Սովորույթներով ու մտածողության կարծրատիպերով ապրող մի ընտանիք որոշեց այս Նոր տարվա տոնը ավանդական ընդունված ձեւից հրաժարվել եւ անցկացրեց քաղաքից դուրս, ամառանոցային իր տանը: Սակայն ոչնչով փոխել իրականությունը չկարողացավ: Այնտեղ էլ նույն սեղանն ու հյուրերը. որտեղից որտեղ իրենց գտան Երեւանից եկած ազգականներՙ հեռու-մոտիկ, կամ ոչ ազգականներ, ընկերներ, հարեւաններ: Նույնն ինչ այստեղՙ ...
Հայաստանայն գրեթե բոլոր կայքէջերի պարագայում աղբյուրի դերակատարություն ստանձնած ինչ-որ անհայտ անձանց տեղեկություններովՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս տարվա առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հունվարի վերջին:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համաձայն է այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլեւս անհրաժեշտություն է: Ավելին, ըստ Ժիրինովսկու, դրան ժամանակավորապես խանգարում են միայն միջազգային շահերը:
Հայտնում ենք, որ 20.10.2010թ. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2011թ. եւ 2012թ. 1 տուփի հաշվարկով 30 դրամով բարձրացել է տեղական արտադրության սիգարետների համար հաստատագրված վճարը: Օրենքի նույն փոփոխության համաձայն, 2013 թ. հաստատագրված վճարը կբարձրանա եւս 15 դրամով: Հարկերի բարձրացման պատճառով, 2012թ. հունվարի 1-ից բարձրացել ...
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկեց երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացությանՙ Օհանյանը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնաս: Համաձայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների` Օհանյանի` պետությանը պատճառած վնասը կազմել է 217 միլիոն ...
Ամեն տարի նախաապրիլյան շրջանում Թուրքիան ընկնում է անհեթեթությունների գիրկըՙ ամեն անգամ դիմելով նույն քայլերին եւ արձանագրելով նույն անպտուղ վիճակը բոլոր գործողություններից: Սակայն հունվարի վերջին շաբաթում Ֆրանսիայի Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդգրկումը Թուրքիային գցել է շատ տգեղ ու անհաճո մի վիճակի մեջ, երբ սպառնում ու կարծես իրագործում ...
2012-ից պետական համակարգում աշխատողների մեծ մասին պետության կողմից կհատկացվի այսպես կոչված «սոցիալական փաթեթ»: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց անցյալ տարվա վերջին նիստի ժամանակ: Նկատի ունենալով, որ սոցիալական փաթեթից օգտվելու է մոտ 120 հազար մարդ, բնական է հետաքրքրությունը նրա նկատմամբ: Այսպիսով, ի՞նչ է սոցիալական փաթեթը, ովքե՞ր են օգտվելու նրանից եւ ի՞նչ ...
2011 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար հավաստագրերը (սերցիֆիկատ), տարվա ընթացքում մանկական բուժհիմնարկներ դիմողների թիվը մոտ 35 տոկոսով ավելացավ: Դրան հաջորդեց նաեւ շտապբուժօգնության տեխնիկական համակարգի արդիականացումը: Չինաստանից բերվեցին նորագույն սարքավորումներով հագեցած շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք ամբողջովին փոխարինեցին դեռ խորհրդային շրջանից մնացած մեքենաներին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ...
Այլեւս ամեն օր Ամանոր է, հին է միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (ՀՖՏՃ) սպառնալիքը: Եվ կոմունիզմի ուրվականի պես այն սավառնում է ամբողջ Եվրոպայով, արժանանալով մեր քաղաքացիների անտարբերությանը` նրանք արդեն վարժվել են հուսահատությանը, իսկ կառավարողների` գրկախառնությանը, քանի որ վերջիններս բոլոր ձախողումները բարդելու են ՀՖՏՃ-ի վրա: Հաց ու ջուր բառերի հաճախականությամբ կրկնվող ճգնաժամ ...
Ժամանակի ընթացքում քամու էներգիան դարձել է էներգիա ստանալու վստահելի աղբյուր, որը միեւնույն ժամանակ ունի մատչելի ու մրցունակ սակագներ: Քամու տուրբիններ նախագծվել եւ արտադրվել են մի շարք երկրներում: Օրինակ` Իրանում արտադրված «KAMI 1600» տուրբինը նախագծել է «A. Ayvazian & Associates» ընկերությունը, որի նախագահն Աբրահամ Այվազյանն է:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ նամակ է ուղարկել «Ազգ» օրաթերթի խմբագրություն, որտեղ, անդրադառալով գյուղի խնդրին, ակնկալում է պարզաբանում, թե ինչ է նշանակում «հանրային գերակա շահ» հասկացությունը: «Կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին` մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկեք որոշենք` սահմանային Քաջարան ...
Հունվարի 6-ին աշխարհասփյուռ հայությունը տոնախմբեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը: Նախորդ օրը, հունվարի 5-ին, Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ` մասնակցությամբ բարեպաշտ հայորդիների: Պատարագիչն էր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, որն իր անդրանիկ պատարագն էր մատուցում Ժնեւի Սուրբ ...
Ֆերդինանդ Առաքելյանը նոր դեմք չէ հայ քանդակագործության ոլորտում: Նա Հայաստանում արժեքավոր բազմաթիվ գործերի հեղինակ է: Սկսած նախորդ դարի 70-ականներից, կարելի է ասել, դեռեւս ուսանողական նստարանից, նրան վստահվել են այնպիսի գործեր, ինչպիսիք են Լենինականի Շիրակ հյուրանոցի մուտքի ձեւավորումը, Աշոտ Ողորմած թագավորի ձիավոր արձանը նույն քաղաքում, Ստեփանավանի Շահումյանի տուն-թանգարանի բարձրաքանդակները (Ամբոխները խելագարված), ...
Հայ ժողովրդի պատմությունը, հատկապես հնագույն պատմությունը 2012-ին լինելու են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ուշադրության կենտրոնում: Ծրագրի մեկնարկն արդեն դրվել է: Հայ պատմագիրներին, մատենագիրներին եւ հայ ժողովրդի պատմությունը ռուսալեզու հանրությանը ներկայացնելու ծրագրի շրջանակներում ՌՀՄ-ն ռուսերեն լեզվով հրատարակել է Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» եւ Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» աշխատությունները:
«WIN-GALLUP» միջազգային ցանցը, որը զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ, «Ովքե՞ր են իրենց համարում երջանիկ» թեմայով հարցում է կատարել 58 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում:
ՀԲԸՄ-ի լոնդոնյան մասնաճյուղի երիտասարդ արհեստավարժների կազմակերպությամբ հանրահռչակ «Սաաթչի» պատկերասրահում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ վայելող բրենդի սեփականատեր Ռոբերտ Թադեոսյանի հետ, որը պատմել է Հայաստանում գործունեություն ծավալելու իր փորձառության մասին:
Մեսրոպատառ այս առաջին բառերը խորագիր են դարձել Մ. Նահանգների Կոնգրեսի գրադարանի հայերեն եւ վրացերեն բաժինների աշխատակից, դոկտ. Լեւոն Ավդոյանիՙ հայ գրատպության 500-ամյակին նվիրված բանախոսության, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Կոլումբիա համալսարանի դահլիճում, կազմակերպությամբ այդ համալսարանում գործող հայկական կենտրոնի:
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 2805 վարկանիշով հանգրվանել է 2-րդ հորիզոնականում: Հայ շախմատիստն առաջին անգամ է ցուցակում նման բարձր դիրք զբաղեցնում, թեեւ նախկինում նա ավելի բարձր վարկանիշ է ունեցել: Արոնյանի համար ռեկորդային վարկանիշը (2808) գրանցվել է 2011-ի մարտին եւ մայիսին: Այդ ցուցանիշով նա աշխարհում 3-րդն էր:
Ֆուտբոլի Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, «Բանանցի» բրազիլացի հարձակվող Բրունո Կորեան նոր մրցաշրջանում ելույթները կշարունակի Իրանի «Սպահան» ակումբում: Վերջինս երկրի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում:
Այսօր ամառային օլիմպիադայի մայրաքաղաք Լոնդոնում կմեկնարկի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարը, որում կխաղարկվեն տղամարդկանց բազմամարտի վերջին 25 օլիմպիական ուղեգրերը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը մինչեւ 2013-ի ամառը պայմանագիր է կնքել ՀՀ չեմպիոն «Ուլիսի» հետ: Անցած մրցաշրջանում Մինասյանը հանդես էր գալիս «Միկայում», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ Ժորա Հովհաննիսյանը շուտով փորձաշրջան կանցնի Նալչիկի «Սպարտակում»: Ժորան ներկայումս մարզվում է ուզբեկական «Լոկոմոտիվում», որի ղեկը վերջերս ստանձնել է նրա հայրըՙ Խորեն Հովհաննիսյանը: Ի դեպ, «Լոկոմոտիվում» սկսել է մարզվել ՀՀ հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, որն արդեն ավարտել էր ելույթները մեծ ֆուտբոլում: Նա ներկայումս բնակվում է Կիպրոսում եւ ...
Լաս Վեգասում անցկացված շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: 7 պարտիաներում վաստակելով 5,5 միավոր, Հակոբյանը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովին ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոման Յանկովսկուն եւ գրավեց 2-րդ տեղը: Վարուժանն արժանացավ 2633 դոլար պարգեւավճարի: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, իսպանացի Ֆրանցիսկո ...