Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը անցյալ տարեվերջին հաստատեց ստորին պալատը` Ազգային ժողովը, կքննարկի ոչ թե հունվարի 24-ին, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այլ` հունվարի 23-ին (ի դեպ, հետաքրքրական զուգադիպությամբ նույն օրը Սոչիում ենթադրվում է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական եւ ըստ ամենայնի վերջին եռակողմ հանդիպումը - Հ. Ա.): Ինչպես ...
Տասնամյակներ շարունակ անտերության մատնված որեւէ կառույց, շինություն չի կարող դիմակայել ժամանակի ավերումներին, ուր մնաց դիմանա, երբ դրան մասնակից են դառնում մարդիկ: Հայկական եկեղեցիները Վրաստանում, որ անասելի համառությամբ անտեր են թողնվում, միայն թե չվերադարձվեն սեփականատիրոջը` Հայ առաքելական եկեղեցուն, այդպիսի վերաբերմունքի ու ավերումների բազում վկայություններ ունեն: Եվ չնայած վերջին շրջանում վրացական իշխանությունները ...
Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ հերոս, անվանի հետախույզ Գեւորգ Վարդանյանը: Այս կապակցությամբ Վարդանյանների ընտանիքին, Գեւորգ Վարդանյանի այրուն իր ցավակցագիրն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ «հայ ազգի զավակ Գեւորգ Վարդանյանը իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահել Հայաստանի հետ, իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստել արտաքին ...
Տարեսկզբից Ադրբեջանը ստանձնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի պարտականությունները: Այդ «դարակազմիկ» իրադարձության առթիվ Նյու Յորքում է գտնվում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աքշին Մեհթիեւը հասցրել է լրագրողներին իրազեկել «նոր կարգավիճակում առաջիկա անելիքների» մասին:
2011 թվականի դեկտեմբերի 26-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոցից գողություն կատարելու ժամանակ շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ ԵՊՀ-ի գրադարանից 2010-2011 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնողՙ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի ...
Հունվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց հետեւյալ հայտարարությունը.
Թուրքիան կամաց-կամաց վերականգնում է հայկական հուշարձանները, ավելի շուտ` դրանցից մի քանիսը: Եվ դա հատուկ քաղաքականություն է. նախՙ դրանով փորձում է բարձրացնել իր վարկանիշը միջազգային հանրության աչքին, երկրորդՙ ցույց է տալիս, թե հանդուրժող է իր տարածքում այլ մշակույթի, կրոնի ու քաղաքակրթության դրսեւորումների նկատմամբ, ավելինՙ գնահատում է դրանք, երրորդՙ միջազգային կազմակերպություններից գումար ...
Անկարայի դատարանը հաստատել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի եւ պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինկայայի նկատմամբ կայացված մեղադրական եզրակացությունը. երկուսն էլ մեղադրվում են 1980 թվականի հեղաշրջման կազմակերպության մեջ: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Մեղադրող կողմը պահանջում է մեղադրյալների ցմահ բանտարկություն:
Տարեվերջին Բաքվում կազմակերպվեց հերթական «թամաշա»` Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Էլնուր Ասլանովի մասնակցությամբ: Համացանցում «շնորհանդեսի դրվեց» նոր կայքէջ` Erevangala500.com: Այն «ճշմարտացի տեղեկություններ է տալիս Երեւանի` ներկայիս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մասին»:
Նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի կնքամայր որոշ շրջանակներ համարում են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, այսօր Հայաստանի բոլոր մարզերում կառույցներ ունի, երեք հազարից ավելի անդամ, կուսակցության ղեկավարը նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանն է, փոխնախագահը, քաղաքագետ, նախագահ Քոչարյանի աշխատակազմում աշխատած Անուշ Սեդրակյանը: Այս` դեռեւս առանձնապես գործունեություն չծավալած կուսակցությունը քաղաքական շրջանակներում առայժմ ...
Երեւանցիներից շատերը կպնդեն, որ հասարակական տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքի թերեւս ամենահրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է, եթե ոչ ամենահրատապը: Անընդհատ փոխվում են քաղաքապետները, իսկ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը մնում է անփոփոխ: Հանուն արդարության հարկ է նշել, որ մինչեւ 2008-ըՙ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարին, որոշակի քայլեր արվեցին, մայրաքաղաքի երթուղիներում նկատելիորեն ավելացան ավտոբուսները: Սակայն ...
Կառավարությունն այսօր կքննարկի «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Այն նպատակ ունի օրենսդրական բարեփոխումներ կատարել զինված ուժերում շարքային եւ սերժանտական կազմերի պայմանագրային ծառայության ընդլայնման, զինծառայողների պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, որակավորումների անցկացման եւ այլ հարաբերություններում:
Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարությունից, «Սանահին» վանական համալիրի անմխիթար վիճակը վերացնելու, մասնակի վերականգնման եւ ամրացման աշխատանքները շարունակվելու են այս տարի: Արդեն իսկ մեր մասնագետների եւ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալսարանի համագործակցությամբ կատարվել են կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ: Մշակույթի նախարարության հրավերով իտալացի մասնագետները իրականացրել են վանական համալիրի բոլոր հուշարձանների մանրամասն չափագրումները:
Ադրբեջանական լրատվամիջոցներում այդ երկրի պաշտոնյաների կողմից տարածված հայտարարությունները, իբրեւ թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ փախստականների հայցի վերաբերյալ որոշման մեջ ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հիմնական մասն է կազմում» եւ որ Հայաստանի զինված ուժերը «օկուպացրել են Ադրբեջանի տարածքի մեծ մասը», իրականությանը չեն համապատասխանում: Մեկնաբանելով դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանցի ...
Հունվարի 15-ին «Բնապահպաններն ի պաշտպանություն Թեղուտի» խորագրով ճանաչողական արշավ-ակցիա կանցկացնեն: Արշավի ընթացքում կներկայացվի Թեղուտի հիմնախնդիրը եւ կանցկացվի 4 կմ քայլարշավ: Թեղուտը հանրապետության ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը հաստատվել է 2007-ին: Համաձայն այդ ծրագրիՙ կվերանա ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգՙ անտառ, գետեր, հազվագյուտ կենդանական եւ բուսական տեսակներ: Շուրջ 70 ...
«Ազգը» վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգաշարերին անցած տարվա ընթացքում անդրադարձել է: Սակայն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին նվիրված երկու համերգ-ներկայացումներին չանդրադարձավ ձմեռային արձակուրդի պատճառով: Արժե մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպիսի ոգեւորությամբ, խանդավառությամբ ու երկարատեւ ծափերով ընթացան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած տոնական երկու ծրագրերը: Հրաշալի գրող Հոֆմանի «Շչելկունչիկը ...
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Փարիզի «Պավիլիոն Դոֆինում» դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հատուկ հանդիսություն, որի ընթացքում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից նախարարության ոսկե մեդալն է հանձնել դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանինՙ հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում նշանակալի դերակատարության համար:
Կոնգրեսական Ադամ Շիֆը եւ «NASA»-ի տիեզերագնաց Գրիգորի Չեմիթոֆը հունվարի 13-ին այցելելու են Վահան եւ Անուշ Չամիլյանների հայկական դպրոցը, որը գտնվում է Գլենդեյլում: Գրիգորի Չեմիթոֆն այստեղ հանդիպելու է դպրոցի շուրջ 300 սաների: Ադամ Շիֆի կարծիքով` ինչ-որ մոգական բան է պատահում, երբ աշակերտները հանդիպում ու շփվում են տիեզերագնացի հետ. «Երեխաները ներշնչվող են ...
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղերի աշխատակիցները խորապես ցավակցում են Արա եւ Նատալյա Աբրահամյաններին` վերջինիս մոր`
Եթե մեկը կանգնի Կրեմլի դիմաց ու ամբողջ ուժով բղավի` «Դիմա, ուխադի», կամՙ «Վովա, պաշոլ վոն», ապա այդ քաղաքացուն նախ կտեղափոխեն ոստիկանության բաժին, իսկ հետո` ինչպես «նորագույն ռուսական ֆիլմերում...»: Հիմա Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ՞, թե՞ մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ռուսաստանը: Ի դեպ, ոչ միայն Ռուսաստանը. օրինակՙ Վաշինգտոնում, եթե մի ամերիկացի, ...
Ֆրանսահայ անվանի քանդակագործ Դավիթ Երեւանցին օրերս հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Քանդակագործը նշանակալի ներդրում ունի սփյուռքում հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, զարգացման գործում: Դավիթ Երեւանցու քանդակները այսօր զարդարում են մի շարք երկրների հրապարակներ ու սրահներ: Միայն Փարիզում եւ նրա արվարձաններում տեղադրված են քանդակագործի երեք գործՙ Հայոց ցեղասպանության թեմայով: Իսկ երկու ...
Սեղանիս վրա դատարկ արկղ հայտնվեց: Այդպիսի արկղեր խմբագրությունում սովորաբար հատակին են դրվումՙ ոչ պիտանի թղթերի (մակուլատուրա) համար: «Երեւի պետք է» մտածեցի, այդպես մնաց մի օր: Հաջորդ օրը ծրար հայտնվեց, նայեցիՙ շնորհավորական բացիկ էր. առաջինը: «Ահ, այո, Նոր տարին է մոտենում»: Դեկտեմբերի 20-ը, թե՞ 21-ն էր: Գալիք 2012-ի առաջին շնորհավորականըՙ «Անելիք» ...
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր հանձնեց Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվեցին Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա ...
Նոր մրցաշրջանը հաջող սկսվեց Հայաստանի մարզիկների համար: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, 2010-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հիանալի հանդես գալով Լոնդոնում անցկացված մարմնամարզության միջազգային մրցումներում, օլիմպիական ուղեգիր նվաճեց:
Հունվարի 14-ին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի ավանդական փառատոնը, որը կանցկացվի 3 խմբով: Ուժեղագույնների մրցաշարի 14 մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը, որն իր վարկանիշով (2805) զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին (2835): 14 գրոսմայստերների թվում են նաեւ ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովն (2773) ու Վուղար Հաշիմովը (2761), բուլղարացի Վեսելին Թոփալովը ...
Ձմռան այս օրերին հայ ֆուտբոլիստներից ոմանք փորձաշրջան են անցնում արտերկրի թիմերում: Նրանցից մեկըՙ «Միկայի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը մարզվում է Բուլղարիայի «Չեռնոմորեցում», որը Պոմորիե քաղաքում մինչեւ հունվարի 25-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այդ ընթացքում նախատեսված են ստուգողական 2 հանդիպումներ:
Հունվարի 14-ին Ղազախստանի Ալմա Աթի քաղաքում կմեկնարկի ձյուդոյի «Մաստերս» կարգի միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մարզաձեւի ֆեդերացիան հրավիրում է յուրաքանչյուր քաշային կարգում համաշխարհային դասակարգման ցուցակի 16 ուժեղագույններին: Այդ ձյուդոյիստների թվում են նաեւ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ), որոնք դասակարգման ցուցակում քաշային իրենց կարգերում ընթանում են 14-րդ հորիզոնականում: ...
Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր ու զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով զիջեց 1-2-րդ տեղերը բաժանած Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ Դավիթ Ալբերտոյին:
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների մեկնարկային տուրը բավականին արդյունավետ էր: Կայացած 11 պարտիաներից միայն երկուսը խաղաղ ելք ունեցան:
ՀՀ հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի տեղափոխությունը Սլովակիայի «Սլովան» այդպես էլ չկայացավ, ուստի նա մեկնեց Նալչիկ, որի «Սպարտակի» հետ շուտով պայմանագիր կկնքի: Ըստ պայմանավորվածության, եթե «Սպարտակը» դուրս մնա ՌԴ պրեմիեր լիգայի մրցաշարից, ապա Հրայր Մկոյանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա: Մկոյանը «Սպարտակի» հետ կմեկնի Անթալիա, որտեղ կմասնակցի թիմի ուսումնամարզական հավաքին: