AZG Daily #84, 22-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#005, 2012-01-14 > #006, 2012-01-17 > #007, 2012-01-18 > #008, 2012-01-19 > #009, 2012-01-20
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 18-01-2012



Տեղադրվել է` 2012-01-17 23:55:10 (GMT +04:00)

ՎԱՆԿԱՆԻՇՍ ՎԱՐԿԱՆԻՇԻԴ ՎՆԱՍ ՉԷ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս օրերին մամուլն ու մերձքաղաքական շրջանակները քննարկում են ընտրությունների գնացող կուսակցությունների համամասնական ընտրացուցակների հարցը: Առանձին ցուցակների, քանի որ նախորդ օրը ԲՀԿ ներկայացուցիչը մի վերջին անգամ հայտարարեց, թե միասնական ցուցակների հարցը կարելի է փակված համարել` ԲՀԿ-ի օրեցօր աճող վարկանիշ, մեծացող ներուժ... Ի պատասխան ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը «այլ ուժերի վարկանիշի անկման» ֆոնին եւս ՀՀԿ-ի վարկանիշի աճ է արձանագրել` փոխանցելով, որ ՀՀԿ-ն, վերջ, որոշել է միայնակ մասնակցել ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական տեղերի պայքարին: Ի՞նչ կարելի ասել. ընդհանուր առմամբ սա մի ժամանակ է, երբ հիմնական ֆավորիտ ուժերի`փետրվարին կայանալիք համագումարներից առաջ, թղթով ու «պեչատով» որոշումներ կայացնելուց առաջ ընտրություններին մասնակցության ձեւի առումով, այժմ դեռ կարելի է (եւ հենց այդպես էլ վարվում են) զանազան լրատվական բադիկներ լողացնել տարբեր ջրերում եւ տարբեր եղանակներով փորձել ազդել դիմացինի կայացնելիք որոշումների վրա:

Բայց եւ առավել հավանական է , որ քաղաքական ուժերի մեծ մասի դեպքում ընտրություններին առանձին գնալու որոշումը 80-90 տոկոսով մնալու է, եւ հրաշք պիտի լինի, որ այդպիսի որոշումը վերանայվի, քանի որ հատկապես ԲՀԿ-ն հավակնում է ներկա համամասնական եւ մեծամասնական մանդատներից շատ ավելին, ՀԱԿ-ի համար պետք է նեղ անեն-տեղ անեն, դե իսկ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատներով» հանդերձ) ապագա խորհրդարանում ներկայացված լինելու խնդիրը պետք է լուծեն իրենց հավակնություններին գոնե մոտ տարբերակով: Միասին եւ առանձին գնալու պլյուս-մինուսները հիմնական ուժերի դեպքում տրիվիալ են: Կոալիցիայի միասնական գնալը կարող էր բացառել արտախորհրդարանական ուժերի խաղերը նրանցից ամեն մեկի հետ, այն կապահովեր այնպիսի արդյունք, որի միասնական ձեռքբերումը թույլ չէր տա նրանցից յուրաքանչյուրին վիճարկել եւ բողոքել: Սակայն սպասվածից նվազ ձայների դեպքում, այնումենայնիվ, նրանցից յուրքանչյուրը մեղքը բարդելու է մյուսի վրա:

Միասնական գնալու պարագայում առավել կարեւոր պետք է համարվեր արմատական ընդդիմության շանսի թուլացումը, ինչը, հիմա արդեն, կոալիցիոն ուժերի առանձին գնալու դեպքում մեծանալու է, քանի որ ՀԱԿ-ի մանեւրելու հնարավորությունն է ընդլայնվում. առանձին դեպքերում, ինչպես կայանալիք Հրազդանի կամ արդեն կայացած Իջեւանի քաղաքապետերի ընտրությունների դեպքում է, շանս կա համագործակցել կոալիցիոն ուժերից մեկի հետ, առավել ընդլայնելով առկա հնարավորությունները: Առանձին գնալու դրական-բացասականը համարյա հավասար են` առանձինի դեպքում խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն են ստանում իրենց իսկական վարկանիշն իմանալու (չնայած, անկախ զանազան քաղսոցիոլոգների ծառայությունների, չենք կարծում, որ բոլոր ուժերն իրենց իսկական վարկանիշը չիմանան): Ամբողջ խնդիրն այն է, որ այդ վարկանիշն ուռճացված կլինի այնքանով, որքանով այդ ուժերն իրենց ձեռքի տակ վարչական ռեսուրս կունենան: Սակայն կա բավականին մեծ լուֆթ, երբ հիմնական խոշոր կուսակցություն ՀՀԿ-ի քաղաքականությունից դժգոհները իրենց ձայնը տան այլ կուսակցության, դա կարող է լինել ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր միավորները: ՀՀԿ-ի համար սա է մինուսը, բայց պլյուսն էլ այն է, որ ընտրական բոլոր հանձնաժողովներում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է (ընտրությունների արդյունքներն, ի վերջո կախված են հաշվողներից) եւ նրա տիրապետած ռեսուրսն ի վերջո ԲՀԿ-ի տիրապետած վարչական ռեսուրսից այս իմաստով մեծ է: Այնպես որ սողացող գործընթացները էլի կարող են դինամիկան ուղղորդել, ինչը կարող է տանել նրան, որ բոլոր քաղաքական ուժերը, եւ հատկապես այս երկու մեծերը, համամասնական եւ մեծամասնական մանդատների համար կենաց ու մահու կռիվ կմղեն, իսկ այս ընտրությունների բացասական մթնոլորտը շատ ավելի շիկացած կլինի բոլոր նախորդներից ոչ թե միայն իշխանություն-ընդդիմություն ֆորմատով, այլՙ իշխանություն-իշխանություն-ընդդիմություն: Հատկապես մեծամասնական տեղերը ՀՀԿ-ն չի ուզելու զիջել, իսկ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է այժմ տիրապետած 6 թե 7 մեծամասնական մանդատը գոնե կրկնապատկելու համար, իսկ եթե նկատի ունենանք, որ այլ, այդ թվում ընդդիմադիր կուսակցություններից եւս մեծամասնական կարգով մի քանի հաղթողներ կարող են լինել, ուրեմն հասկանում եք, թե ի՞նչ է սկսվելու արդեն մարտի կեսերից Հայաստանում:

Քիչ բան կախված չի լինելու նրանից, թե ովքեր են լինելու քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին եռյակում, կամ ո՞վ կգլխավորի ցուցակը: Եթե ինչպես Արեւմուտքում է, դրանք գլխավորեն կուսակցության նախագահները, ապա ՀՀԿ-ի դեպքում մի փոքր խնդիր կա, քանի որ ցուցակը եթե գլխավորի Սերժ Սարգսյանը, ապա, այդպիսով, նա կապելու է իր ձեռքերը` ընտրությունների ազատ-արդար երաշխավորի առավել շահեկան դիրքում չլինելու առումով, բացի այդ` ՀՀԿ-ի վատ արդյունքի դեպքում նա չի կարողանա մյուս իշխանական ուժերի առավել բարենպաստ արդյուքները եւս իրենը համարել: Մյուս կողմից էլ` ՀՀԿ-ի նորացման, նոր տեսքով համամասնական ցուցակների մասին խոսակցությունը հուշում է, որ դա իսպառ բացառել չի կարելի, ու եթե հատկապես ՀՀԿ-ի ցուցակը գլխավորի երկրի նախագահը (ինչը մենք անհավանական ենք համարում), դա կարող է առավել գերլարված վիճակ եւ հասարակության տարբեր շերտերի առավել ակտիվություն առաջացնլ (դեմի եւ կողմի, սեւի եւ սպիտակի): Թեեւ ընդհանուր առմամբ, ի հակադրություն անցյալի, մերոնք այս անգամ ճիշտ կանեին, որ իրենց համամասնական ցուցակների երրորդ տեղերը եւ հետագա յուրաքանչյուր երրորդ տեղերը ոչ թե հատկապես կուսակցականների տրամադրեին, այլ հասարակության մեջ հարգանք ունեցող, հասարակական ակտիվությամբ աչքի ընկած մտավորականների, որոնք իրենց պատկերացնում են օրենսդիր աշխատանքում: Մյուս կողմից էլ` այս մեր առաջարկին անմիջապես կարող են հակադրել «ո՞վ» հարցը, քանի որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ ամեն ինչ այնպես է աղավաղվել, մարդկանց այնպես են վերեւից եւ ներքեւից արժեզրկել ու փչացրել, որ իսկապես հարգանքի արժանի, որ իսկապես բանիմաց մարդուն երեւի չեն էլ ճանաչում, իսկ զանազան ծակամուտների եւ անգամ սերիալների դերասաններին ճանաչում են անուն առ անուն: Եվ նկատի առնելով այն, որ այս ընտրություններն ի վերջո վճռելու են, թե ո՞վ է լինելու մեր երկրի հաջորդ նախագահը, այս իմաստով ամեն ինչ շատ ավելի գերքաղաքականացված է լինելու: Հետաքրքրական է, որ երեկ ասուլիսած քաղաքական գործիչներից Խոսրով Հարությունյանը ենթադրել է, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը զերծ մնա ցուցակը գլխավորելուց: Իսկ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, չնայած նաեւ ասել է, թե որոշումը համագումարինն է:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 18-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua