Հրանտ Դինքն ապացուցեց, որ ավելի մեծ անձնավորություն է, քան կյանքն է իրեն պարգեւել: Նրա կառուցվածքը, բարեկազմ լինելով հանդերձ, հսկայական ստվեր էր թողնում իր շուրջը: Նա վստահություն էր ներշնչում եւ ուժ ու վճռականություն արձակում: Սենյակ մտնելիս կլանում էր ամբողջ օդը: Նրա ժառանգությունը եկավ գերազանցելու այն ամեն հատկանիշները, ինչ ուներ ողջությունը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր 2011-ի ամփոփիչ ասուլիսում թեեւ հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածության մասին լուրերը, սակայն ժամկետների առումով ոչինչ չասաց: Երեկ արդեն մի քանի աղբյուրներից միանգամից պաշտոնապես տեղեկացվեց, որ ժամանակի «սեփական աղբյուրները» լավատեղյակ էին ու ճշգրտորեն արտահոսք էին կազմակերպել:
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Ռիկ Փերրիի հայտարարությունները Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու եւ թուրքական ղեկավարությունը «շատերի կողմից իսլամիստ ահաբեկիչներ ընկալելու» մասինՙ զայրացական ալիք են բարձրացրել Թուրքիայում: Թուրքիայի արտգործնախարարությունը, ըստ թուրքական անգլիալեզու կայքէջերի, առաջինն է արձագանքել Փերրիի խոսքերին` դեռեւս հունվարի 17-ին դատապարտելով նրա գնահատականները:
Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը երեկ մերժել է Սենատ ներկայացված ցեղասպաությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագիծը` համարելով հակասահմանադրական: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 «կողմ», 9 «դեմ» եւ 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը:
Հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռուբինի առաջին այցն է Հայաստան:
Քանի որ մեր երկրում կարծիք կա, թե մարդկանց ամենից շատ հետաքրքրում է քաղաքականությունը, ապա երեկ կայացած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսն էլ սկսենք քաղաքականությունից: Այսպես, կրթության եւ գիտության հանրապետական նախարարը նշեց, որ բոլոր բուհերի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին ինքը տվել է քաղաքական հրահանգներ` «խստագույնս հետեւել, որ ուսումնական ...
Վրաստանի իշխանական բուրգը առավելապես բաղկացած է երիտասարդներից, եւ առավել հաճախ, երբ նրանցից մեկն անհեթեթ մի բան է ասում կամ անհասկանալի բաներ խոսում, դա ամենից առաջ վերագրվում է անփորձությանն ու երիտասարդությանը: Սակայն երբ համակեցության նորմեր չեն պահպանում, ավելին, տարրական հարգանք չեն դրսեւորում հարեւանի հանդեպ նաեւ մեծահասակ պաշտոնյաները, մնում է եւս մեկ ...
Ըստ Ստամբուլից «Բլումբերգ նյուզի» աշխատակից Ֆիլիպ Բորովի հաղորդագրության, բանտում գտնվելն անգամ չի լռեցնում թուրք լրագրող եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուին, որը տասնամյակներ շարունակ հետեւողական պայքար է մղում ընդդեմ իր երկրի «տաբուների»:
Հունվարի 17-ին Երեւանի «Սիվիլիթաս» հիմնադրամը Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր հիմնադրամի թվով չորրորդ` «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը: Զեկույցը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով, որին մասնակցում էին Արցախի խորհրդարանի անդամներ Արմեն Սարգսյանն ու Վարդգես Բաղրյանը, ինչպես նաեւ ...
«Էխո» ռուսագիր պարբերականի «ծանր հրետանին» Նուրանին է, որի հրապարակումները հաճախ տեղ են գտնում նաեւ Day.az-ի կայքէջում: Հետեւաբար Նուրանին աշխատում է Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ «սերտ համագործակցությամբ»: Կամ` ուղղակի վերջիններիս թելադրանքով: Քանի որ Day.az-ը, բաքվեցի որոշ ոչ իշխանամետ լրագրողների վկայությամբ, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության «մեդիա-նախագիծ է»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2012-ի պետական բյուջեի եկամուտների հավաքման հիմնական բեռը կընկնի խոշոր բիզնեսի վրա: Խոսելով լրացուցիչ 101 մլն դրամ հավաքելու հնարավորության մասին, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահն ասաց, որ դա պայմանավորված կլինի երեք գործոններով: Համախառն ...
Երեկ լրագրողների հետ հանդիպեց դատական ակտերի հարկադիր կատարման նախագահ, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը ու ներկայացրեց 2011-ին կատարված աշխատանքները: «2011 թվականը ծանր տարի էր: Դա նաեւ ցույց է տալիս այն բռնագանձումների ծավալը, որը կատարվել է: Մենք արդեն անցել ենք 14 միլիարդ դրամի բռնագանձման շեմը, որը կրկնակի է ...
2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով 18.01.2012թ. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ ...
Երեկ ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ էր գումարել, եւ մի պահ լրատվամիջոցներն իրար անցան, թե ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցակն է ճշգրտում: Սակայն ավելի ուշ ՀԱԿ-ականները հերքեցին, թե` ոչ մի ցուցակ, ընդամենն ընտրությունների հետ կապված հարցեր են քննարկվում, մասնավորապես քննարկվում է ընտրություններին ՀԱԿ անդամ միավորների դաշինքով գնալու խնդիրը: Հավանաբար հանրությանը հետաքրքրող որոշ ...
Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, այժմ, մասնակցելով «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրին եւ կուտակելով 2500 միավոր, կանխավճարային բաժանորդները կարող են փոխանակել դրանք MTS Touch 551 հեռախոսի հետ:
Հայկական իրականության մեջ գրեթե բոլոր հարցերի դեպքում մեզնից բացի մեղավորներ փնտրելիս կարգին վարպետացել ենք, թեեւ հարկ է նշել, որ երբեմն ինքնախաբկանքից արթնանում ու գիտակցում ենք մեր անգործության տխուր հետեւանքները: Որ Վրաստանում հայի եւ հայկականության հանդեպ շատ հարցերում բնավ էլ դրական մոտեցում ու վերաբերմունք չկա, հրատապ եւ արտառոց նորություն չէ: Բայց ...
Գաղտնիք չէ, որ քաղաքական, պատմական անցյալի փորձությունները կարող են փորձառություն դառնալ: Միայն թե դրա համար մի պարտադիր նախապայման կաՙ ստի, կեղծիքի բացառումը: Ստի վրա չի ստեղծվի ո՛չ պետություն (դե, եթե ստեղծվի էլ, մի 70 տարի հազիվ գոյատեւի), ոչ էլ պատմություն (չբացահայտված պատմական կեղծիքներ չկան, կան դեռե՛ւս չբացահայտված պատմական կեղծիքներ):
Կառլեն Գրիգորի Ադամյանՙ փորձառու բժիշկ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, մանկավարժ, առողջապահության կազմակերպիչ: Հենց այս ուղղություններով է զարգանում եւ ընթանում նրա ակտիվ աշխատանքային գործունեությունը: Իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա լարված աշխատանք է կատարում որպես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գլխավոր սրտաբան, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի առաջատար բուժ. հիմնարկիՙ ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին գտնվում է Իսպանիայի Օլիվա Նովա քաղաքում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Կրասնոդարի «Կուբանը»: Նրա հետ այնտեղ է գտնվում նաեւ «Փյունիկի» եւ ՀՀ պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը, որը փորձաշրջան կանցնի «Կուբանում»: Վարդան Մինասյանը հարցազրույց է ունեցել Sportbox.ru-ի թղթակցի հետ, որը ...
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցնում է 45-րդ տեղը: Ցուցակում մեր ընտրանու հարեւաններն են Իրանի եւ Նիգերիայի հավաքականները:
Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի կազմակերպիչները 4-րդ տուրում տոնած գեղեցիկ հաղթանակի համար 500 եվրոյի մրցանակը հանձնել են Լեւոն Արոնյանին, որը պարտության էր մատնել Գատա Կամսկուն: Նշենք, որ նախորդ տուրում նման մրցանակի էր արժանացել Մագնուս Կառլսենն Արոնյանին հաղթելու համար:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը : Ինչպես հայտնի է, փետրվարին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական 2 խաղ էր նախատեսել անցկացնել ու մրցակիցներ էր որոնում: Ժամանակին Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել էր մրցել Թուրքիայում, սակայն Ռուբեն Հայրապետյանը կտրականապես դեմ էր եղել այդ ...
Շախմատի Թավրիզի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով վրացի միջազգային վարպետ Շոթա Ազալաձեին: Այդ անհաջողությունից հետո հայ շախմատիստը նահանջեց 11-րդ հորիզոնական:
Ընդամենը մեկամսյա կենսագրություն ունեցող Աբովյանի «Քինգ Դելյուքսը», որ այս մրցաշրջանում նորամուտն է նշելու Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնությունում, ընկերական մրցախաղում հաղթեց երկրի չեմպիոն «Ուլիսին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած հանդիպման ելքը վճռեց առաջին խաղակեսի ավարտին Արա Հովհաննիսյանի խփած միակ գոլը: Վերջինս անցյալ տարի հանդես էր գալիս «Արարատում»:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ փուլում Դավիթ Նալբանդյանը չափազանց սուր մրցակցությունում, 5 խաղափուլում զիջեց ամերիկացի Ջոն Իսներին: Նալբանդյանը շահեց 1-ին եւ 3-րդ խաղափուլերը (6-4, 6-2), պարտվեց մյուսներում (3-6, 6-7, 8-10):