



Տեղադրվել է` 2011-10-06 00:25:11 (GMT +04:00)

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ԳՐՔԱՐՎԵՍՏ» 4-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Մ. Մ.

Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մշակույթի նախարարության աջակցությամբ գարնանը անցկացվել է «Գրքարվեստ» 4-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթին ներկայացված էին շուրջ 32 անուն գիրքՙ 7 անվանակարգերում: Մրցանակի արժանացած գրքերը ներկայացվել են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որի ժամանակ Հայաստանից մրցանակների են արժանացել 4 գիրք: «Գրքարվեստ» հանրապետական մրցույթը միտված է հրատարակչական եւ տպագրական գործի խթանմանը, ՀՀ-ում գրքի տպագրության ձեւավորման, դիզայնի, որակի բարձրացմանը:

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ բոլոր 7 անվանակարգերից մրցանակների արժանացած հրատարակչություններին դիպլոմների հանձնման արարողությունը: Նշենք, որ մրցույթում գլխավոր մրցանակի էր արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության Լուսիկ Ագուլեցի «Անցյալի մասունքներ» հավաքածուն: Բացի գլխավոր մրցանակից, ԱՊՀ-ում «Մշակութային ժառանգություն, գիտություն, կրթություն» անվանակարգում դափնեկրի դիպլոմի արժանացավ վերը նշված հավաքածուն: ԱՊՀ-ում մրցանակների էին արժանացել նաեւ «Արվեստի գիրք» անվանակարգում Հայաստանի ազգային պատկերասրահի «Գեորգի Յակուլով» ալբոմը (կազմողՙ Ի. Բաղդամյան) եւ «Տպագրված ԱՊՀ-ում» անվանակարգում «Տիգրան Մեծ» տպագրատան «Բենիկ Պետրոսյան» ալբոմը (կազմողներՙ Ալիս Ադամյան, Արեւիկ Պետրոսյան): Իսկ միջազգային ժյուրիի հատուկ դիպլոմների արժանացան Հայաստանի կողմից ներկայացված երեք գրքեր, այդ թվում նաեւՙ «Ժամանակակից հեքիաթներ» (կազմողՙ Լ. Առաքելյան, «Զանգակ-97» ՍՊՀ):

«Գրքի ձեւավորման համար» անվանակարգի երրորդ մրցանակը հանձնվեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանինՙ Խուլիո Կորտասարի «Պատմվածքներ» գրքի համար: Պարոն Մարտիրոսյանը հրաժարվեց մրցանակը վերցնելուց եւ պատճառաբանեց. «36 հոգով հավաքվել ենք, 32-ին մրցանակ ենք տալիս մենք մեզ: Իսկ ո՞ւր է իսկական գնահատողըՙ ընթերցողը: Կարծում եմ, նման մրցույթը ավելորդ ձեւականություն է...»: Պատվոգիրն ու ծաղկեփունջը պարոն Մարտիրոսյանը հետ վերադարձրեց եւ հորդորեց հաջորդ տարվա մրցույթը շատ ավելի պատշաճ ձեւով կազմակերպել:

Մրցանակակիրներին շնորհավորեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ գրքարվեստի ոլորտում երախտավորներին նախարարի հրամանագրով հանձնեց պատվոգրեր: Իսկ հրատարակչական ոլորտի զարգացման համարՙ Մկրտիչ Կարապետյանին եւ Սմբատ Գյուրջյանին հանձնեց նախարարության բարձրագույն պարգեւըՙ Ոսկե մեդալը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 06-10-2011


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua