AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#005, 2012-01-14 > #006, 2012-01-17 > #007, 2012-01-18 > #008, 2012-01-19 > #009, 2012-01-20
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 18-01-2012



Տեղադրվել է` 2012-01-17 23:55:10 (GMT +04:00)

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՓՈՐՁԻ ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

36-ամյա Վախթանգ Դարչինյանը եւս մեկ հնարավորություն կունենա քաշային 3-րդ կարգում էլ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Ինչպես տեղեկացրել է Վախթանգի պրոմոութեր Գերի Շոուն, համաձայնություն է ձեռք բերվել ճապոնացի պրոմոութեր Ակիխիկո Հոնդայի հետ թեթեւագույն քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ մենամարտ կազմակերպելու հարցում: Նախատեսվում է այդ մենամարտն անցկացնել մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա Վիկի համար չեմպիոնական մենամարտ կազմակերպել: Նա շատ էր ցանկանում եւս մեկ հնարավորություն ստանալ պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Դա է պատճառը, որ թեեւ չնչին պարգեւավճարին, համաձայնվեցինք ճապոնացի բռնցքամարտիկի հետ մենամարտելու առաջարկին: Դեռեւս Յամանակիի մենամարտերի տեսագրությունները չեմ դիտել: Դրանց դիտումից հետո պատկերացում կկազմեմ մրցակցի մասին: Պետք է արժանին մատուցել Վիկին, որը մշտապես ցանկանում է ուժեղ բռնցքամարտիկների հետ մենամարտել եւ պատրաստ է ռինգ դուրս գալ յուրաքանչյուր երկրում», նշել է Գերի Շոուն:

29-ամյա Յամանական առայժմ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունի: Նա անցկացրած 17 մենամարտերից 15-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսին նա արժանացել է իր նախորդ մենամարտումՙ տեխնիկական նոկաուտով 11-րդ ռաունդում հաղթելով մեքսիկացի Քրիստիան Էսկիվելյային: Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում 42 մենամարտերից 37-ում հաղթել է, 1-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 4 պարտություն: Վերջին մենամարտը նա անցկացրել է անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում, որտեղ միավորներով զիջել է Անսելմո Մորենոյին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 18-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua