Ես չգիտեմՙ որքան իմաստուն էր հրեաների Սողոմոն Իմաստուն արքան, սակայն հաստա՛տ կանանցից գլուխ հանում էր, այլապես 400 կին չէր պահի, 600-ից ավելի էլ հարճ, ու դեռՙ սիրտ ունենալ հրաշալի սաղմոսներով այդպես գովերգելու իր գեղուհիներին: Հին կտակարանում ցույց է տրվում, որ նա հրաշալի հասկանում էր նաեւ մայրական հոգեբանությունը: Երբ երիտասարդ երկու ...
Ռուսաստանի արտգործնախարարությունը Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները համեմատել է վարչակարգը փոխելու փորձի հետ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է այցելել Ադրբեջան, ավելի ստույգ` հենց Նախիջեւան: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ հունվարի 17-ին կայանալիք այցելությանը նախատեսված է հանդիպում Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների հետ:
Հայազգի անվանի հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանին երեկ հուղարկավորեցին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում, որտեղ, ի թիվս առաջավոր հետախույզի հարազատների, գործընկերների, այցելել էր նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա Վարդանյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո զրուցեց այրու` Գոհար Վարդանյանի հետ: Ավելի վաղ ՌԴ վարչապետը ցավակցական հեռագիր էր հղել հետախույզի ընտանիքին, որում մասնավորապես ասված ...
Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց բենզինի յուրացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը յուրացնելու մեջ, ինչի պատճառով պետությանը մեծ չափերի վնաս է հասցրել: Բենզինի յուրացման գործում մեղադրանք է առաջադրվել նաեւ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի ...
Ուրբաթտասներեքը սատանայական համարողների միստիկների ջգրու երեկվա օրը հոսեց իր հանգով` ոչինչ չէր սնում սնահավատների «բա որ ասում էինքը», եւ Աննուշկան բնավ էլ չթափեց ձեթը: Սակայն մեր ուրբաթտասներեքը հատկապես ու առանձնապես շատ սովորական օր էր եւ հինգշաբթիտասներկուսի շատ բնականոն շարունակությունը` լցված մեր առօրյա կյանքի, այդ թվում այդ առօրյայի մասնիկ քաղաքական կյանքի ...
«Ազգ» օրաթերթը նախորդ համարում անդրադարձել էր ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան հանգամանքներին: Մեզ հետ զրույցում Հայկ Խաչատրյանի ընտանիքի անդամները պատմել էին, որ զինվորը մահացել է ջրծաղկից, եւ 18-ամյա Հայկի մահվան մեղավոր էին համարում հոսպիտալի բժշկին ու հրամանատարին, ովքեր անտարբեր ու անգրագետ վերաբերմունք են դրսեւորել:
Բաքվի լրատվամիջոցները, չգիտես ինչու հղում անելով թուրքական ANKA գործակալությանը, տեղեկացնում են, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան կբացի ադրբեջանական արվեստին եւ մշակույթին նվիրված ցուցահանդեսը»: Բացի դրանիցՙ խորհրդաժողովի հյուրերի պատվին «կկազմակերպվի ընդունելություն, որի ժամանակ նրանք կծանոթանան ազգային խոհանոցի կերակրատեսակներին»:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Արմավիրի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցեց մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող «Նոյյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ նախագահին ներկայացրին ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը:
Ավանդույթի համաձայն, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հին տոմարով Նոր տարին նշելու հատուկ ընդունելություն էր կազմակերպել հանրապետությունում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Բազմաթիվ բարեմաղթանքներից հետո վարչապետը նշեց, որ անցած տարի էլեկտրոնային լրատվամիջոցները բուռն հաղթարշավ են արձանագրել, որը պայմանավորված է ինտերնետից օգտվողների թվի աճով (400.000): Վարչապետը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին 2011-ին ծավալած աշխատանքի համար:
Ավարտելով այցը Բելառուսի Հանրապետություն` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության խնդիրների լայն շրջանակ եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել Երեւանում ստորագրված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագրին եւ ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել մի շարք պաշտոնյաների, այդ թվում` դեսպանների:
2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում նենգորեն սպանվեց «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը: Նա ընդամենը 56 տարեկան էր: Նրա մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ զանազան միջոցառումներ են կազմակերպվում տարբեր երկրներում, այդ թվումՙ Բելգիայում:
«Օրերի» վերջին համարը նվիրված է Հայաստանի կրթության ասպարեզում տեղի ունեցող մի շարք փոփոխություններինՙ նոր դպրոցներ, ծրագրեր, մանկավարժական կրթության հեռանկարներ, «Արմենիակա» ծրագրում Հայկական ճարտարապետական ժառանգությանը: Գրեթե բոլոր նյութերի հեղինակը հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն է, որի խմբագրականը ներառում է բոլոր այն շերտերը, որոնցով կարելի է ամբողջացնել ոլորտի ...
Հրաչյա անունն արդեն իսկ լույս է ճառագում ի ծնե, որ կյանքի տասնամյակներին լրացվեց ու հարստացավ նրա ստեղծագործության լույսով, առավել լուսավորելով ե՛ւ իրեն, ե՛ւ ժամանակակիցներիս, բոլոր նրանց, ովքեր հայտնվեցին նրա մարդկային ու բանաստեղծական դաշտում թեկուզ մի կարճ ժամանակ եւ հպանցիկորեն: Հրաչյա Հովհաննիսյանն ուներ իրենով րոպեի ընթացքում մարդկանց հմայելու տաղանդ, որը քչերին ...
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) խորհրդի` 2011թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց Հայաստանի քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղենիշների նախագիծը: Մշակումը կատարվում է Հայաստանի ԱՄՆ-ի շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Պրոֆեսիոնալ էթիկայի ուղենիշների նախագիծը ՔԳՀԱ խորհրդի քննարկմանն էին ներկայացրել գիտություննների երիտասարդ թեկնածուներ Համազասպ Դանիելյանը եւ Բենիամին Պողոսյանը: Նախագծի հիմքում զեկուցման հեղինակները դրել ...
Երանի այն ժամանակներին, երբ լսում էինք Լեւոն Դանիելյանի լիրիկական պատմվածաշարը, որը, թեեւ ֆուտբոլային նվազ մեկնաբանություններով, գոնե գրավիչ հայերենով էր, հաճելի, ոգեւորիչ...
Վերջերս ինտերնետ-կախվածությունը առաջին անգամ կապվեց ուղեղում այնպիսի փոփոխություններ առաջացնելու հետ, ինչպիսիք նկատվում են այն մարդկանց մեջ, որոնք կախվածություն ունեն ալկոհոլից, կոկաինից կամ կանեփից: Մի նորարարական ուսումնասիրության ժամանակ հետազոտողները օգտագործեցին MRI տեսակի սկաներներ` բացահայտելու տարօրինակությունները այն դեռահասների ուղեղներում, ովքեր երկար ժամանակ են անցկացնում ինտերնետում` ի վնաս իրենց սոցիալական եւ անձնական կյանքի: ...
2011 թվականի դեկտեմբերի վերջին օրերին Գերմանիայի նորդռայն-վեստֆալյան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածվել էր «փոքրիկ Հայաստանի»: Պատճառը կայսերական այս քաղաքում կազմակերպված Գերմանիայի հայ երիտասարդների հերթական ձմեռային հանդիպումն էր:
Այսօր Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզահամալիրում միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի արգենտինացի Օսկար Ֆարիասի հետ: 23-ամյա Ֆարիասը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրած 20 մենամարտերից միայն մեկում է պարտվել: Այդ պարտությունը նա կրել է անցյալ տարվա նոյեմբերի 25-ին Բուենոս Այրեսում Խոսե Ալբերտո Կլավերոյի հետ անցկացրած իր վերջին մենամարտում: Հարկ ...
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» մտադիր է թիմում փորձարկել աֆրիկացի 4 ֆուտբոլիստի: Նրանք թիմին կմիանան հունվարի 25-ին, երբ «Շիրակն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական իր 2-րդ հավաքը կսկսի: Իսկ մինչ այդ շիրակցիները հունվարի 22-ին ստուգողական հանդիպում կանցկացնեն «Բանանցի» հետ: Հունվարի 28-ին էլ նախատեսված է ուժերը չափել «Փյունիկի» հետ: Ուսումնամարզական 3-րդ հավաքը ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, բրազիլացի Մարկոս Պիզելին 3 տարվա պայմանագիր է կնքել ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությունում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տիգրան Քոթանջյանը հաջող է մեկնարկել Իրանի Թավրիզ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: Տոնելով 2 հաղթանակ Հուսեյն Աբեդիի եւ Սոհեյ Ասնաշարի նկատմամբ, Քոթանջյանը 2 միավորով 24 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Ինչպես տեղեկացրել ենք, նոր մրցաշրջանին Տաշքենդի «Լոկոմոտիվը» նախապատրաստվում է Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թիմը ստուգողական խաղում ուժերն է չափել Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ ու պարտվել է 1-2 հաշվով: «Լոկոմոտիվի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Ժորա Հովհաննիսյանն ու Ռոմիկ Խաչատրյանը:
«Բանանցի» նախկին հարձակվող Արսեն Բալաբեկյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ՀՀ չեմպիոն «Ուլիսի» կազմում: Նա 1,5 տարով պայմանագիր է կնքել ակումբի հետ: Բալաբեկյանի պայմանագրի ժամկետը «Բանանցի» հետ ավարտվել էր առաջնության ավարտից հետո եւ ակումբը այն չէր երկարաձգել: