Այս օրերին մամուլն ու մերձքաղաքական շրջանակները քննարկում են ընտրությունների գնացող կուսակցությունների համամասնական ընտրացուցակների հարցը: Առանձին ցուցակների, քանի որ նախորդ օրը ԲՀԿ ներկայացուցիչը մի վերջին անգամ հայտարարեց, թե միասնական ցուցակների հարցը կարելի է փակված համարել` ԲՀԿ-ի օրեցօր աճող վարկանիշ, մեծացող ներուժ... Ի պատասխան ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը «այլ ուժերի վարկանիշի ...
Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ, Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ռիկ Փերրին «Fox News»-ի եթերում հունվարի 16-ին կազմակերպված բանավեճի ժամանակ հայտարարել է, թե թերեւս եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու, դուրս շպրտելու ժամանակը:
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2007-2009 թթ. Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում Ներսեսյանը ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում, մինչ այդ լինելով ԵՊՀ շրջանավարտ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ` ավարտել է նաեւ Հայաստանի կառավարման ակադեմիան:
Մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ երեկ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով դադարեցնել Մաշտոցի պողոտայի փակ շուկայում սկսված շինարարությունը: Նամակում նրանք հիշեցնում են, որ կառույցը հուշարձանների պահպանման ցանկում է գտնվում, ճարտարապետական եւ ճարտարագիտական մեծ արժեք եւ պատմական նշանակություն ունի: Նրանք պահանջում են, ...
«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Հունվարի 19-ին եւ 20-ին առանձին շրջաններում սպասվում են ձյուն եւ ջերմաստիճանի կտրուկ նվազում ե՛ւ գիշերային, ե՛ւ ցերեկային ժամերին:
Որքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն մեկ ազգի երկու պետություններ, նրանք նույնպես տարաձայնություններ ունեն: Օրինակ, հակառակ Անկարայի համառ պահանջներին, Ադրբեջանը շարունակ հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անցագրային ռեժիմի կիրառումից: Մինչդեռ Թուրքիան այդ ռեժիմը երկու երկրների միջեւ վաղուց հանել է:
«Արաբական գարունը», ինչպես եւ դժվար չէր ենթադրել, վերջապես, գոնե խոսակցությունների ու սպառնալիքների մակարդակով, հասավ բուն նպատակին` Իրան: Այս օրերին չեն դադարում խոսակցությունները, որ ԱՄՆ-ը, եւ իհարկե նաեւ Իսրայելը կարող են հարվածել Իրանին, ու այս համատեքստում հնչում են փորձագիտական որոշ կարծիքներ, որ դա կլինի «երրորդ աշխարհամարտի» սկիզբը: Այս կապակցությամբ հրեա քաղաքագետ ...
Իլհամ Ալիեւը հրավիրել եւ նախագահել է կառավարության այս տարվա անդրանիկ նիստը: Բնականաբար, նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան կարգավորմանը: «Եթե որեւէ մեկը կարծում է, թե բանակցությունների հիմնական թեմա է պատերազմի կանխումը, ապա ես այդ կարծիքին համաձայն չեմ»,- չգիտես ում հետ հեռակա բանավիճել է նա եւ ավելացրել, որ ոչ ոք պատերազմ չի ...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ դեռ Հայաստանում էր եւ մի քանի հանդիպում եւս ունեցել է: Ջոն Պրեսկոտին ընդունելով` նախագահ Սարգսյանը որոշակի դրական զարգացումներ է արձանագրել համագործակցության դաշտում ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո, Պրեսկոտն էլ իր կողմից կտրուկ տարբերություն է տեսել իր վերջին այցից հետո, դա ...
«Եվրոպական միությունն ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», տեղեկանում ենք Հայաստանում Եվրոմիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրությունից: Ընդ որում, ԵՄ-ը եւ ԵԱՀԿ-ը համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջը, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրոմիության, իսկ ...
Չորսՙ հարկման, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտներում Հայաստանի կառավարութան բարեփոխումներին աջակցելու միջոցով Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան 1,8 մլն դոլար է տրամադրել: Նոր ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանըՙ բարելավելու Հայաստանի ներդրումային միջավայրը: Վաղը կառավարությունը կհաստատի ՄՖԿ-ի հետ կնքած այս պայմանագիրը:
Հունվարի 16-ից Երեւան քաղաքում առաջին անգամ սկսեց գործել ճանապարհային իրավախախտումների արձանագրման կենտրոնը: Մայրաքաղաքի 10 խաչմերուկներ, փողոցներ, նաեւ միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով: Նորամուծության ներդրումից հետո առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 300-ից ավելի իրավախախտումներ, տեղեկացրեց «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ...
