Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայում հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվել է: Ղարաբաղյան խնդրով եռակողմ հանդիպման մասին տեղեկություններն այսքանով երեկ արտաքին քաղաքական տարվա ամփոփման ասուլիսում հաստատեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
ԼՂՀ-ի ՊԲ-ի օպերատիվ տվյալներովՙ այս տարվա մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի ռեժիմը խախտել են 90 անգամ` պաշտպանական բանակի առաջնագծի ...
ԵԱՀԿ-ն դեռեւս դեկտեմբերի 22-ին իր Մշտական խորհրդի նիստում, կազմակերպության ընդհանուր բյուջեն հաստատելիս, քննարկել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցը:
Թուրքական լրատվամիջոցները նախորդ շաբաթավերջին տարածել էին, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելելու է Ադրբեջան` Նախիջեւան: «Ազգը» տեղեկացրել էր, որ Նախիջեւանում հունվարի 17-ին նախատեսվում էր եռակողմ հանդիպում` Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ:
«Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության բացարձակ թվի նվազում: Այն կլինի տեւական եւ հարաճուն, քանի որ ծնող տարիք է մտնում 90-ականներին ծնված փոքրաքանակ սերունդը»: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կրկին ահազանգում է, որ հեռու չէ այն օրը, երբ մեզ մոտ ծնվածների թիվը կսկսի ավելի քիչ լինել, քան մահացողներինը, հայերն էլ ...
Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը իր ինտերնետային տարբերակում թողարկել է թերթի ընթերցողների նամակները, որտեղ վերջիններս հանդես են եկել պարբերականի այս կամ այն հոդվածի վերաբերյալ դիտողություններով կամ դրվատանքի խոսքերով: Մի ադանաբնակ ուսուցիչ, ոմն Ադիլ Վահափօղլու, քննադատել է հունվարի սկզբին «Հյուրիեթ»-ում հրապարակված տեղեկություններից մեկի մատուցման ձեւը, որի վերնագիրը եղել է` «Սարգսյանին ծեծում են»: Խոսքը ...
Անցյալ տարվա թերեւս ամենաաղմկահարույց միջազգային իրադարձությունը արաբ բռնապետների տապալմանը հանգեցրած ժողովրդական խռովություններն էին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Այդ խռովություններն Արեւմուտքում հորջորջվեցին որպես «արաբական գարուն»: Թեեւ այդ գարունն արդեն վերածվել է խստաշունչ ձմռան, մասնավորապես Եգիպտոսում եւ Լիբիայում, սակայն Արեւմուտքը, ելնելով երկրի նպատակահարմարությունից, շարունակում է խրախուսել խռովությունները, որպեսզի ժողովրդական խռովության ...
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քաղաքական քննարկումների առիթ է դարձել միջազգային մակարդակով: Անցյալ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի հաստատած օրինագիծը բարկացրել է թուրք առաջնորդներին, որոնք կշտամբում են թուրք-ֆրանսիական հարաբերություններին «անդարմանելի վնաս» հասցրած այդ քայլը եւ սպառնում պատժամիջոցներով հակազդել, եթե Ֆրանսիայի Սենատը վերջնականապես վավերացնի այն, ըստ նախատեսվածի, հունվարի 23-24-ին:
Երբ անցյալ տարի Նոբելյան մրցանակակիր եմենցի Թավաքուլ Քարմանը այցելեց Փարիզ, ճիշտ այն ժամանակ, երբ Եմենում էլ մարդիկ դուրս էին եկել փողոցները` հանուն ազատության եւ ժողովրդավարության, հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հետ: Այս հանդիպման ընթացքում Քարմանը, անդրադառնալով Եմենի ու առհասարակ ամբողջ արաբական աշխարհի հեղափոխություններին ու դրանց փորձերին, հատուկ ընդգծեց, ...
Եկեք փորձենք գրել ու կարդալ այս նյութը` առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «նեղացնելու» կամ նրան հերթական կեղծիքների մեջ բացահայտելու: Հասկանալի է, բարդ է, գրեթե անհնարին, սակայն քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է հորդորում հակամարտ կողմերին` այդ թվումՙ լրատվամիջոցներին` «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ` պատերազմի», ու քանի որ խաղաղության, այլ ոչ ...
«Բաքէներգոն» բաժանորդներին ծանուցել է, որ պարտքը չմարելու դեպքում «ընկերությունը հունվարի 18-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը»: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները եւ ավելացնում, որ քաղաքացիները կարող են վճարումներ անել նաեւ on-line ռեժիմում` «ընկերության կայքի միջոցով»:
Հունվարի 16-ից եռօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին:
Օրերս ԶԼՄ-ների տարբեր տեսակներով տարածվեց ՀՅԴ-«Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը ընտրությունների մեծամասնական-համամասնականՙ երկար տարիներ վիճարկվող հարցի շուրջ: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը գոնե մինչեւ առաջիկա ընտրությունները ոչինչ չի փոխի եւ համոզված եմ, որ այն հետապնդում է երկու կարեւոր նպատակ: Նախ` սա ընդամենը առիթ է, քաղաքական գործառույթ, որ ի ...
Սարալանջի, Մյասնիկյան պողոտայի եւ Աթենքի փողոցի արհեստական քարաթափման եւ ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները պետք է շուտ ավարտել: Հանձնարարությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է` աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է վերացնել անցումների թերություններն ու հատկապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնմանը եւ ապահովմանը: Քաղաքապետարանի ...
Նոր տարվա առաջին օրերից հիվանդանոցային ծանր վիճակում գտնվելուց հետո, շաբաթ օրըՙ հունվարի 14-ին Լոնդոնում վախճանվել է տեղի հայկական համայնքի կազմավորման գործում նշանակալի ներդրում ունեցած ազգային-հասարակական գործիչ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանը:
Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքի 65 տարեկանում կյանքից անսպասելի հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ Ակսել Վահանի Բակունցը : Նա ավարտելով Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանը, իր շուրջն է համախմբում երիտասարդ երաժիշտների ու հիմնում երաժշտական խմբեր: Բակունցը տարբեր ժամանակներում ղեկավարել ...
Մոտ 9 տասնամյակ է անցել Հովհաննես Թումանյանի մահից, մեր գրականագիտության ամենամեծ բաժինը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու գործի ուսումնասիրությանը, սակայն թումանյանական աշխարհը դեռ բացահայտվելու եւ բացվելու բազում շերտեր ունի: Հատկապես շատ բան կարող են ասել նրա զավակները: Տասնամյակներ շարունակ նրանց արխիվը փակ ու անձեռնմխելի է եղել: Բայց պե՞տք ...
Երբ Վրաստանում հայկական եկեղեցիների հանդեպ վերաբերմունքը, լավագույն դեպքում, ուղղակի անտարբեր է, որի հետեւանքով անտերության մատնված եկեղեցիները խոնարհվում են ժամանակի ու որոշ տխմարների «մանր-մունր» հանցանքների պատճառով, հարեւան երկրում, հատկապես մայրաքաղաքում կան էլի բազում հուշարձաններ, որոնցից կա՛մ հայկականի հետքն են փորձում ջնջել, կա՛մ էլ ուղղակի վերացնել:
1650-ին հիմնուած 11 Rubiconia Accademia dei Filopatridi-ի նստավայրին մէջ, 11 Դեկտեմբեր 2011-ին, Իտալիոյ հայոց միութեան նախագահ պր. Պայքար Սվազլեան ստացաւ ոսկէ մեդալ եւ վկայական գրական եւ լեզուաբանական իր գործունէութեան, դառնալով սոյն հեղինակաւոր ակադեմիայի մնայուն անդամ ակադեմիկոս, ինչպէս անոր նշանաւոր հիմնադիրներըՙ Ջոզուէ Կառլուչչի, Ջիրոլամօ Ամատի եւ ուրիշներ:
2012 թվականի հունվարի 16-ին լրացավ վաստակաշատ հայ գիտնական, կիսահաղորդիչների ֆիզիկայի եւ նանոէլեկտրոնիկայի բնագավառի ճանաչված մասնագետ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Մուշեղի Ղազարյանի ծննդյան 70-ամյակը:
Միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Ֆարիասի նկատմամբ նոկաուտով տարած տպավորիչ հաղթանակով սկսեց նոր մրցաշրջանըՙ նվաճելով 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը 5-րդ ռաունդում ընդամենը մեկ րոպեի ընթացքում 3 անգամ գետնին տապալեց մրցակցին եւ մրցավարը գրանցեց ...
Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Հոլանդիայի Վեյք Ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում: Առաջին 2 տուրերում նա հաղթանակներ տոնեց Սերգեյ Կարյակինի եւ Հիկարու Նակամուրայի նկատմամբ ու արդեն մեկնարկից միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Մարիա Կուրսովան, որը 5 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել: 4-րդ եւ 5-րդ տուրերում Կուրսովան հերթական հաղթանակները տոնեց Լիանա Աղաբեկյանի եւ Նաիրա Մովսիսյանի նկատմամբ: Առաջատարին 4 միավորով հետապնդում էր Աննա Հայրապետյանը: Նա ոչ-ոքի խաղաց Նարինե Գասպարյանի հետ ու հաղթեց ...
«Միկայի» նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը հաջող փորձաշրջան անցավ Բուլղարիայի «Չեռնոմորեցում», որի հետ 6 ամսով պայմանագիր կնքեց: Բուրգասի «Չեռնոմորեցը» երկրի բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում:
Ալմա Աթիում անցկացված ձյուդոյի միջազգային վարկանիշային մրցաշարում անհաջող հանդես եկան Հայաստանի 2 պատվիրակները: Մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը միայն մեկ փուլ հաղթահարեցՙ մաքուր հաղթանակ տոնելով ղազախստանցի Սերգեյ Լիմի նկատմամբ, որին պարտվել էր մեկ ամիս առաջ Տոկիոյում կայացած միջազգային մրցաշարում: 2-րդ փուլում Արմեն Նազարյանը զիջեց մոնղոլ Հաշբադարին: Վճռորոշ դեր խաղաց ...
Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, որն ընթացիկ մրցաշրջանում «Մեծ սաղավարտ» մրցանակի անդրանիկ մրցաշարն է: Հաջող մեկնարկեց Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը ֆինն Յարկո Նիեմինենն էր: Առաջին երկու խաղափուլերն ավարտվեցին Նալբանդյանի հաղթանակով (6-4, 6-2), որից հետո ֆինն թենիսիստը հրաժարվեց պայքարից:
Թավրիզում ընթացող շախմատի մրցաշարում հաջող ելույթներն է շարունակում Տիգրան Քոթանջյանը: 5 տուրից հետո հայ շախմատիստը 4,5 միավորով իրանցի Էշան Ղաեմ Մագամիի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: