2012 թվականի հանդեպ բավական միստիկա է կուտակվել: Ընդ որում` այդ միստիկան կուտակվել է ոչ այնքան փաստական նյութի դրդմամբ, որքան մարդկային մտքի սուբյեկտիվ վայրիվերումների արդյունքում: Մայաների օրացույցի վերջի, աշխարհի վերջի, Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին խոսակցությունների սնուցումը տարբեր արդյունաբերական եւ գեոպոլիտիկ նպատակներով մարդկանց մեջ բավական բացասական էմոցիաներ եւ բացասական էներգիա են ...
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման եւ քվեարկության ժամկետի մոտենալուն զուգընթաց դեմ ու կողմ հայտարարությունները հնչում են ոչ միայն թուրքական իրականության համակիրների, այլեւ տարբեր կառույցների ու մակարդակների մասնագետների կողմից: Ֆրանսիական իրականության համար առավել մեծ դերակատարության հավակնություն ունեցող այս օրինագծին նաեւ արտաքին նշանակություն է բաժին ընկել, ինչը, տվյալ պարագայում, համընկնում ...
Սկզբում Թբիլիսիի «Սովետական խաղալիք» ֆաբրիկայի նկարիչ-տեխնոլոգ, հետո երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի, ավելի ուշՙ կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանող: Վերջապես ավարտվում են նրա մասնագիտական դեգերումները, եւ այստեղից էլ սկիզբ է առնում մեծ կինոյին ընդելուզված մեծ կենսագրությունը: Սարգիս Փարաջանյանց անուն-ազգանունից սահուն անցում դեպի Սերգեյ Փարաջանով:
Ժողովրդավարություն, որը նման չէ դասական օրինակներին: Հնդիկ պատմաբան Ռակեշ Բաթաբյալը այսպես է գնահատում Հնդկաստանի ժողովրդավարությունը, որը տնտեսական վերելքին զուգահեռ ձեւավորված գործընթաց է: Թե ինչպե՞ս է հաջողվել բազմակրոն, բազմալեզու ու խայտաբղետ ավանդույթներ ունեցող Հնդկաստանում ժողովրդավարություն ձեւավորել, պատմաբանն ասում է` հենց այդ բազմազանությունն է նպաստում ժողովրդավարությանը: «Կան քաղաքագետներ, որոնք առաջ են քաշում ...
Հարեւան երկրի համար նշանակություն չունի` տարին վիշապի՞ է, թե՞ «սեւ ոչխարի»: Այնտեղ ամեն ինչ եւ բոլորին չափում են «հակաթուրքականության» չափով: Կամ` «թրքամետության»: Այս առումով Բաքվի թիվ մեկ «թշնամին» այսօր Ֆրանսիայի նախագահն է: Իհարկե` Անկարայի մատուցմամբ:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ռադիոընկերությունների եթերի դիտարկում, որի նպատակը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքների պահանջների, ինչպես նաեւ Արցախում գործող ռադիոընկերություններին տրամադրված հեռարձակման լիցենզիաների պայմանների կատարումը ստուգելն էր:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի տեղեկացմամբ` իշխող կուսակցությունը լրջորեն նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին: Այժմ կուսակցությունում ՀՀԿ ցուցակի քննարկումներ են ընթանում: Սահակյանը չի բացառում, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ կլինեն փոփոխություններ, ցուցակում կլինեն հին եւ նոր դեմքեր: Սահակյանի ներկայացմամբ` ՀՀԿ-ն հակված է առանձին մասնակցելու ընտրություններին, սակայն չի բացառվում նաեւ ...
Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը կրկին առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու: Սակայն այս անգամ նա մրցակից է ունենալու, քանի որ առաջադրվել է նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ամանորի նախօրեին այցելեցի Արաբկիրում բնակվող ընկերոջս: Տարբեր թեմաներով զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ օրվա գներին: Նա ոգեւորված էր, որ իրենց մոտակա սուպերմարկետում նարինջը վաճառվում է մատչելի գնովՙ 590 դրամով, եւ խորհուրդ տվեց այցելել ու գնել: Երբ ասացի որ բնակությանս վայր Զեյթունում 540 դրամով է վաճառվում, «Չլսված տոնական գին» գովազդով, ոգեւորությունը տեղի ...
Հայաստանում արտահանման ծավալները դեռեւս զգալիորեն զիջում են ներմուծման ծավալներին: Թեեւ անցյալ տարի արտահանմանն ուղղվածություն ունեցող արդյունաբերական զարգացման պետական աջակցության ծրագիր է մշակվել, բայց դա առաջիկա տարիների ծրագիր է, իսկ գոնե այս պահին ներմուծման ծավալները գերազանցում են արտահանման ծավալներին: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության, 2011-ի հունվար-նոյեմբերին արտաքին առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 4 ...
«Հայռուսգազարդ» ընկերության համար անցյալ տարին առանձնացել է «Հրազդան 5»-ի շինարարության եւ արդիականացման ծրագրի ավարտով: Այս մասին նշել է ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը երեկ հրավիրված խորհրդակցության ընթացքում:
Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ընկերությունը հայտարարում է Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 4G/LTE ցանցն ապահովում է տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն` բազային կայանից դեպի բաժանորդի ընդունող սարքը եւ մինչեւ 50 Մբիթ/վրկ արագություն` բաժանորդի ընդունող սարքից մինչեւ բազային կայան: 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ...
Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ընկերության ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին եւս 19,253,316 զանգ:
Միջազգային որեւէ մրցույթին Հայաստանի մասնակցության նշանակությունն ամեն առումով շահեկան է, հաջողության պարագայումՙ հասկանալի: Պատահում է, որ անհատական նախաձեռնությունները երբեմն ավելի արդյունավետ են լինում, որովհետեւ առկա են պատասխանատվության եւ նվիրումի նպաստավոր գործոնները: Այսպիսի փորձ անում է իրավաբան Դավիթ Իոնդեմըՙ հանրությանը ներկայացնելու ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունին:
Հայկական բանակի 20-ամյակին նվիրված «Ես եմ» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ օրերս «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ներկայացնում է բանակի այսօրվա կյանքը, զինակոչիկ Տիգրանի ապրումները, հույզերն ու հայրենասիրությունը: Ֆիլմը պարզ է, այստեղ չկան ռեժիսորական բարդ հնարքներ, գունային եւ համակարգչային էֆեկտներ, սակայն «Ես եմ»-ի առավելությունը հենց պարզության մեջ է: Զգացմունքայնությունը, անկեղծությունը, հուզիչ սցենարն ու ...
Տարեվերջն այն ժամանակաշրջանն է, երբ անհատները մի պահ խորհրդածելով անցած տասներկու ամիսների մասին, գնահատում են իրենց ձեռքբերումները եւ փորձում դասեր քաղել իրենց սխալներից: Դա նաեւ առիթ է կայացնելու որոշումներ, որոնք եթե նույնիսկ հազվադեպ են պահպանվում, այնուամենայնիվ, նոր հնարավորությունների հույս են ներշնչում առաջիկա տարվա համար:
Մեր շրջապատում մենք հաճախ ենք լսում ու հայտնվում սթրեսային իրավիճակներում, սակայն դրանցից խուսափել գրեթե չի հաջողվում: Սթրեսները միշտ եղել են ու կան: Իսկ երբ առօրյա ռիթմից մարդը կարճ ժամանակով դուրս է գալիս, սթրեսը ավելի մեծ է լինում: Սթրեսները ավելի հաճախանում են նախատոնական եւ հետտոնական օրերին: «Ազգը» ...
Տյումենում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իվան Պոդդուբնու 51-րդ հուշամրցաշարում Ռուսաստանը ներկայացնող 3 հայ ըմբիշներ արժանացան արծաթե մեդալների:
Ինչպես տեղեկացանք «Իմպուլս» ակումբի մամուլի քարտուղարությունից, նոր մրցաշրջանում թիմի կազմում 6-ամսյա վարձավճարով հանդես կգա Մոլդովայի երիտասարդական հավաքականի անդամ Կոնստանտին Մանդրիչենկոն: Ըստ նախնական համաձայնության, եթե ֆուտբոլիստն արդարացնի իրեն, ապա «Իմպուլսը» Մոլդովայի չեմպիոն «Շերիֆից» կգնի նրա տրանսֆերը: Ներկայումս Մանդրիչենկոն արդեն սկսել է մարզումներն «Իմպուլսում», որը հունվարի 7-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ...
«Միկայի» ռմբարկու Նարեկ Բեգլարյանը նախնական պայմանագիր է կնքել Սլովակիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Տատրանի» հետ: Այս մասին armsport.am կայքին հայտնել է «Միկայի» մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը: Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս «Տատրանը» բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է նախավերջինՙ 11-րդ տեղում: Եթե թիմին հաջողվի պահպանել տեղը բարձրագույն խմբում, ինչը հայտնի կդառնա ...
Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում այս տարի թիմերի քանակը կաճի: Պայքարի մեջ կներգրավվեն նորաստեղծ 2 թիմերՙ Մարտունու «Մարտունի-Ալաշկերտը» եւ Աբովյանի «Դելյուքսը»: Այնպես որ բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունում սուր մրցակցություն կընթանա վերջինՙ 8-րդ տեղից խուսափելու համար, քանի որ մրցաշարի հետնապահը հրաժեշտ կտա բարձրագույն խմբին: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ 2013-ին ...