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, որն էլ իր հերթին հակընդդեմ հայցով է հանդես եկել: Դատավոր Արթուր Թամրազյանն, ըստ «Ժողովուրդի», պետք է նախնական դատական նիստ նշանակեր երկու հայցերի առկայության դեպքում, սակայն դատավորը խախտել է օրենքը:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2003 թվականից Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Տաք ձմեռ» ծրագիրը, որը կոչված է նպաստելու տարեց մարդկանց առողջության պահպանմանը` հոգալով նրանց բնակարանների ջեռուցման խնդիրները ձմռան ամիսներին: Ծրագրի շրջանակներում վճարվում են Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Տաշիր քաղաքներում բնակվող 560 միայնակ եւ հաշմանդամ ծեր շահառուների գազի, ...
«Տաշիր» բարեգործական հիմնադրամից տեղեկացանք , որ հիմնադրամը նախաձեռնել է նոր ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսում է ֆինանսական միջոցներ հատկացնել լեյկոզով (արյան քաղցկեղ) հիվանդ 40 երեխայի բուժման համար:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակին երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը :
Թբիլիսիի Կարմիր Ավետարան եկեղեցին հսկայական մի կառույց է, հսկայածավալ մի եկեղեցի` պատերի այնպիսի հաստությամբ, որ գերազանցում է մեկ մետրը, սակայն եկեղեցին վաղուց խոնարհված, անգմբեթ ու կիսավեր է, Հավլաբարի կենտրոնական հատվածից ընդամենը մեկ զուգահեռ փողոց հեռու` բնակելի շենքերով «քողարկված» մի տեղ, ինչպես ասում են` աչքից հեռու:
Ինչպես հայտնում է «Եվրոտեսիլ-2012» պաշտոնական կայքը, այս տարի 43 երկիր կմասնակցի «Եվրոտեսիլ» երգի մրցույթին, ներառյալ Հայաստանը: Մասնակից երկրներն են` Ալբանիա (RTVSH), Հայաստան (AMPTV), Ավստրիա (ORF), Ադրբեջան (Ictimai), Բելառուս (BTRC), Բելգիա (VRT), Բոսնիա եւ Հերցեգովինա (BHRT), Բուլղարիա (BNT), Խորվաթիա (HRT), Կիպրոս (CyBC), Դանիա (DR), Էստոնիա (ERR), Ֆինլանդիա (YLE), Ֆրանսիա (France TV), ...
Հունվարի 15-ին Կալկաթայի հայ համայնքը, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները եւ մի խումբ ավագ աշակերտներ ուխտի գնացին 1695 թվականին կառուցված Չինսուրայի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Սուրբ Հովհաննեսի մասունքը պահվում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում եւ տարին մեկ անգամ տարվում է համանուն եկեղեցի:
Կրասնոդարի «Կուբանի» հետ օրերս եռամյա պայմանագիր կնքած Մարկոս Պիզելին թիմի հետ մեկնել է Իսպանիայի Օլիվա Նովա քաղաք, որտեղ մասնակցում է ուսումնամարզական հավաքին: Բրազիլացի հարձակվողը հարցազրույց է տվել «Կուբանի» պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
Նախորդ տուրում Մագնուս Կառլսենից կրած անդրանիկ պարտությունից հետո Լեւոն Արոնյանը Գատա Կամսկու հետ մրցավեճում մարտականորեն էր տրամադրված` վերականգնելու առաջատարի իր դիրքը: Եվ դա նրան հաջողվեց: Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը նավակային վերջնախաղում կարողացավ օգտագործել անցողիկ մեկ ավելի զինվորի առավելությունը ու ստիպեց մրցակցին 58-րդ քայլին հանձնվելու: Արոնյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց ու ...
Թավրիզում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ Տիգրան Քոթանջյանի եւ Պոուրիա Դարինիի մրցավեճն էր: Սկզբունքային այդ մրցախաղը շահեց սպիտակներով խաղացող Քոթանջյանը ու Էշամ Ղաեմ Մագամիի հետ 5,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Սակայն 7-րդ տուրում Քոթանջյանը զիջեց վրացի միջազգային վարպետ Գայոզ Նիգալիձեին ու նահանջեց 6-րդ հորիզոնական: Հայ շախմատիստն առաջին ...
36-ամյա Վախթանգ Դարչինյանը եւս մեկ հնարավորություն կունենա քաշային 3-րդ կարգում էլ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Ինչպես տեղեկացրել է Վախթանգի պրոմոութեր Գերի Շոուն, համաձայնություն է ձեռք բերվել ճապոնացի պրոմոութեր Ակիխիկո Հոնդայի հետ թեթեւագույն քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ մենամարտ կազմակերպելու հարցում: Նախատեսվում է այդ մենամարտն անցկացնել ...