Եկող երկուշաբթին խոստանում է առնվազն իրադարձային առումով հագեցած լինել. սպասվում է ոչ միայն եռակողմ` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպումը Սոչիում, այլեւ Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի` ֆրանսիական Սենատում քննարկումն ու քվեարկությունը:
Այս նախադասությունը քաղել ենք Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղիՙ Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ հրապարակած հաղորդագրությունից, որտեղ մասնավորապես ասված է.
Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին հայտարարություններ արած ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռիկ Փերրին, պարզվում է, հրաժարվել է ԱՄՆ նախագահության համար Հանրապետական ներկուսակցական պայքարից` իր կողմնակիցներին կոչ անելով հետեւել մեկ այլ թեկնածուի` Նյուտա Գինգրիչին:
Արաբական ծով է մտել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը: CNN-ը հաղորդում է, որ այնտեղ արդեն հերթապահություն է իրականացնում «Կառլ Վինսոն» ավիակիրը: Բացառված չէ, որ ավելի ուշ «Աբրահամ Լինքոլնը» Օրմուզի նեղուցով մտնի Պարսից ծոց:
Երբ սարքում էին «Վերնիսաժը» Վարդան Մամիկոնյանի արձանին մերձ հատվածին կապող եւ Խանջյան փողոցի այս հատվածի հետիոտնի համար նախատեսված գետնուղին, ուրախացել էինք, քանի որ Խանջյան փողոցի այս հատվածն հատկապես ամենավտանգավորներից էր հետիոտնի համար ու ամեն օր առանց կանոնների փողոցն անցնող հետիոտների` գոնե իրենց կյանքի համար դողացող հատվածը փողոցը կանցներ գետնուղով: Սակայն ...
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ` հիմնադրամն արդեն մեկնարկել է Արցախի Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը: Կառուցման ծրագիրը համաֆինանսավորում են ԼՂՀ կառավարությունը եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը` ի դեմս բարերարներ տեր ու տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների:
Երեկ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովին ներկա էին, կարելի է ասելՙ Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Անկախ նրանից, որ համաժողովի օրակարգը վերաբերում էր միմիայն մեծամասնական ընտրակարգը վերացնելու եւ 100 տոկոս համամասնական կարգին անցնելու` երկու ուժերի օրենսդրական նախաձեռնությանը, քաղաքական բոլոր դերակատար ուժերին միատեղ տեսնելու մեջ խորհուրդ փնտրողներ, անշուշտ եղան:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանելով «Ազգի» հարցերինՙ կապված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի Ամագլեբիս թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի շուրջը պտտվող իրարամերժ լուրերին ասաց, որ Թբիլիսի է մեկնել հատուկ հանձնաժողով եւ տեղում մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո պարզ կլինի մեր հետագա անելիքները: ...
Ինչպես նշել էինք, հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված հոծ բազմությունը մեր հայրենակցի հիշատակը հարգելու եւ ամբաստանյալների նկատմամբ դատարանի սկանդալային որոշումը դատապարտելու համար երթ էր կազմակերպել դեպի «Ակօսի» խմբագրություն:
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ՌԴ Պետդումայում նույնպես ընդունելու հարցով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների նախաձեռնությունն, ըստ երեւույթին, լրջորեն անհանգստացրել է ոչ միայն Թուրքիային, այլեւ «կրտսեր եղբորը»: Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են բառիս բուն իմաստով պեղել ռուսաստանյան քաղաքագիտական եւ վերլուծաբանական հանրությունների «զիբիլանոցները», որպեսզի գտնեն համախոհներ:
Հիշո՞ւմ եք, աշխարհում տեղի ունեցող բոլոր քաղաքական-տնտեսական իրադարձությունները Խորհրդային Միությունում բացատրում էին ամերիկյան իմպերիալիզմի (Արեւմուտքի) մեքենայություններով: Ինչ-որ տեղ պատկերը նույնն է նաեւ ժամանակակից Ռուսաստանում (պարզվում է, որ նույնիսկ բնական աղետների մեջ խառն է ամերիկացիների մատը): Ահա եւ մերձավորարեւելյան աշխարհաշրջանում ծլարձակած հեղափոխությունների վերաբերյալ մեկնաբանություններում կրկին գերազանցում էր այդ մոտիվըՙ դեռ վաղուց ...
Այս նամակը հրապարակվել է գորշ գայլերին հարող «Թյուրքիե» թերթի հունվարի 14-ի համարում: Դրա հեղինակ Յավուզ Բաքիլերը դիմում է պոլսահայ դպրոցականներին: Ահա թե ինչի առթիվ.
Հայկական «Արարատբանկը» եւ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում պայմանագիր ստորագրեցին, համաձայն որիՙ Եվրասիական զարգացման բանկը հայկական բանկին կտրամադրի 4 մլն դոլար` Հայաստանում փոքր եւ միկրո բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Պայմանագիրը ստորագրեցին «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:
Մասնագիտությամբ աստղագետ Ավետիք Գրիգորյանի ` 23 տարի առաջ բացած տիեզերագիտական խմբակն առ այսօր գործում է: Պարոն Գրիգորյանը հիշում է, որ 1988-ին` խմբակը բացելուց առաջ իրեն զգուշացնում էին` հիմա դրա ժամանակը չէ: «Սակայն կրթությունը պետք է շարունակվի բոլոր ժամանակներում, ու բարձրացվի դրա որակը նույնիսկ պատերազմի կամ ճգնաժամի տարիներին», ...
2012թ. մարտին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Orange Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:
Հունվարի 19-ինՙ անվանի հրապարակախոս, լրագրող, մտավորական, ազատության առաջամարտիկ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 5-րդ տարելիցի օրը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում, Մեծ եղեռնի հուշակոթողի առջեւ, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, եւ հարյուրավոր վանաձորցիներ նրա հետ միասնական ...
Բելգիայի Ասորական ինստիտուտը եւ Տարածաշրջանային ինտեգրման կենտրոնը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, ժամը 20-ին Բրյուսելի Մոլենբեկ-Սեն Ժան շրջանում կազմակերպվում է հրապարակային բանավեճ-դասախոսություն «Սիրիայի քաղաքական իրադրությունը եւ ասորիները» թեմայով: Բանախոսներն են Սիրիայի Ազգային խորհրդի գործադիր բյուրոյի անդամ Աբդուլահադ Աստիֆոն եւ Սիրիայի Ազգային խորհրդի անդամ, Եվրոպայի ասորիների դեմոկրատական կազմակերպության ներկայացուցիչ Սաիդ Սուամե ...
Ովքեր սիրում են Հնդկաստանը, անտարբեր չեն այնտեղի կյանքին կամ պարզապես հետաքրքրված են Հնդկաստանով, ուրեմն մինչեւ հունվարի 23-ը կարող են տեսնել հնդկական աշխարհի մի փոքր մասը «Նարեկացի» արվեստի միությունում: Սակայն այս անգամ Հնդկաստանը ներկայացնում են ոչ թե հնդիկները, այլ հայերը:
«Հայ պատմագիտությունը ծանր կորուստ կրեց: 82-րդ տարում կյանքից հեռացավ հայ անվանի պատմաբան, հայագետ-արեւելագետ, ակադեմիկոս Մանվել Կարապետի Զուլալյանը : Մեծ է նրա ներդրումը Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները դեմ է Գերմանիան ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի հետ իր սանի հնարավոր մենամարտի անցկացմանը: Նա գտնում է, որ Շտիգլիցն արժանի մրցակից չէ Աբրահամի համար: Ըստ Վեգների, Շտիգլիցի մենամարտերը դեռեւս չեն անցկացվել լեփլեցուն մարզասրահներում: Իսկ հանդիսականների մեծ քանակ ապահովելու համար Վեգներն Արթուրի համար ուժեղ մրցակից է ...
Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարում վերելքով է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: 6-րդ տուրում սպիտակներով 48-րդ քայլին պարտության մատնելով ադրբեջանցի Վուղար Հաշիմովին, Լեւոն Արոնյանը մրցաշարում 4-րդ հաղթանակը տոնեց ու 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա Մագնուս Կառլսենը, որ նախորդ տուրից հետո Արոնյանի հետ առաջատարն էր, միայն կես միավոր վաստակեց` ...
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներն ամենայն հավանականությամբ օգոստոսի 15-ին Երեւանում ընկերական մրցախաղ կանցկացնեն: Այս մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ:
Թավրիզում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: 3 անընդմեջ պարտություններից հետո Քոթանջյանը հաջող խաղաց ավարտական 2 տուրերումՙ վաստակելով 1,5 միավոր: Նա հաղթեց Մազդակ Բախթիարիին ու հաշտություն կնքեց Մուշֆիգ Ասգարովի հետ: 11 հնարավորից վաստակելով 7 միավոր, Տիգրան Քոթանջյանը գրավեց 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր ...
Ռուսական ֆուտբոլի 100-ամյակի առիթով ՌԴ ֆուտբոլային միությունը նոր մրցանակ է սահմանելՙ «Ֆուտբոլում մարդասիրության համար»: Այն կրում է ռուսական ֆուտբոլի հիմնադիրներից մեկիՙ Դյուպերոնի անունը:
Հունվարի 24-ին Ջիբրալթարում մեկնարկող շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի մասնակիցների թվում կլինեն Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 60 գրոսմայստերներ, միջազգային 38 վարպետներ:
Հունվարի 24-30-ը Կազանում տեղի կունենա թհեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որում խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրերը: Դրանց կարժանանան քաշային յուրաքանչյուր կարգում լավագույն եռյակում տեղ զբաղեցրած մարզիկները: